Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Վերարկուի կիսագոտի

ՖՈՏՈ

Առաջին հայացքից դա պարզապես գործվածքի կտոր է մեջքի վրա։ Հաճախ ուղղանկյուն, կարված երկու կոճակներով կամ կեռիկներով։ Հազիվ նկատելի, իսկ երբեմն լիովին անտեսված այդ կիսագոտին կամ ռուսերեն ասած хлястик–ը շարունակում է տարեցտարի հայտնվել վերարկուների, բաճկոնների, բլեյզերների և նույնիսկ բլուզների վրա։ Ավելին, այն այնքան համառորեն է հայտնվում, որ նույնիսկ ամենանորաձև դիզայներները չեն կարողանում հրաժարվել դրանից։ Ինչո՞ւ։

Նման կիսագոտու մասին առաջին հիշատակումները վերաբերում են 18-19-րդ դարերի զինվորական համազգեստներին։ Սկզբում այն վերարկուի պարտադիր տարր էր, որը երկար և ծանր վերնազգեստ էր, և որը կրում էին զինվորները եվրոպական բանակներում։ Զինվորական հագուստը պահանջում էր ոչ միայն դիմացկունություն, այլ նաև բազմակողմանիություն, այն պետք է համապատասխաներ տարբեր կազմվածքի մարդկանց և միաժամանակ պաշտպաներ ցրտից, անձրևից և քամուց։ Եվ կիսագոտին կարգավորում էր ծավալը, հավաքում վերարկուն գոտկատեղին թույլ տալով այն հարմարեցնել կազմվածքին։ Այն ամբողջականացնում էր վերարկուի  ձևը, կարևոր էր, որ զինվորը գեղեցիկ տեսք ունենար, իսկ ավելորդ գործվածքը չխանգարեր շարժմանը։ Այն ծառայում էր նաև որպես ամրակ, դրան կարելի էր ամրացնել գոտի, դաշույն կամ նույնիսկ փամփշտակալ։ Զինվորները դրա համար գտել են բազմազան, երբեմն անսպասելի կիրառություններ: Դաշտային պայմաններում այն ​​կարող էր փոխարինել այն լաթին, որով անհրաժեշտ էր արագ սրբել կոշիկները: Երբեմն այն կախված եղանակից կամ առաջադրանքից օգտագործվում էր վերարկուի եզրը ամրացնելու և դրա երկարությունը կարգավորելու համար: Իսկ առօրյա կյանքում այն ​​հաճախ վերածվում էր իմպրովիզացված կախիչի. վերարկուն պարզապես կախում էին կիսագոտուց: Կար նույնիսկ զինվորական չգրված կանոն. եթե կորցնում ես կիսագոտին, վերցրու այն ուրիշից։ Փորձառու զինվորները գիշերը հանում էին այն, որպեսի կանխեն գողանալը։ Վերարկուի վրայի կիսագոտին այնքան տարածված դետալ էր, որ ժամանակի ընթացքում այն ​​դադարել է լինել պարզապես համազգեստի տարր:

19-րդ դարում էլ կիսագոտիներով վերարկուները սկսել են թափանցել քաղաքացիական նորաձևության մեջ: Սկզբում որպես կարգավիճակի խորհրդանիշ՝ պաշտոնյաները, հրշեջները և ավագ դպրոցի աշակերտները հպարտությամբ էին կրում զինվորական հիշեցնող վերարկուներ: Այն ժամանակ դերձակները արդեն հասկացել էին, որ մեջքի կիսագոտին ոչ միայն հարմարավետ է, այլ նաև ձևավորում է հագուստի ուրվագիծը, արտահայտչականություն է հաղորդում կազմվածքին, ընդգծում է իրանը և կեցվածքը: Այն հատկապես տպավորիչ է տղամարդկանց հագուստի վրա, քանի որ տեսողականորեն նեղացնելով մեջքը  տալիս է սլացիկ տեսք: Կանանց նորաձևության մեջ դա սկսել են օգտագործել որպես դեկորատիվ շեշտադրում՝  ճարմանդով կամ կոճակներով:

Բայց ինչո՞ւ է այդ կիսագոտին դեռևս կարվում, քանի որ տեխնիկական տեսանկյունից ժամանակակից վերարկուն այլևս դրա կարիքը չունի։ Այսօրվա մոդելների մեծ մասը կարվում է ճիշտ ուրվագծին համապատասխան՝ նախապես որոշված ​​ուրվագիծով և առանց լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտության։ Այնուամենայնիվ, այդ մանրուքը դեռ մնում է, և ոչ միայն որպես ավանդույթին հարգանքի տուրք։ Նորաձևության դիզայներները շարունակում են օգտագործել այն որպես արտահայտչական տեխնիկա։ Բրենդների համար, հատկապես դասական ձևերի հետ աշխատողների համար, այն դարձել է կոստյումի պատմության շարունակականությունն ու հարգանքը ցույց տալու միջոց: Եվ վերջապես, դրա գործառույթը շարունակում է զարգանալ, այսօր աքսեսուարներ, օղակներ, դեկորատիվ ճարմանդներ են ամրացվում կիսագոտիներին, նույնիսկ եթե այն այլևս անհրաժեշտ չէ իր նպատակային նշանակության համար:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված