Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում․ պատմության այս օրը (03 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Նիգեր՝ Անկախության օր Ֆրանսիայից, Վենեսուելա՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Շահան Շահնուրը։

1903- ծնվել է հանրահայտ բժիշկ Լևոն Հարությունյանը:

1930 – ծնվել է հայազգի խորհրդային ատոմային տեխնիկ Եվգենի Աբրահամյանը:

1935 – ծնվել է վրացի պատմաբան, լեզվաբան և հայագետ Զազա Ալեքսիձեն:

1937 –ծնվել է  նկարիչ և  խեցեգործ Վան Սողոմոնյանը:

1966 – ծնվել է մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

2007- ACBA-Credit Agricole բանկը առաջին անգամ Հայաստանում ստորագրել է սինդիկացված վարկի պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և աշխարհում խոշորագույն բանկային խմբերից մեկի` Citigroup-ի հետ:

2009-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ, ակադեմիկոս Ստեփան Սիտարյանը:

2010 – հայերեն Վիքիպեդիան հատել է 10 000 հոդվածի շեմը։

2011-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության և երեք զինվորների վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

2018-Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ պահանջել են համասեռամոլներին հեռանալ գյուղից, այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիները ծեծի են ենթարկել նրանց: Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

2020- վախճանվել է Հայաստանի նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը:

2022- ադրբեջանական սադրանքների հետևանքով սրվել է իրավիճակը Արցախի հյուսիասային և արևմտյան սահմաններում, կիրառվել են ԱԹՍ-ներ և հրետանի եղել են զոհեր և վիրավորներ, հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

2023- Երևանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1492 – Կոլոմբոսը 3 կարավելլաներով՝ «Սանտա-Մարիա», «Նինյա» և «Պինտա», դուրս է եկել Պալոս-դե-լա-Ֆրոնտերա քաղաքի նավահանգստից  և ուղևորվել է գտնելու Ասիա տանող կարճ ճանապարհը: Սկսվել է Կոլոմբոսի առաջին ճամփորդությունը:

1546 –մարդասիրական ստեղծագործություններ հրատարակելու համար կախաղան է բարձրացվել ֆրանսիացի հրատարակիչ Էտյեն Դոլեն:

1770 –ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը:

1778 –Միլանում բացվել է «Լա Սկալա» օպերայի շենքը:

1811 –ծնվել է պտուտակային վերելակների և վերելակի անկումը կանխող թակարդների գյուտարար Էլիշա Օտիսը:

1829– Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) կայացել է Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի պրեմերան։

1882 –ԱՄՆ-ի կոնգրեսը 10 տարով արգելել է չինացիների միգրացիան երկիր, ինչպես նաև արգելել է երկիր մուտք գործել լուսնոտներին, հանցագործներին և հոգեկան հիվանդներին:

1904 –անգլիական արշավախմբի անդամները մտել են Տիբեթի մայրաքաղաք Լհասա:  Նրանք սուրբ քաղաք Լհասա մտած առաջին եվրոպացիներն էին:

1904- ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Կլիֆֆորդ Սայմարկը:

1912 - Օսմանյան կայսրությունը դպրոցներում թույլատրելով ալբաներենի դասավանդումը Ալբանիային շնորհել է սահմանափակ անկախություն:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարեց Ֆրանսիային:

1919 – վախճանվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:

1926 –լոնդոնյան Պիկադիլլի հրապարակում տեղադրվել են առաջին լուսացույցերը: 1956 - Սիրիայում տեղի է ունեցել  ռազմական հեղաշրջում:

1960 - Նիգերն անկախություն է ստացել Ֆրանսիայից:

1968 –վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Կոնստանտին Ռոկոսսովսկին:

 1975 - Մարոկկոյում Բոինգ-707 մարդատար ինքնաթիռը բախվել է լեռանը, զոհվել է 188 մարդ:

1980 –Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի է ունեցել 12-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

1988 –խորհրդային բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել գերմանացի Մատիաս Ռուստը, որը իր ինքնաթիռով վայրէջք էր կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:

1994 – վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին:

1998- վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտության թեորետիկ Ալֆրեդ Շնիտկեն:

 2005 - Մահմուդ Ահմադինեժադը դարձել է Իրանի նախագահ:

2008 – վախճանվել է  ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:

Կ.Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված