Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային գենդերային անհավասարության (Global Gender Gap Report) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը, չնայած դրական կարգավիճակ է զբաղեցնում, սակայն շարունակում է ունենալ բավական խոցելի դիրք ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական և քաղաքական բնագավառներում։ Այսպես, Հայաստանը գենդերային անհավասարության 73,1 % ինդեքսով 2024 թ. զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը:

Գենդերային անհավասարությունը հասարակական կառուցվածքի մեջ խորապես արմատացած համակարգային արգելք է, որը ոչ միայն սահմանափակում է անհատների հնարավորությունները, այլև կազմաքանդում է հասարակության զարգացման բուն հիմքերը՝ հետևողականորեն թուլացնելով տնտեսական աճը, խախտելով սոցիալական համախմբվածությունը և ուղղակիորեն սպառնալով ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին։ Պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամն առանձին վերլուծությամբ անդրադարձ է կատարել այս խնդրին։ Հատկանշական է, որ նշված ուղղությամբ անհավասարությունը գործում է ոչ թե որպես առանձին միջադեպերի շարք, այլ որպես փոխկապակցված նորմերի, կարծրատիպերի և ներհասարակական հարաբերությունների մի ամբողջություն, որը սերունդներ շարունակ վերարտադրվում է մշակույթի, կրթության, օրենսդրության և առօրյա փոխազդեցությունների միջոցով։

Տնտեսական տեսանկյունից գենդերային անհավասարությունը կարելի է դիտարկել որպես կորսված հնարավորությունների պատճառ։ Երբ կանանց մասնակցությունը աշխատուժին սահմանափակվում է, կամ երբ նրանք կենտրոնանում են ավելի ցածր վարձատրվող ոլորտներում կամ չեն կարողանում առաջխաղացում ունենալ ղեկավար պաշտոններում, տուժում է ոչ միայն կնոջ անհատական բարեկեցությունը, այլև պետության համախառն ներքին արդյունքը։ Աշխատավարձերի տեսանելի տարբերությունը, երբ նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ, ուղղակիորեն նվազեցնում է ընտանիքների գնողունակությունը և ներքին պահանջարկը։ Սակայն տնտեսական վնասը դրանով չի սահմանափակվում։

«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը վայելում է համեմատաբար բարձր մակարդակ, սակայն անցած տարի այս ուղղությամբ խիստ նահանջ արձանագրվեց՝ 3,9 տոկոսային կետով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային ցուցակում կորցրեց 26 աստիճան։ Այս նահանջը պայմանավորված է մասնավորապես աշխատանքի մասնաբաժնի ու ստացվող եկամուտների անհավասարակշռությամբ՝ արական սեռի աշխատողների եկամուտները զգալիորեն ավելացել են, չնայած որ կանանց մասնակցության հարցում նահանջ չի զգացվել։ Սա էական ակնարկ է, որ տնտեսական հավասարության ոլորտում ՀՀ-ն արագորեն կորցնում է ձեռք բերած դիրքերը։

Անհավասարության ամենաթաքնված, բայց և ամենածանր տնտեսական խնդիրներից մեկը չվարձատրվող խնամքի աշխատանքն է՝ երեխաների, տարեցների և ընտանիքի խնամքը, որն անհամաչափորեն դրված է կանանց ուսերին։ Այս «անտեսանելի» աշխատանքը, որը կազմում է տնտեսական բարեկեցության հիմքը, դուրս է մնում պաշտոնական վիճակագրությունից՝ միաժամանակ խլելով կանանց ժամանակն ու էներգիան, որը նրանք կարող էին ներդնել կրթության, մասնագիտական զարգացման կամ վճարովի աշխատանքի մեջ։

Սոցիալական հարթությունում անհավասարությունը քայքայում է հասարակության ամենակարևոր կապերը՝ վստահությունը և համերաշխությունը։ Այն սնում է բևեռացումը և կոնֆլիկտները՝ ստեղծելով վախի և անապահովության մթնոլորտ, որը խաթարում է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի կայունությունը։ Երբ հասարակության անդամների մի զգալի մասը զրկված է հիմնարար անվտանգության զգացումից, անհնար է խոսել սոցիալական կապիտալի և քաղաքացիական ներգրավվածության մասին։ Ավելին, անհավասար հնարավորությունները կրթության և առողջապահության ոլորտում սերնդեսերունդ վերարտադրում են աղքատության և մարգինալացման շղթաներ՝ խորացնելով սոցիալական անդունդը։

Կրթության ոլորտում ևս անհանգստացնող միտում կա։ Եզակի բարձր արդյունքներից հետո «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսում 98 %–ից միանգամից մինչև 96,9 %-ի նվազումը զեկույցը գնահատում է որպես «չափազանց լուրջ վատթարացում»։ Դա պայմանավորված է տարրական և միջնակարգ կրթական համակարգերում աղջիկների ներգրավվածության նվազումով, մինչդեռ տղաների ներգրավման կրճատումը ավելի մեղմ է եղել։ Սա արտահայտվում է նաև կրթության հասանելիության մակարդակում անհավասարակշռությամբ։

Ի վերջո, գենդերային անհավասարությունը ժողովրդավարության լակմուսի թուղթն է։ Չի կարող լինել լիարժեք ժողովրդավարություն մի երկրում, որտեղ բնակչության կեսի ձայնը, փորձառությունն ու տեսլականը պատշաճ կերպով ներկայացված չեն որոշումների կայացման գործընթացներում։ Կանանց թերներկայացվածությունը քաղաքականության և բիզնեսի ղեկավար օղակներում հանգեցնում է նրան, որ ընդունվող օրենքներն ու քաղաքականությունները հաճախ անտեսում են կամ երկրորդական են դարձնում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և խնամքի հարցերը։

Սա ստեղծում է մի արատավոր շրջան, որտեղ քաղաքական համակարգը չի արձագանքում հասարակության մի ստվար զանգվածի կարիքներին, ինչն իր հերթին առաջացնում է օտարում և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Իսկական ժողովրդավարությունը պահանջում է ներառականություն, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար հնարավորություն՝ մասնակցելու իրենց հասարակության կառավարմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչ
Ամենադիտված