Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխանության գերեզմանաքար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահագն Սարոյան. «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի հետ

Հարցազրույցը` «Past.am»-ի

– Պարոն Սարոյան, ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում սպասվող Փաշինյան – Թրամփ – Ալիև հանդիպման և մասնավորապես Սյունիքի միջանցքի գաղափարի մեջ, երբ խոսվում է օտարերկրյա մասնավոր անվտանգության ուժերի ներգրավման մասին։

– Սյունիքի մարզն այս պահին կանգնած է պատմական վտանգի առաջ։ Եթե այսպես կոչված «միջանցքի» գաղափարը իրագործվում է արտաքին վերահսկողությամբ՝ թեկուզ ամերիկյան մասնավոր ընկերության միջոցով, ապա մենք գործ ունենք պետական սուվերենության՝ կոնկրետ և տեսանելի կորստի հետ։

Ոչ մի ինքնիշխան երկիր չի կարող իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը հանձնարարել այլոց՝ առանց խորքային հետևանքների։ Իսկ երբ այդ վերահսկողությունն իր վրա է վերցնում մի երկիր, որը համարվում է աշխարհաքաղաքական գերտերություն, ապա խոսքը միայն տարածք չէ, այլ՝ պետականության հիմք է։

Հետևանքները կարող են աղետալի լինել։ Նախադեպը վտանգավոր է՝ այն կարող է կրկնվել այլ մարզերում։ Իսկ Սյունիքը Հայաստանի միակ ցամաքային ելքն է Իրանի հետ, ու եթե այստեղ թուլանում է վերահսկողությունը, ապա Հայաստանը փաստացի դառնում է կիսաշրջափակված պետություն։

– Բայց իշխանությունները հայտարարում են, թե խոսքը «միջանցքի» մասին չէ։ Սա ձեզ համոզիչ մեկնաբանությո՞ւն է թվում։

– «Միջանցք» բառն, անկախ նրանից, օգտագործում է այն պաշտոնական Երևանը, թե՝ ոչ, փաստացիորեն կիրառվում է Անկարայի և Բաքվի օրակարգում հենց էքստերիտորիալ տրամաբանությամբ։ Նրանց պատկերացմամբ՝ դա հատված է, որը դուրս է գալիս ՀՀ լիարժեք վերահսկողությունից։

Եթե դա դառնում է վերահսկվող երրորդ ուժի կողմից՝ նույնիսկ «մասնավոր» կոչված ընկերության, ապա այն դառնում է իրական վերահսկողության կորուստ։ Ո՞վ է որոշում այնտեղ ո՛վ կանցնի, ո՛վ չի անցնի, ո՞վ է ապահովում անվտանգությունը։ Եթե դա որոշում է այլ պետության տարածքում գործող ընկերությունը՝ նշանակում է դա այլ պետության վերահսկողություն է, ոչ թե քո պետության։

– Իսկ պատմական համատեքստո՞ւմ նման իրավիճակներ եղել են։

– Իհարկե։ Դիտարկենք Դանցիգի միջանցքի օրինակը 1930-ականների Եվրոպայից։ Գերմանիան պահանջեց միջանցք Լեհաստանից՝ տնտեսական պատճառաբանությամբ։ Լեհաստանը հրաժարվեց։ Արդյունքում Գերմանիան հարձակվեց՝ սա դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ։ Միջանցք բառը երբեք չի ավարտվում խաղաղությամբ։ Այն միշտ պահանջում է նորը։ Մի զիջումը բերում է մյուսը, ճնշումը՝ հաջորդ ճնշումը։

– Իսկ ի՞նչ կարող են անել ապագա իշխանությունները, եթե նման համաձայնություն կնքվի այսօր։ Կկարողանա՞ն չեղարկել։

– Տեխնիկապես՝ կարող են։ Իրավաբանական իմաստով՝ բարդ է։ Խոսքը պայմանավորվածությունների մասին է, որոնք կնքվում են գործադիրի մակարդակով, բայց իրենք միջազգային իրավունքի շրջանակներում կարող են ձեռք բերել պարտադիր ուժ։ Ապագա իշխանությունը, եթե նույնիսկ ունի քաղաքական կամք, ապա այն ստիպված կլինի գործ ունենալ ճնշումների, սանկցիաների կամ ներդրումային պահանջների հետ։

Մենք ունենք նման նախադեպեր։ Արցախի հարցը հենց այդ դեպքն էր։ Ոչինչ չվավերացվեց օրինական կերպով, բայց փաստացի Հայաստանը կորցրեց ամբողջ տարածքը՝ առանց իրավական դիմադրության հնարավորության։ Եվ հիմա նույն վտանգն է կախված Սյունիքի վրա։

– Կարո՞ղ ենք պնդել, որ այս ամենը կործանարար ժառանգություն է թողնում ապագա սերունդներին։

– Այո, թողնում է փշրված ինքնիշխանություն, իրավական անորոշություն, և միջազգային ճնշումներով ուղեկցվող նոր քաղաքական փակուղի։ Եթե այս իշխանությունները շարունակեն բանակցել ժողովրդի կամքից դուրս, ապագա իշխանությունը կկանգնի երկընտրանքի առաջ՝ կամ ընդունել ստանձնած պարտավորությունները, կամ ենթարկվել պատժի։

Հենց այս հարցում է կարևոր պետական մտածողությունը։ Երբ գործարք ես անում՝ պետք է մտածես ոչ թե միայն այսօրվա մասին, այլ նաև վաղվա։ Ինչպես ասում է մի իմաստուն խոսք՝ պետությունը կառավարում են ոչ թե մինչ ընտրությունները, այլ՝ ընտրություններից շատ հետո։

– Ներողություն խնդրեմ, բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ շահերով է շարժվում ներկայիս իշխանությունը։ Ինչո՞ւ են նրանք այսքան հետևողական այս ճանապարհին։

– Կարծում եմ՝ ոչ պետական, այլ՝ անձնական և իշխանամետ շահերով։ Նրանք առաջնորդվում են պահելու, մնալու և դրսում դուր գալու մոլուցքով։ Եվ դրա համար պատրաստ են ամեն զիջման։ Այդ «խաղաղության աղավնիների» քարոզը կառուցվում է հայրենիքի հաշվին՝ պատմության, հավատքի ու արժեքների արժեզրկմամբ։

Նրանց համար պատմությունը բեռ է, ոչ թե զենք։ Իսկ հայ ժողովրդի համար պատմությունը հիշողություն է՝ որն առաջնորդում է։ Հետևաբար նրանք ի սկզբանե անհամատեղելի են ժողովրդի հոգեբանության և ազգային շահերի հետ։

– Այս ֆոնին շատերը հիշատակում են գործարար Սամվել Կարապետյանի պահվածքը։ Ձեր կարծիքով ի՞նչ նշանակություն ունի նման մարդկանց դիրքորոշումը։

– Սա չափազանց կարևոր հարց է։ Սամվել Կարապետյանի նման գործարարներն այն սակավաթիվ մարդիկ են, որոնք կարողացել են համադրել հաջողությունը, հայրենասիրությունն ու պետական մտածողությունը։ Նրա ներդրումները Վանաձորում կամ էներգետիկ ոլորտում ոչ միայն տնտեսական, այլ նաև ազգային անվտանգության առումով են կարևոր։ Եվ երբ պետությունը սկսում է քաղաքական հետապնդումներ նման մարդկանց նկատմամբ, սա ուղիղ հարված է հենց պետականությանը։

Նման մարդիկ պետք է լինեն պետության գործընկերները՝ ոչ թե թիրախները։ Եվ այս իշխանությունը՝ փոխանակ աջակցելու նման արժեքավոր կադրերին, կռվում է նրանց դեմ, որովհետև նրանք իրենց գոյությամբ հերքում են այսօրվա իշխանության սնանկությունը։

– Եթե ամփոփենք՝ ո՞րն է ելքը այս իրավիճակից։

– Ելքը մեկտեղված է՝ պետական մտածողություն, հանրային կամք և պատասխանատվություն։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է տրվում ինչի դիմաց։ Այսօր իշխանությունը տալիս է ինքնիշխանություն՝ խաղաղության պատրանքի դիմաց։ Բայց մենք չենք ապրելու պատրանքի մեջ։ Մենք ապրելու ենք այդ որոշումների հետևանքների տակ։

Պետք է վերակառուցվի ոչ միայն քաղաքական համակարգը, այլ՝ նաև արժեհամակարգը։ Ոչինչ չի ավարտվել, քանի դեռ հասարակությունը չի լռել։ Իսկ մեր ժողովուրդը լռել չի սիրում, երբ խոսքը գնում է հողի, ինքնության ու ապագայի մասին։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան
Ամենադիտված