Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեցիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր, Հարավային Օսիա՝ Խաղաղապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:

1918- Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի Նախիջևանն անցնում է Խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1923 –ծնվել է  ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։

1934– ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի»):

1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։

1956 —ԽՍՀՄ Գերգույն Խորհուրդն ընդունել է պետական թոշակների մասին օրենքը։

1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։

1983-Բելգիայի Բրյուսել մայրաքաղաքում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը; Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ-ն,  Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ «Հայկական Հեղափոխական Բանակը» իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելու խնդրանքով:

2009-Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվորներ հրաժարվել են ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ գործադուլի սկիզբն է»: Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջել են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:

2011- նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

2015-Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր առաջին բողոքի երթն են անց կացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկը։

2017-Հայ - վրացական սահմանին գտնվող Բավրայում պաշտոնապես բացվել է հնդկացորենի վերամշակման արտադրամաս:

2020-տավուշյան հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորել է  Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքում թիրախավորել է 2 գործարան, զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

2022-Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

2023- Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման նպատակն է եղել հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099 – խաչակիրները Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։

1471 —մոսկովյան ուժերն իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլյարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 - Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն)  Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։

1887 —վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1897 - Ռուսական կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1901 —Մոսկվայում հիմնադրվել է Սթափության Աջակցության Միավորումը։

1905 —Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ-ի կոնգրեսը չի ճանաչել դա)։

1917 - Ռուսական ժամանակավոր կառավարությունը Ֆինլանդիայում հռչակվում է ինքնավարություն, հրապարակվել է Ուկրաինայի ինքնավարության հռչակագիրը։

1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»):

1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1933-մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախումբը «Չելյուսկին» շոգենավով։

1939 —ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ-երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 —ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունն աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորկակիչներ։

1964– տեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրերի ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է ֆուտբոլում Հոնդուրասի հավաքականի Սալվադորից կրած պարտությունը:

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

1993-գրանցվել է «НТВ» հեռուստաընկերությունը։

2016 —Նիցցայում ԻԳԻԼ-ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ։

2017 —վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

Կ. Խաչիկյան

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի
Ամենադիտված