Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսների զարգացումները վկայում են, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և իշխանության քննադատների նկատմամբ քրեական գործերի և կալանքների թիվն աճել է մտահոգիչ տեմպով։ Ըստ տարբեր իրավապաշտպան աղբյուրների՝ քաղբանտարկյալների թիվն այս ընթացքում ավելացել է առնվազն հիսունով։

Այս միտումը տեղավորվում է քաղաքական գործընթացների շրջանակում, երբ իրավական գործիքներն օգտագործվում են ոչ թե արդարադատության սպասարկման, այլ քաղաքական հաշվեհարդարի նպատակներով։ Այս երևույթը հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ միջազգային իրավական պարտավորությունների՝ այդ թվում Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում ստանձնած պարտականություններին։

Իրավապաշտպան կառույցները, ինչպես նաև ԵՄ-ի և մի շարք այլ միջազգային գործընկերների արձագանքները ցույց են տալիս, որ քաղբանտարկյալների թեման լրջորեն ընկալվում է որպես ժողովրդավարական նահանջ։ Դա անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի վրա։ Քաղաքացիական ազատությունների սահմանափակումը, հատկապես ազատ արտահայտվելու, հանրահավաքների և միավորումների ազատության խոչընդոտումը, ստեղծում են այնպիսի միջավայր, որը չի համապատասխանում ԵՄ-ի քաղաքական չափանիշներին։

Քաղաքական հետապնդումների թիրախ են դարձել ոչ միայն ակտիվ ընդդիմադիր գործիչները, այլև տարեցներ, մտավորականներ և այլախոհություն ցուցաբերող քաղաքացիներ։ Վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ 70-ից բարձր տարիք ունեցող անձանց նկատմամբ կիրառվել են խափանման խիստ միջոցներ։

Նույնքան մտահոգիչ է նաև Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառվող պետական ճնշումների շարունակականությունը, որն ունի թե՛ քաղաքական, թե՛ աշխարհայացքային շերտեր։

Նմանատիպ մի օրինակ է նաև Սամվել Կարապետյանի՝ ապագա քաղաքական շարժման առաջնորդի ձերբակալությունը, որը բազմաթիվ իրավապաշտպանների, իրավաբանների և միջազգային հեղինակավոր գործիչների կողմից որակվել է որպես քաղաքական հետապնդման ակնհայտ դեպք։ Բացի այդ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նկատմամբ իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են պետականացման անվան տակ մասնավոր սեփականության ուժային զավթմանը, նույնպես ընդգծում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ուժգնացումը։

Այս պայմաններում ակնհայտ է դառնում, որ իշխանությունն ընտրել է ռեպրեսիվ գործելակերպ։ Սակայն այս մոտեցումը չի կարող ներքին և արտաքին ցնցումների առիթ չտալ։

Քաղաքական դաշտի բռնազավթումն ու ընդդիմախոսության լռեցման փորձերը վտանգում են թե՛ Հայաստանի ներքին ժողովրդավարական զարգացումը, թե՛ արտաքին ինտեգրացիոն հեռանկարները։ Քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծվի իրավական հստակության, միջազգային պարտավորությունների հարգման և հասարակական երկխոսության հիման վրա։ Այլապես, Հայաստանը ոչ միայն կմնա մեկուսացման վտանգի առաջ, այլև կկորցնի պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վերջին մնացորդները։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին
Ամենադիտված