Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա էր, բայց նաև շարժուն իր տեսակով։ Որևէ մեկիս չի անհանգստացրել։ Տան միակ երեխան էր։ Ես, իր հայրիկը, մորաքույրը և հորաքույրը ուսանողներ էինք, և նա ուսանողների շրջապատում էր մեծանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Ալեքսանդրի մայրիկը։ Ալեքսանդրը կամ, ինչպես մայրիկն է ասում, Ալիկը, Երևանում է ծնվել, հայրը Ջավախքից է, մայրը՝ Վայոց ձորից։

Մայրիկը պատմում է՝ փոքր տարիքում որդու հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ «Տանը հայերեն էինք խոսում, բայց, բնականաբար, բակում ընկերություն էր անում ռուս երեխաների հետ և սկսեց ռուսերեն խոսել։ Վեց տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Հայաստան։ Սկսեց դպրոց հաճախել, մի քիչ դժվարանում էր հայերենի հարցում, հայերենի պարապմունքների էր հաճախում, որ որևէ դժվարություն չունենա արտասանության և գրելու հարցում։ Տանն իր հետ պարապել եմ, գումարում-հանում գիտեր, նաև ռուսերեն տառերը։ Մինչև յոթերորդ դասարանը սովորել է գերազանց։ Դրանից հետո ոտքի բարդ վիրահատության ենթարկվեց, բավականին երկար ժամանակ դպրոց չհաճախեց։ Բացարձակ գերազանցիկ չէր, բայց ռուսաց լեզվի քննությունից ամբողջ Վայոց ձորում միայն ինքն էր 19 միավոր ստացել»։

Միջնակարգ դպրոցին զուգահեռ՝ Ալեքսանդրը նաև յոթ տարի երաժշտական դպրոց է հաճախել՝ դաշնամուրի։ Զբաղվել է նաև վոլեյբոլով։ «Մեր տունը դպրոցին շատ մոտ էր, և դպրոցի բակում միշտ ֆուտբոլ էր խաղում։ Ֆուտբոլի ևս հաճախել է։ Պատվոգիր ունի նաև որպես Կոտայքի մարզի լավագույն դարպասապահ»։ Ալեքսանդրն ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական ուսումնարանում՝ «Խոհարարական վարպետություն» բաժնում։ «Երրորդ կուրսում էր սովորում, երբ 2015 թվականի հունվարին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։ Մեկ կիսամյակ էր մնում, որ քոլեջն ավարտեր։ Սկզբում ծառայում էր Ասկերանում, բայց հետո, որպես տան միակ զավակ, իմ դիմումների հիման վրա մի քանի ամիս անց իրեն տեղափոխել են Սիսիան։ Ծառայում էր «Սիսական» գնդում՝ որպես հրետանու հաշվարկի օպերատոր։ Տարին երկու անգամ զորավարժությունների էր մասնակցում, դիրքեր չէր բարձրանում։ 2015 թվականից ես էլ եմ անցել ծառայության Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ծառայել եմ Կապանում՝ հետախուզությունում։ Դա արել եմ իրեն մոտ լինելու համար։ Միշտ միասին ենք եղել»։

2017 թվականին Ալեքսանդրը զորացրվում է։ «Սկզբում իր սրտով աշխատանք չէր գտնում, պատրաստ չէր նաև կիսամյակային ուսումը շարունակել։ Ես չէի ցանկանում, որ նա հետախուզությունում ծառայեր, քանի որ գիտեի դրա բարդությունները։ Ապրիլ յան պատերազմի մասնակից եմ, եղել եմ Ջրականում։ Ալիկը Կապանում հակաօդային պաշտպանությունում ծառայության անցավ՝ որպես ռադիոլոկացիոն հետախուզական կայանի օպերատոր։ Իր և՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայությունն անցավ Սյունիքի մարզում։ Որոշել էր նաև Գորիսի բուհում՝ հեռակա բաժնում շարունակել կրթությունը, բայց այդ օրերին վատառողջ էր, մինչև սեպտեմբերի 30-ը պետք է փաստաթղթերը տանեինք, որ կապի բաժնում ուսումը շարունակեր իր ծառայությանը զուգահեռ, բայց չհասցրեցինք։ Բացի ծառայությունից, նա նաև իր ազատ օրերին աշխատում էր Կապանի ռեստորաններում՝ որպես բարմեն-մատուցող։

Շատ լավ էր տիրապետում իր գործին։ Ալիկն էր սովորեցնում տղաներին, հետո նաև ինձ, երբ գալիս էին աշխատանքի ընդունվելու, որ օպերատոր դառնային և օդային տարածքը վերահսկեին։ Մանկության տարիներից իրեն գրավել են ռազմական օդանավերը, ցանկություն ուներ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում սովորելու։ Ասում էր՝ պետք է ՍՈւ վարեմ, բայց ոտքի հետ կապված խնդիրը խանգարեց։ Իր ընկերներն ասացին՝ կարող ես սովորել ու ռազմական ավիադիսպետչեր լինել։ Արձագանքել էր՝ ի՞նչ եք ասում, ՍՈւ-ի կողքին կանգնեմ, բայց ղեկին չլինե՞մ։ Բայց երբ ծառայության ընթացքում օդային տարածքն էր հսկում, ասում էր. «Մա՛մ, իմ գործը սիրում եմ, ինչո՞ւ այն ժամանակ չսովորեցի, ավիադիսպետչեր կլինեի»»։

44-օրյա պատերազմը շատերի երազանքների ու նպատակների ընթացքը փոխեց։ «Ալիկը մի փոքր վատառողջ էր, և սեպտեմբերի 24-ից տանն էր։ Առավոտյան տագնապ հայտարարեցին, գնաց զորամաս, տուն չէր գալիս, ես իր դեղերը, անհրաժեշտ այլ իրեր ուղարկեցի»։ Պատերազմի օրերին Ալիկն ու ծառայակից ընկերներն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները։ Ծառայելով ՀՕՊ-ում՝ պատերազմի օրերին, երբ արդեն շարքից դուրս էին եկել Շուշիի և Հադրութի հակաօդային կայանները, Արցախում օդը հսկում էին Կապանի երկու դիվիզիոնները, գունդը և մյուս դիվիզիոնը Գորիսում։

Ալեքսանդրը եղել է բարձունքի վրա, մի կողմում Զանգելանն էր, մյուս կողմում՝ Կուբաթլուն։ «Նրանք Արցախի սահմանին մոտ էին։ Իրենք հաղորդում էին տվյալները, Արցախում Ս-300-ները հարվածում էին»։ Ալեքսանդրի հաղորդած ճշգրիտ տվյալների շնորհիվ մեծ վնաս է հասցվել թշնամու զինտեխնիկային։ Ալեքսանդրը զոհվում է հոկտեմբերի 10-ին՝ Կաղնուտ գյուղի տարածքում։ «Հոկտեմբերի 9-ին իրենք պետք է գնային Արցախ, հրամանն այդպիսին էր։ Հավաքվեց ռադիոլոկացիոն կայաններից մեկը, պետք է դեպի Զանգելանի կողմը գնային։ Այդ ամբողջ օրը սպասեցի, Ալիկենք դեռ իրենց տեղում էին։ Երեկոյան ժամը ութի կողմերը խոսեցի հետը, ասաց. «Մամա՛, մի քանի ծխախոտ և բրդուճ կդնես, ճանապարհի խաչմերուկում կվերցնեմ»։ Ամբողջ գիշեր չեմ քնել, տղաս չզանգեց։ Առավոտյան լսեցի բոթը, որ հարվածել են կայանին։ Գնում էի դեպի այդ հատված, ինձ զորամասից զանգեցին՝ տիկին Օվսաննա, գնացեք Կապանի հիվանդանոց։ Երեք հոգով են եղել, իմ տղան դրսում է եղել, երկու տղաները՝ կայանի ներսում։ Երկնքում անօդաչու է նկատել։ Կայանի էկրաններին անօդաչուները չեն երևում։ Երբ կայանի ներսում ես, այն բարձր ձայնով աշխատում է, ամենը տեսնում ես էկրանի վրա և անընդհատ կապի մեջ ես լինում հրամանատարական կետի հետ։ Այդ ժամանակ այնտեղ նստած մարդ չի եղել։ Իմ տղան մոտ 500 մետր վազել է, որ կայանի ներսում գտնվող տղաներին զգուշացնի, որ դուրս գան։ Թիրախը եղել է կայանը։ Հասցրել է տղաներին զգուշացնել, նրանք չեն հասցրել պատսպարվել, անօդաչուն հարվածել է։ Տղաներից մեկը տեղում է մահացել, մյուս տղային և Ալիկին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրահատությունը արդյունք չտվեց։ Ժամը երեքին ինձ հայտնեցին, որ իմ տղան էլ չկա։ Ես իրեն տեսել եմ, կարողացել եմ հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Ալեքսանդրն ինձ համար եղել է հայր, եղբայր, ընկեր։ Ինձ օգնում էր անգամ տան գործերում։ Ասում էր՝ եթե դու ինձ համար և՛ հայր ես, և՛ մայր, ես էլ ուրեմն քեզ համար և՛ որդի եմ, և՛ դուստր։ Չգիտեմ, թե հիմա որտեղից է այդ ուժը գալիս։ Տղայիս դեպքից հետո ինձ ուղարկեցին պահեստազոր։ Իրենց թերի աշխատանքի պատճառով երեք տղաները զոհվեցին։ Շատ դժվար օրեր էին, բայց երևի իմ տղան ինձ ուժ տվեց, որ պայքարեմ արդարության համար։ Պայքարում եմ, որ մեղավորներին պատժեն, իրենց նման զինվորականները չպետք է լինեն Զինված ուժերում։ Բարդ վիրահատության միջով անցա, իմ հարազատների ջանքերով մեկնեցի Շրի Լանկա, կարողացա բնության մեջ մի քիչ հանգստություն գտնել։ Վերադառնալով՝ որդուս գերեզմանը մի փոքր անխնամ տեսա։ Հասկացա՝ պետք է ապրեմ, որ ամեն ինչ խնամված պահեմ, ծաղիկներն էլ ծաղկեն, ոչ թե չորանան։ Տղաս սիրում էր ինձ խնամված տեսնել, հիմա էլ իր խոսքերով եմ առաջնորդվում»։

Հ. Գ. - Ալեքսանդր Ֆարմանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»
Ամենադիտված