Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հեղուկ գազը թանկացել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեղուկ գազը վերջին երկու օրում Հայաստանում 30-40 դրամով թանկացել է՝ հասնելով 150-160 դրամի։ Պատճառը վրացական կողմի նոր խոչընդոտներն են, որ որոշել են հարուցել այս անգամ արդեն հեղուկ գազ ներկրողների առջև։ 

Երեկվանից հեղուկ գազ ներկրողներն ահազանգում են, որ վրացիները կանգնեցրել են իրենց գազատար մեքենաները Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում և Թբիլիսիի մոտակայքում գտնվող Գիզի կոչվող տարածքում ու բաց չեն թողնում։ Բոլոր թղթերը կարգին են, մեքենաները կշռել են, փաստաթղթերը ձևակերպել, բայց անհասկանալի պատճառաբանությամբ արգելում են, որ գազով բեռնված մեքենաները գան հասնեն Հայաստան։ Սա նաև հղի է անվտանգային մեծ ռիսկերով, քանզի արևի տակ հեղուկ գազը ընդարձակվում է, ցիստեռնում եղած ճնշումը՝ մեծանում, և ավտոմատ համակարգը որոշակի չափից հետո բացում է փականը, որպեսզի գազ բաց թողնի, և ճնշումն իջնի։ Այսինքն՝ արհեստական կերպով գազի արտահոսք է ապահովում, և եթե այդ պահին տարածքում մի կայծ անգամ լինի, ապա խոշոր հրդեհն ու պայթյունը ապահովված է։ Բայց սա չի հետաքրքրում ոչ վրացիներին, ոչ էլ Հայաստանի պատկան մարմիններին, հակառակ պարագայում ժամ առաջ քայլեր կձեռնարկեին խնդիրը լուծելու համար։ 

MediaHub-ին ասացին, որ վրացական կողմը որոշել է հեղուկ գազ ներկրողներից ևս կաշառք պահանջել, որ թողնեն սահմանն անցնեն, ինչպես անում են կոնյակ, ծաղիկ ու այլ ապրանքներ արտահանողների դեպքում։ Ու սա այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մեծ ջանքերից հետո, ի վերջո, կարողացավ ինքը անձամբ գնալ-հասնել Վրաստան, բանակցել իր վրացի գործընկերների հետ, որ իբր կարգավորի խնդիրը, ու պարզվեց՝ ավելի մեծ խնդիրներ առաջացան։ Այն, որ նախարարը օրումեջ իր ֆեյսբուքյան էջում հայտնում էր, թե կոնյակով բարձված ևս մի քանի մեքենա անցավ սահմանը, դա դեռ չի նշանակում, որ ինքը բանակցեց, ու հարցը լուծվեց։ Այդ մեքենաները սահմանը հատում են բացառապես կաշառքի միջոցով՝ 1500-2000 դոլար գումար են տալիս վրացիներին, որ բաց թողնեն իրենց մեքենաները։ Եվ սա մեզ հայտնել են հենց իրենք՝ ներկրող և արտահանող ընկերությունների ղեկավարներն ու բեռնատարների վարորդները։ 

Ավելին, այդ գործարքում ներգրավված են հայ միջնորդներ, հիմնականում՝ Գյումրիից։ Հենց նրանց միջոցով են վրացիները փողը վերցնում ու մեքենաները բաց թողնում։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ հարց է լուծել Գևորգ Պապոյանը, որ վրացիները շարունակում են կաշառք պահանջել հայերից, որ հայկական բեռնատարները բաց թողնեն։ Կարո՞ղ է Պապոյանն ընդամենը կաշառքի գնի շուրջ է բանակցել վրացական կողմի հետ, ու կարո՞ղ ենք կասկած հայտնել, որ Պապոյանն ինքն էլ փայ ունի վրացիներին փոխանցվող այդ կաշառքի մեջ։ Հակառակ պարագայում Պապոյանն ուղղակի անկարող է որևէ հարց լուծել մեր հարևան ու բարեկամ վրացիների մոտ, այն էլ այսպիսի տարրական հարց։ Հետաքրքիր է՝ նա գոնե իր նախարարությունում ի վիճակի՞ է հարց լուծել, թե՞ անգամ իր աշխատակազմում է անզոր որևէ հարց կարգավորել։ 

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունից այս թեմայով մեր հարցին ի պատասխան՝ մեզ առաջարկեցին դիմել մասքային մարմիններին, որովհետև, նրանց կարծիքով, սա մաքսայինի տիրույթում գտնվող հարց է։ Իսկ թե ինչու էր, այդ դեպքում, Պապոյանը իր լուրջ դեմքով գնացել-հասել Վրաստան, որ կոնյակի հարցով բանակցեր վրացիների հետ, նախարարությունից չկարողացան տրամաբանական պատասխան տալ։ Խոստացան թեմայի շուրջ որոշ ճշտումներ անել, նոր պարզաբանել իրավիճակը։

Դիմեցինք ՊԵԿ, որ հասկանանք` որքանո՞վ է ակնհայտ քաղաքական բնույթի այս հարցը մաքսայինի տիրույթում գտնվում, և այնտեղից էլ մեզ ասացին, որ սա մաքսայինի խնդիրը չէ, քանի դեռ չի հասել Հայաստանի մաքսային սահման: 

Վահե Մակարյան

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին
Ամենադիտված