Զապորոժժյեի ԱԷԿ-ի շրջանում հարվածներ են եղել․ սկսվել է հրդեհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Զապորոժժյեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) շրջանին։ Այս մասին հայտարարել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ կրակոցներն արձանագրվել են էլեկտրակայանի մերձակա անտառում և առաջին անցակետի շրջանում։ Բացի այդ, հարվածների է ենթարկվել նաև Էներգոդար քաղաքը, որը համարվում է ԶԱԷԿ-ի քաղաք-ուղեկիցը։
Ռոգովը նշել է, որ անտառում բռնկվել է հրդեհ։ Մինչ այդ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կոչ էր արել կողմերին զերծ մնալ հարձակումներից՝ ընդգծելով, որ կազմակերպության նպատակն է նվազեցնել ռիսկերը, ոչ թե մեղավոր կողմերին մատնանշել։