Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ բարի էր, ընկերասեր, բոլորին օգնության էր հասնում, ովքեր այդ պահին իր կարիքն ունեին, նա նրանց կողքին էր։ Շրջապատում սիրված էր, աշխույժ ու ճարպիկ, ամեն ինչում ներկա է եղել՝ և՛ խաղերում, և՛ բակային կռիվներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Սերժի մայրիկը։

Նշում է՝ որդին սիրում էր սպորտով զբաղվել, ամեն ինչ ուզում էր փորձել։ «Մի երկու ամիս մարմնամարզության հաճախելուց հետո ասում էր՝ կտանե՞ս այլ սպորտաձևի։ Եվ այսպես շարունակ՝ ըմբշամարտ, լող, վազք։ Ի դեպ, արդեն ծառայելու ընթացքում վազքի մրցույթի էր մասնակցել, կանգնել հաղթողների հարթակին, պատվոգիրն ունենք։ Շատ էր սիրում նաև ֆուտբոլը, ամբողջ օրը դրսում ֆուտբոլ կխաղային։ Բայց իր համար առանձնահատուկ տեղ էին գրավում լողը և վազքը»։

Սերժը ծնվել է Երևանում։ Սովորել է թիվ 160 միջնակարգ դպրոցում։ Մայրիկն անկեղծանում է՝ Սերժն այնքան էլ լավ չէր սովորում։ «Բոլորն իրեն սիրում էին, նույն կերպ նա էր բոլորին սիրում։ Անգամ մեկ օր դպրոցից չի բացակայել։ Շատ էր սիրում մաթեմատիկան, այն էլ՝ իր դասղեկի՝ ընկեր Աբրահամյանի շնորհիվ։ Այս դեպքերից հետո դպրոցից իր դասղեկն ու ուսուցչական կազմից անդամներ էին եկել մեր տուն, տեղեկացրեցին, որ ցանկանում են Սերժի անվան դասարան բացել դպրոցում։ Հիմա դպրոցում Սերժի անվան դասարանը և նրա անկյունը կա»։

Դպրոցից հետո Սերժը կրթությունը շարունակել է Երևանի 8-րդ արհեստագործական ուսումնարանում՝ «Փականագործ ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորմամբ, որպես մասնագիտություն՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում։ «Սովորեց, 12-րդ դասարանի վկայականն էլ ստացավ։ Այդ ընթացքում ընկերոջ հետ նաև փոքրիկ՝ հյութերի բիզնես ունեին։ Բիզնեսի մեջ իրեն գտել էր։ Բանակից վերադառնալուց հետո շատ մտքեր ուներ իրագործելու։ Միշտ ասում էր՝ այնքան գումար պետք է ունենամ, որ օգնեմ մանկատներին ու ծերանոցներին։ Հույս ունեմ, որ ես կկարողանամ ինչ-որ չափով կյանքի կոչել իր երազանքները»։

2019 թվականի հունվարի 8-ին Սերժը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում՝ 2-րդ գումարտակում։ Սերժը եղել է սերժանտ, ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Սերժը կատարյալ տիրապետում էր իր զենքին։ Նա սիրով ու պատասխանատվությամբ է մեկնել ծառայության։ Մայրիկը նշում է՝ երբ լսում էր, որ որևէ մեկը բանակ չի գնացել, միշտ ասում էր՝ զարմանում եմ, թե ինչի են փախչում բանակից։ «Ու ավելացնում էր՝ գնացեք, ծառայեք։ Ընկերներով մեր տանն էին հավաքվել, դեռ իր բանակի քեֆը չէինք արել, տղաներից մեկը, որ շատ լավ ձայն ունի, երգեց՝ թուրքի պոստից пк-ն խփեց, մեր ախպորը վիրավորեց։ Այդ պահին սկսեցի լաց լինել, անմիջապես ասաց՝ մի երգի, մերս լացում է։ Մոտեցավ, ինձ համբուրեց. «Մա՛մ ջան, չլացես, թուրքի գյուլլեն քո տղուն չի կպնի, ինձ բան չի լինի, ես հետ եմ գալու, քեզ խոսք եմ տալիս»։ Ոգևորվել էր, երբ ծանուցագիրը եկավ. «Մա՛մ ջան, գնամ, երկու տարվա պարտքս տամ ու գամ»։ Ու ինքն էլ էր ասում՝ Ղարաբաղ ընկնեմ, ավելի լավ կլինի։ Ու երբ վիճակահանության արդյունքում պարզվեց, որ Արցախում է ծառայելու, այնքան էր ուրախացել. «Իսկական տղեն պիտի այստեղ ծառայի, քաղաքում ծառայելը խաղ ու պար է, պիտի գնաս, սահման պահես»։ Երբ արդեն սերժանտի կոչում էր ստացել, շատ էր ուրախացել, անգամ ասում էր՝ կարո՞ղ է պայմանագիր կնքեմ ու շարունակեմ զինվորական ծառայությունը։ Բայց ես իրեն ասում էի՝ այդքան չեմ դիմանա, վերջացրու ծառայությունդ ու տուն արի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 25-ին Սերժը դիրքերից իջել էր զորամաս, սակայն սեպտեմբերի 27-ին տագնապով նորից բարձրանում է դիրքեր։ «Հենց իրենք բարձրանում են, իրենց զորամասը պայթեցնում են։ Ասում էի՝ Աստված իմ, ո՞ւմ էի մի կտոր հաց տվել, որ երեխես այնտեղ չի եղել։ Զանգում էի իրեն, ասում էր՝ դա մեզ մոտ չի, կա Հադրութ-1, Հադրութ-2։ Ընդամենն ինձ էր հանգստացնում։ Իսկ եղբորն էլ ասել էր՝ այնպես արեք, որ մաման հեռուստացույց չնայի։ Սեպտեմբերի 29-ին իր ծննդյան օրն էր՝ 20-ամյակը։ Զանգել էի իրեն՝ քեզ փող փոխանցեմ, տղերքով նշեք, եթե ձեզ մոտ պատերազմ չկա։ Ասեմ նաև, որ մեր զրույցների ժամանակ երբեք մեկ կրակոցի ձայն չեմ լսել։ «Չէ, մա՛մ, փող պետք չի ուղարկել ծնունդ նշելու համար, ուղղակի 5000 դրամ ուղարկի, ծխախոտ կգնեմ»։ Ես էլ իրեն ասացի՝ լավ, մենք կնշենք քո ծնունդը։ Այդպես խոսեց բոլորի հետ, շնորհավորեցինք ծնունդը։ Սեպտեմբերի 30-ին էլի զրուցել ենք։ Այդ օրը բոլորիս հետ զրուցեց՝ եղբոր, հայրիկի, քեռու, ինձ հետ։ Ինձ ասաց. «Մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, քեզ շատ եմ սիրում, քեզ լավ նայի»։ Ասացի՝ Սերժո՛, եթե քո ոտքը փուշ մտնի, ես չեմ ապրի, ուշադիր եղիր։ Իրեն այդ օրն ասել եմ, որ իր մի զանգը, իր ձայնն ինձ կյանք է տալիս, անընդհատ կրկնում էի՝ Սե՛րժ, բալե՜ս, ձենիդ մեռնեմ, տղե՜ս... Ինքն էլ արձագանքում էր՝ մա՛մ ջան, զանգել եմ, որ դու կյանք ունենաս։ Դա եղավ մեր վերջին զրույցը։ Հետո եղբոր հետ է խոսում. «Տյո՛մ, վիճակը շատ վատ է, չգիտեմ՝ կգամ, թե չէ, տնեցիքի կողքին եղի, մորս լավ կպահես, ինքը թագուհի է»։ Արտյոմն էլ ասել է՝ կգաս, մամային կպահես, ես մենակ չեմ կարող»։ Եղբայրը հասկացել էր, թե ինչ նկատի ունի Սերժը, և փորձել էր նրան կարծես նոր ուժ փոխանցել։ Ու երկու եղբայր որոշել էին՝ միասին են մայրիկին լավ պահելու։

Հոկտեմբերի 1-ին ժամը չորսին «Նռան բաղերում» ԱԹՍ-ի բեկորներից յոթ տղաները զոհվում են մեկ խրամատում։ Նրանցից մեկը Սերժն էր։ Հոկտեմբերի 3-ին նա արդեն «տանն» էր։ Մայրիկն ասում է՝ տեսել է որդուն, հրաժեշտ տվել նրան։ «Բավականին երկար ժամանակ իրեն չէի տեսել, այդ ընթացքում կարծես մեծացած լիներ, երեխուս մազերը սպիտակել էին։ Եթե սեպտեմբերի 25-ին նա ինձ նկար չուղարկեր, ես իրեն չէի ճանաչի։ Այդքան մեծանալ...»։

Տուն են հասնում նաև Սերժի անձնական իրերը։ «Իր դրամապանակի մեջ ես գտա իմ ուղարկած հինգ հազար դրամն ամբողջությամբ արյունոտ»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք չենք ապրում, կյանքն անիմաստ է։ Նայում ես մարդկանց ու չես տեսնում, լսում ես ու... չես լսում։ Չես հասկանում, թե ինչ է կատարվում քո շուրջբոլորը։ Բայց իմ, նաև հարազատ մարդկանց երազներին եկավ Սերժը, ու ես հասկացա՝ պիտի ապրեմ։ Եթե ես չապրեմ, չեմ կարողանա իրեն ապրեցնել։ Այս ընթացքում նաև շատ եկեղեցիներ եմ այցելել և կարող եմ ասել, որ նաև Աստծո հետ կապն ինձ ուժ տվեց»։ Այդ երազներն են հուշել ընտանիքին, որ Սերժը հիմա ապահով տեղում է։ Անգամ երազներից մեկում Սերժն ասել է՝ մամայիս կասես իր բաբախող սիրտն իմ սիրտն է, թող հանգիստ լինի։ «Իհարկե, նաև Արտյոմս ինձ ուժ փոխանցեց։ Ասաց՝ մամ, եթե իմ հետ լինես, երբեք չեմ կոտրվի, ինչ էլ լինի, դու ես ինձ ուժ տվողը։ Ամեն անգամ, ինչ առիթ ուզում է լինի, տղաս իր ու Սերժի կողմից է նվերներ պատրաստում, դա արդեն պարտադիր ավանդույթ է իր համար։ Սերժս միշտ հպարտանում էր իր եղբորով։ Նա 13 տարի մարմնամարզության է հաճախել, մշտապես բարձր հորիզոնականներ գրավել, ու Սերժը միշտ իրեն լավ էր զգում այդ հանգամանքից։ Հիմա Արտյոմը հաճախ է ասում, որ այժմ էլ նա է հպարտանում, որ Սերժն իր եղբայրն է»։

Հ. Գ.- Սերժանտ Սերժ Հակոբքեխվյանը(Քեխո) հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ» Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ» Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ» ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ» Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներ. «Ժողովուրդ» 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. ԹրամփՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալ
Ամենադիտված