Ինչո՞ւ է նվազում գազանանոցի կենդանիների գլխաքանակը. վաճառվու՞մ են, թե՞ անկում են․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին:
2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854: Ընդ որում, կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսեց նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը:
Իսկ սա հետևանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: