Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը. պատմության այս օրը (06 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Համբույրի համաշխարհային օր, Մալավի՝ Անկախության օր, Կոմորյան Կղզիներ՝ Անկախության օր, Չեխիա՝ Յան Հուսի օր, Լիտվա՝ Մինդաուգասի թագադրության օր, Ֆինլանդիա՝ Էյնո Լեյնոյի օր, Տիբեթցիների սփյուռք՝ 14-րդ դալայ լամայի ծննդյան օր, Դանիա՝ Ֆեդերացիայի ճակատամարտի օր, Ղազախստան՝ Մայրաքաղաքի օր, Իսպանի Սան-Ֆերմին փառատոնի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1820 – ծնվել է մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1879 – ծնվել է հայկական ծագում բալերինա խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց Ագրիպինա Վահանովան։ 

1888 – ծնվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը։

2001- տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

2004-բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմի համապատասխան բաժին են վերադարձրել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով տիկին Սիլվան պարգևատրվել էր 1998 թվականին: 

2005- գիշերը պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը Մոզդոկ-Կազիմագոմետ հատվածում (Դաղստան):

2009-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2010-տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի համացանցային կայքի շնորհանդեսը:

2012- չորս ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը, և «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո է մեկնել 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:

2015-էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները ակցիան են իրականացրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները քշել են ցուցարարներին։

2016-«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է դորթմունդյան «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։

2018- «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամները անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սուրբ էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը:

2019- Արարատի մարզում, Երասխ-Երևան ճանապարհին տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով երթուղային «ԳԱԶԵԼ»-ի 6 ուղևորներ զոհվել են, իսկ 12-ը ստացել վնասվածքներ։

2021-վախճանվել է նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է Անգլիայի թագավոր։

1415 –չեխ բողոքական Յան Հուսին այրել են խարույկի վրա։

1439 —Հռոմի պապ Եվգենի 4-րդը և Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդը ստորագրել են Ֆլորենցիական ունիան, որի շնորհիվ ստեղծվել է հռոմակաթոլիկ եկեղեցին։

1535 –անգլիացի հումանիստ, լորդ-կանցլեր Թոմաս Մորը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և ենթարկվել մահապատժի։ Հետագայում նա դասվել է կաթոլիկ սրբերի դասին։

1630 –Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդների 4000-անոց զորքը ափ է իջել Գերմանիայում։

1661 —Անգարա գետի աջ ափին՝ Իրկուտա գետի միացման հատվածում հիմնադրվել է Իրկուտսկ քաղաքը։

1710 —Մեյսոնում (Սաքսոնիա) հիմնադրվել է Եվրոպայում առաջին ճենապակու մանուֆակտուրան, որտեղ ստեղծել են արտադրել Մեյսենյան ճենապակի։

1785 —դոլլարը դարձել է ԱՄՆ-ի ազգային արժույթ։

1850 – ծնվել է ռուս կայսր Նիկոլայ 1-ինը։

1854 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

1885– Լուի Պաստյորը առաջին անգամ պատմության մեջ կատաղության դեմ պատվաստում է իրականացրել:

1893 – վախճանվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը։

1905 —Լոնդոնի ոստիկանները Սենտ-Լուիսի ոստիկաններին են հանձնել Ջոն Ուոկերի մատնահետքերը, որը եղել է Ամերիկայի և Եվրոպայի միջև իրականացրած առաջին կասկածվող հանցագործի մատնահետքերի փոխանակումը։

1918 —Մոսկվայում ձախ էսեռները ապստամբություն են սկսել։

1938 – հայտնաբերվել է Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1940 – ծնվել է Ղազախստանի 1-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

1946– ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

1946– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Սիլվեստր Ստալոնեն:

1947 – ԽՍՀՄ-ում սկսվում է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1957- Ալթեա Գիբսոնը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մասնակիցը։

-առաջին անգամ հանդիպել են Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին։

1964 - Մալավին հռչակել է իր անկախություն Միացյալ Թագավորությունից։

1971 – վախճանվել է ամերիկացի ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1973 - Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը։

1975 - Կոմորյան Կղզիներն անկախություն են ստացել Ֆրանսիայից։

1995 –Բոսնիական պատերազմի ընթացքում Ռատկո Մլադիչի սերբական զորքերը Սրեբրենիցայում կոտորել են ավելի քան 8000 բոսնիացիների։

1997 —Ղազախստանի խորհրդարանը հաստատել է մայրաքաղաքը Ալմա-Աթայից Ակմոլու տեղափոխելու որոշումը։

 2013 - Քվեբեկում բենզինատար գնացքի պայթյունից զոհվել է 47 մարդ և ավերվել է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

2018 —մահապատժի է ենթարկվել «Աում Սենրիկյո» տոտալիտար աղանդի հիմնադիր և առաջնորդ Սյոկո Ասխարան։

2020-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր և խմբավար Էնիո Մորիկոնեն: 

Կ.Խաչիկյան

24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր
Ամենադիտված