Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը նշում է Սահմանադրության ու պետական խորհրդանիշների օրը․ պատմության այս օրը (05 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813– ծնվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին  (Քերեստեճյան)։

1896 -Վանում թուրքերը փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Վանի պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1921– Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյն չեղյալ համարելով նախկին որոշումը նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

–Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ սկսվել է ՆԷՊ-ը:

1949– ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

1989 – վախճանվել է հայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը:

1995– տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Բացի դա հանրաքվեով ընդունվել է  Հայաստանի Սահմանադրությունը:

2004-ավարտվել է  «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը: 

2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: 

2016-Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել և բերքը կորցրած գյուղացիները փակել են  ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել:

2019- Նախագահ Արմեն Սարգսյանն ուժային կառույցների ղեկավարներին տվել է նոր կոչումները՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր,  Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1770 –Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:

1802 –ծնվել է ռուս ադմիարալ և ծովագնաց Պավել Նախիմովը:

1811– Վենեսուելան հռչակել է իր անկախությունն Իսպանիայից։

1829 –Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:

1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոլերային ապստամբությունը:

1833 –վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նյեպսը:

1841-անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:

1857-ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:

1865 –Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը:

1881-Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:

1884 –Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:

1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:

1946-Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարն առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինին: Այդ զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:  

1950 –գնդակահարվել է լեգենդար սիցիլիացի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:

1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:

1969– վախճանվել է գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիր Վալտեր Գրոպիուսը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right (Ամեն ինչ լավ է) անունով իր առաջին երգը:

1986 – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։

1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:

1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլարի չափով կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (Բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:

2021 —վախճանվել է ռուս և խորհրդային դերասան և ռեժիսյոր Վլադիմիր Մենշովը:

Կ. Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվելԾանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում «Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի» «Հայաստանը հույս ունի լուծել իր խնդիրները Ադրբեջանի օգնությամբ» Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է. պատմության այս օրը (03 հունիս) Վթար է․ ջուր չի լինելու Անահիտ Ավանեսյանի հագուստն ու աքսեսուարները կրկին հանրային քննարկման թեմա են դարձել. «Ժողովուրդ» Ում ընկերությունն է նորոգում Գյումրու փողոցները․ «Հրապարակ» Ապահովագրության ձախողումներից մինչև Արշիլ Գորկու վերնաշապիկ. Լենա Նանուշյանի նոր «փորձառությունը». «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում․ «Հրապարակ» Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ» Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ» ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ» Վրաստանի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ գործընկերության վերականգնումը․ ԿոբախիձեՀնդկաստանի ԿԲ-ն 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել՝ արժութային պահուստներն ամրապնդելու համար․ BloombergԽոշոր hրդեհ է բռնկվել Ինդոնեզիայի քաղաքներից մեկում. հարյուրավոր մարդիկ տարhանվել ենԾանր շքեղության մեծ վերադարձը. Ինչու են Չինաստանի հարուստները կրկին միլիոններ ծախսումՊատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ ՓաշինյանՃապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆՔիմ Քարդաշյանը ցուցադրել է Լյուիս Հեմիլթոնի հետ անցկացրած հանգստյան օրերից մի հատված Կալկաթայում ապամnնտաժվել է Լիոնել Մեսսիի հսկայական արձանը ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. ԹրամփՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր
Ամենադիտված