Ռուսական բանակը առաջ է շարժվում ողջ ճակատով. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում ողջ շփման գծի երկայնքով։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը՝ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը առանձնացրել է ռուս զինվորների «խիզախությունն ու հերոսությունը» Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում։ Նա նաև հաստատել է, որ Չասով Յար քաղաքի «ազատագրումը» իրականություն է՝ նշելով, որ ռուսական ուժերը այն վերցրել են դեռ մի քանի օր առաջ։
Նախագահը հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը չի տիրապետում ճշգրիտ տեղեկատվության, եթե հերքում է այդ փաստը։ Часов Яр-ի գրավման մասին պաշտոնապես հաղորդվել էր հուլիսի 31-ի առավոտյան։