Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը լուռ է, բայց ձեռք չի քաշել եկեղեցու դեմ հարձակման գաղափարից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գրեթե երկու շաբաթ որևէ հայտարարություն չի արել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Վերջին նրա գրառումը Մայր Աթոռի նորոգման օրակարգին նվիրված իր հակաքրիստոնեական գրառումն էր, որով նա առաջարկում էր, որ կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից, ժամանակավոր տեղապահ նշանակել ամուսնացյալ քահանայի՝ մինչև նոր կաթողիկոսի ընտրությունները։

Փաշինյանը, հիշեցնենք, նաև ավելի վաղ խոստացել էր մեծ հանրահավաք գումարել Էջմիածնում և արշավել Մայր Աթոռի վրա՝ Վեհարանից հեռացնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Փաստացի, այդ հայտարարությունից հետո գործող իշխանություններն առայժմ որևէ քայլ չեն արել այդ ուղղությամբ, բայց և ամենևին դա չի նշանակում, որ Փաշինյանը հետ է կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր քաղաքականությունից։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին էլ շարունակում են տարբեր հավաքները, փորձում են պարզել, թե ի՞նչ ռեսուրսներ ունեն և ովքե՞ր անհրաժեշտ պահին կաջակցեն գործող իշխանություններին՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրենց արշավը շարունակելու համար։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ դա հղի է լրջագույն հետևանքներով և փորձում է վերադասավորվել՝ նախքան եկեղեցու դեմ որևէ գործողություն անելը։ Հայ Առաքելական Եկեղեցին էլ իր կողմից ձեռքերը ծալած չի նստել։ Ընդհակառակը, մեր տեղեկություններով՝ այս օրերին տարբեր հավատացյալների հետ խոսակցություններ են ընթանում, եկեղեցին էլ փորձում է ապահովագրել իրեն Հայաստանի իշխանությունների հարձակումներից։ Ցանկացած պարագայում Փաշինյանի հնարավոր հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, ընդհուպ գրոհը Վեհարանի վրա, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծելու Հայաստանում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջը։

Լիլիա Եղիազարյան

Վենեսուելան հայտարարում է քաղբանտարկյալների համաներման մասին Արևմտյան հետախուզական գործակալություններն Իրանում չեն կարողացել գտնել միջուկային զենքի մշակման ապացույցներ․ NYT Վթար՝ Կոտայքում16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել էԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռ է նկատվել Իրանի սահմանի մոտ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Ոսկու գինը նվազել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ԱՄՆ-ը Հնդկաստանին առաջարկում է վենեսուելական նավթով փոխարինել ռուսականը Վթար. ջուր չի լինի որոշ ժամանակ Նոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը․ վիրավnրներ կանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվելՀայտնի են Ֆուտզալի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀովեյան. հզոր բանակը Հայաստանի զարգացման և բարգավաճման գրավականն էԺիրինովսկին կանխատեսել է Իրանի մասնատումը ԱՄՆ հարձակումից հետոՈրպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումԴատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Հայաստանի իշխանությունները պատրաստ են մոռանալ թե՛ ցեղասպանությունը, թե՛ Արցախը«Խաղաղության խորհուրդ»–ը և հայկական պառակտումը. Փաշինյանը հավասարակշռում է Մոսկվայի, Արևմուտքի և ներքին պայթունի միջևԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը․ պատմության այս օրը (31 հունվար)Վահագնի գյուղում տուն է այրվել«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Փետրվարի 2-ին և 3-ին լույս չի լինելու․ հասցեներԱպագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ․ «Հրապարակ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահ«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջԱստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ
Ամենադիտված