Զելենսկին սեղմված է պատին․ Berliner Zeitung
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունների լիազորությունների կրճատման մասին օրենքի ընդունումը խարխլեց արևմտյան դաշնակիցների վստահությունը երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ: Այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung թերթը։
«Զելենսկու հմայքն անհետացավ, նույնիսկ Ուկրաինայի ամենահամառ կողմնակիցների մոտ։ Նրա որոշումները համընդհանուր կասկածի տակ են դրվում։ Զելենսկին սեղմված է պատին», - ասվում է հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո տպավորություն է ստեղծվել, որ Զելենսկին կորցրել է երկրի վերահսկողությունը և մտահոգված է միայն իր իշխանության պահպանմամբ։