Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փորձագետ. Բաքուն և Երևանը կարող են առանց Ռուսաստանի միջնորդության էլ հարաբերություններ զարգացնել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանակցություններ վարելու համար առաջին անգամ հանդիպել են առանց միջնորդների։ Ի՞նչ է դա նշանակում։ Հարավային Կովկասի հարցերով գերմանացի փորձագետ Սիլվիա Շտոբերն է dw.com-ին տված հարցազրույցում պատասխանել այդ և այլ հարցերին։


dw.com.– Ի՞նչը, ձեր կարծիքով, հանգեցրեց Փաշինյանի և Ալիևի միջև այս անձնական հանդիպմանը։

Սիլվիա Շտոբեր.– Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղուց կա համաձայնություն խաղաղության համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Դեռևս մարտին հայտարարվեց, որ այն, սկզբունքորեն, պատրաստ է։ Վերջերս էլ շատ բան է տեղի ունեցել։ Նախևառաջ, Իրանն է թուլացել Իսրայելի հետ պատերազմի պատճառով։ Բացի այդ, Ռուսաստանի թուլացումն է կրկին ակնհայտ դարձել, ինչը երևում է Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների լարվածությունից։ Ադրբեջանն ու Թուրքիան այժմ շատ ավելի ուժեղ են դարձել։ Բացի այդ, Հայաստանը Թուրքիայում բանակցություններում հստակեցրեց, որ պատրաստ է որոշակի զիջումների գնալ Ադրբեջանին։ Այսինքն այս շատ դժվարին իրավիճակում, երբ Ռուսաստանը և Իրանը որպես կարևոր տարածաշրջանային տերություններ այլևս այնքան էլ ուժեղ չեն, պարզ է դարձել, որ բացվել է հնարավորությունների պատուհան։ Եվ դա հատկապես ձեռնտու է Ադրբեջանին։

- Երկու երկրներն էլ պետությունների ղեկավարների հանդիպման փաստը ներկայացնում են որպես մեծ հաջողություն։ Համաձա՞յն եք դրա հետ։

- Վերջին 2-3 տարիների ընթացքում նրանք արդեն բազմիցս են հանդիպել։ Հրադադարից հետո սկսվել են առաջին բանակցություններն այն մասին, թե ինչպես է ճիշտ գծվելու սահմանը, ինչպես կազմակերպել սահմանների հնարավոր բացումը, ինչպես կառուցել նոր ճանապարհներ և այլն։ Կարևորն այն է, որ 2023 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կորստից և այնտեղից հայ բնակչության զանգվածային արտագաղթից հետո, Ալիևը պնդում է, որ բանակցությունները տեղի ունենան առանց միջնորդների, միայն ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եղել են ժամանակավոր համաձայնագրեր, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրումն անընդհատ հետաձգվում է։

Հատկանշական է այն, որ այս հանդիպումից հետո երկու կողմերն էլ հրապարակել են գրեթե նույնական բովանդակությամբ հայտարարություններ։ Լուսանկարներն էլ ցույց են տալիս, որ հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում, առաջնորդների ձեռքսեղմումները, ամեն ինչ ուշադիր պատրաստված տեսք ունի։ Սա կարող է ցույց տալ, որ Բաքուն այլևս այնքան ագրեսիվ չի գործում, որքան նախկինում։ Առաջին արձագանքները ևս շատ ավելի զուսպ են, քան վերջին ամիսների կոշտ քարոզչությունը։ Թվում է, թե Ադրբեջանն իսկապես վճռականորեն է տրամադրված օգտագործել այս պահը, այս հնարավորությունների պատուհանը, որը բացվել է Իրանի և Ռուսաստանի թուլացման պատճառով։

- Ի՞նչ դեր կարող են խաղալ այստեղ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները։

–Կարծում եմ, որ այդ լարվածությունը չէր պլանավորվել Ռուսաստանի կողմից։ Ընդհակառակը, Կրեմլը տնտեսական և աշխարհառազմավարական պատճառներով շահագրգռված է Ադրբեջանի հետ կայուն հարաբերություններ պահպանելու հարցում։ Սակայն տեղի ունեցավ Եկատերինբուրգի միջադեպը, որը շատ հարմար էր Ալիևի համար, նա կարողացավ ավելի սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները և ցույց տալ իր ուժն ընդգծելով, որ Մոսկվան այժմ ավելի քիչ հնարավորություններ ունի ազդելու իրավիճակի վրա։ Օրինակ, Ռուսաստանն այլևս չի կարող, ինչպես նախկինում, որոշակի ապրանքների բոյկոտ մտցնել, քանի որ դա կհարվածի հենց ռուսական շուկային։ Ռուսաստանը նաև չի կարող թույլ տալ կոշտ ճնշում գործադրել միգրանտների վրա, քանի որ երկրին անհրաժեշտ են աշխատուժ թե՛ տնտեսության, թե՛ նույնիսկ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Բացի այդ, Ռուսաստանին անհրաժեշտ են այնպիսի երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը, որպեսզի շրջանցեն արևմտյան պատժամիջոցները։ Այսինքն Մոսկվան այժմ կախված է Բաքվի նման գործընկերներից, ինչը նշանակում է, որ նման երկրները կարող են ավելի շատ պահանջներ ներկայացնել և ավելի ուժեղ դիրքորոշումներ զբաղեցնել։ Ռուսաստանը միշտ էլ ցանկացել է մասնակցել Զանգեզուրի միջանցքի նախագծին, նա առաջարկել է իր սահմանապահ զորքերը, ինչը նրան լուրջ լծակներ կտար։ Սակայն, կարծես թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համաձայնության են եկել, որ չեն ցանկանում այնտեղ տեսնել Ռուսաստանին։

- Ի՞նչ դեր են խաղում ԵՄ-ն և ԱՄՆ-ը ներկայիս բանակցային գործընթացում։

- Հնարավոր է, որ Զանգեզուրի միջանցքի անվտանգությունը կապահովի մասնավոր անվտանգության ընկերություն, որը չի պատկանա ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Թուրքիային, գուցե՞ այն լինի ամերիկյան։ Դա կարող է լինել բոլորին հարմար փոխզիջում։ Հետաքրքիր է այն, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս առաջին անգամ խոսել է այն մասին, որ Ամերիկան կարող է օգնել այդ գործընթացին նպաստելով խաղաղության հաստատմանը։ Թրամփի համար դա հնարավորություն կլիներ ներկայանալ որպես խաղաղարար և ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակ։ Իհարկե, Եվրոպան նույնպես հետաքրքրված է այդ ամենով։ ԵՄ-ն արդեն իսկ հանդես է եկել որպես միջնորդ, և լրիվ հնարավոր է պատկերացնել, որ անվտանգությունն ապահովող ընկերությունը կարող է լինել եվրոպական որևէ երկրից։ Դա անգամ ավելի հեշտ կարող է լինել, քան ամերիկյան ընկերության հրավիրելը։ Եթե այդ տարբերակը հնարավոր լինի իրականացնել, ապա դա կբացի նոր մեծ հնարավորություններ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև դրա սահմաններից դուրս երկրների համար։ Հետաքրքրություն կա բազմաթիվ կողմերից։ Միակ հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր կլինի ամեն ինչ գործնականում իրականացնել, կամ գուցե՞ աննշան մանրամասների պատճառով ամեն ինչ, ի վերջո, կփլուզվի, ինչպես նախկինում է պատահել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում
Ամենադիտված