Շնորհավորանք խմբագրին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ավանդաբար մայիսին հաջորդող ամիսներին հարսանիքների պակաս չի զգացվում: Ինչպես տեղեկացանք, հունիսի 16–ին տեղի կունենա «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հարսանեկան արարողությունը: Նրա նշանադրությունը կայացել էր դեռ ապրիլին: Հարսանեկան արարողության քավորը Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն է: Հավելենք, որ մեր գործընկերն ու իր ընտրյալը դասընկերներ են:
Հ.Գ. Մեր խմբագրությունը շնորհավորում է Թագուհի Թովմասյանին՝ ցանկանալով երջանկություն և ամուր ընտանիք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում