Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բոտսվանա՝ Նախագահի օր, Բրունեյ՝ Սուլթանի օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուլղարիա՝ Ջուլիա երիտասարդական տոնի օր, Բուրունդի՝ Անկախության օր, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության ստեղծման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Մոլդովա՝ Հարկային աշխատողի օր, Ռուանդա՝ Անկախության օր, Սոմալի՝ Միության օր, Սուրինամ՝ Հաղթանակի օր, Թուրքիա՝ Ռազմածովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1898 –ծնվել է բանաստեղծուհի, դրամատուրգ Վարսենիկ Աղասյանը։

1909— ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վալտեր Արամյանը։

1911 –ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի Աղավնին։

1921- համոզվելով, որ Նախիջևան երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհն անցել է Իրան։

1940-ծնվել է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում մտցվել է ամենամսյա աշխատավարձ՝ աշխօրի փոխարեն։

1973 –ծնվել է  ամերիկահայ երաժիշտ Ջոն Դոլմայանը։

1983— Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) ռումբ է պայթեցրել Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում սպանվել է 8, վիրավորվել 55 մարդ։ Ընդ որում նախատեսված է եղել, որ պայթյունը պետք է տեղի ունենար ինքնաթիռի թռիչքի ժամանակ։

1987 —ընդունվել է «ԽՍՀՄ Պետական ձեռնարկությունների մասին» օրենքը, որը լայնացրել է տնտեսավարող սուբյեկտների ինքնավարությունը նրանց տեղափոխելով ինքնաֆինանսավորման դաշտ (վերակառուցման երկրորդ փուլ)։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1990 –ծնվել է ամերիկահայ հոկեյիստ Զաք Պողոսյանը։

2009-Իրանական «Կասպյան ավիաուղիներ»-ի` Թեհրան-Երևան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել են 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները: Հայաստանի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:

2011— Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։

2011 –վախճանվել է դերասանուհի Դոնարա Մկրտչյանը։

2013-Հայաստանի քաղաքացի, ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանը, որի ավտովթարի պատճառով մահեր են գրանցվել, Մոսկվայի դատարան է տարվել չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դրա առթիվ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի։

2014-Ռուսաստանի Անվտանգության դաշնության ծառայությունը ձերբակալել է  գործարար Լևոն Հայրապետյանին։

2017 –վախճանվել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին։

2019- Առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սևանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, ափերի սեփականատերերն ու վարձակալները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք փակել են Երևան-Սևան մայրուղին։

2020-Տավուշում հուլիսյան զինված առճակատումից հետո հաստատվել է ժամանակավոր հրադադար:

2022- դատական նիստի ժամանակ վախճանվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիուս Յուլի Ալեքսանդրը հրամայել է Ալեքսանդրիայում գտնվող իր լեգեոններին հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես Հռոմի կայսր։

251 —վախճանվել է Հռոմի կայսր Գայ Մեսսիյ Կվինտ Տրայան Դեցին։

1097 —Դորիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1240— Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթել է շվեդներին։

1520 —էռնան Կորտեսի իսպանացի կոնկիսկտադորները գիշերային ճակատամարտից հետո կարողացել են լքել Տենոչտիտլան քաղաքը։

1569 —Լյուբլինյան ունիայով ստեղծվել է Ռեչ-պոսպոլիտան (Լեհաստանի և Լիտվայի միավորում)։

1606 –ծնվել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ  Ռեմբրանդ վան Ռեյնը։

1646 —ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և գյուտարար Գոտֆիլդ Վիլհելմ Լայնբիցը։

1741— ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասել է Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, որը ոտք է դրել այնտեղ։

1776 - Միլանում բացվել է Լա Սկալա թատրոնը։

1777 —վախճանվել է չինացի փիլիսոփա-նեոկոնֆուցիոնիստ Դայ Չժուն։

1795- «Մարսելյեզը» պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի օհներգ։

1799— հայտնաբերվել է Ռոզետյան քարը։

1804 —ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը (իսկական անունն Ամանդինա Ավրորա Դյուպեն)։

1807 —Աֆոնի մոտ ադմիրալ Դմիտրի Սենյավինի ռուսական էսկադրան ջախջախել է թուրքական նավատորմը։

1851— տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։

1875 —սկսել է գործել Համաշխարհային փոստային միությունը։

1904 — վախճանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը։

1910- Էմիլ Կրեպելինն իր գրքում նկարագրած հիվանդությանը տվել է իր գործընկեր Ալոիս Այցհեյմերի անունը՝ Այցհեյմերի հիվանդություն։

1916 –վախճանվել է ռուս կենսաբան Իլյա Մեչնիկովը։

1979 – վախճանվել է ուրուգվայցի բանաստեղծ Խուանա դե Իբարբուրոն։

1993-Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։

1997 —Հոնգկոկը կրկին դարձել է Չինաստանի մաս։

2006- հիմնադրվում է Թվիթթեր միկրոբլոգային ծառայությունը։

2013 —Խորվաթիան դարձել է Եվրոմիության անդամ։

2021 —վախճանվել է խորհրդային ռուս երաժիշտ, դերասան, հեռուստահաղորդավար և «Звуки Му» խմբի լիդեր Պյոտր Մամոնովը:

Կ. Խաչիկյան

«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվելԾանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում «Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի» «Հայաստանը հույս ունի լուծել իր խնդիրները Ադրբեջանի օգնությամբ» Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է. պատմության այս օրը (03 հունիս) Վթար է․ ջուր չի լինելու Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները կրկին հանրային քննարկման թեմա են դարձել. «Ժողովուրդ» Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ» Ապահովագրության ձախողումներից մինչև Արշիլ Գորկու վերնաշապիկ. Լենա Նանուշյանի նոր «փորձառությունը». «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ» Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ» Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ» ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ» Վրաստանի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ գործընկերության վերականգնումը․ ԿոբախիձեՀնդկաստանի ԿԲ-ն 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել՝ արժութային պահուստներն ամրապնդելու համար․ BloombergԽոշոր hրդեհ է բռնկվել Ինդոնեզիայի քաղաքներից մեկում. հարյուրավոր մարդիկ տարhանվել ենԾանր շքեղության մեծ վերադարձը. Ինչու են Չինաստանի հարուստները կրկին միլիոններ ծախսումՊատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ ՓաշինյանՃապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆՔիմ Քարդաշյանը ցուցադրել է Լյուիս Հեմիլթոնի հետ անցկացրած հանգստյան օրերից մի հատված Կալկաթայում ապամnնտաժվել է Լիոնել Մեսսիի հսկայական արձանը ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. ԹրամփՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը
Ամենադիտված