Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru–ն «Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. նա կոպտորեն հեռացնում է ընդդիմությանը ընտրություններից առաջ» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, թե կանխել է պետական հեղաշրջման փորձ, որը, ենթադրաբար, կազմակերպվել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման կողմից։ Նիկոլ Փաշինյանը դա անվանել է երկիրը անկայունացնելու «քրեաօլիգարխիկ հոգևորականության լայնածավալ և չարագործ ծրագիր»։

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկովի, իր գործողություններով Փաշինյանը հարված է հասցնում Հայ եկեղեցուն, որը ավանդաբար սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ։ «Ինչպես երևում է, Փաշինյանն այժմ գլխավոր հարվածն է հասցնում Հայ առաքելական եկեղեցուն։ ՀԱԵ-ն շատ դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Հետևաբար, այս ձերբակալությունները, որոնք ակնհայտորեն իրականացվում են Փաշինյանի հրամանով, ուղղված են նաև Ռուսաստանի դեմ», - ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը մեղադրում է Կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, և հայտարարել է, որ այդ հարցը պետք է «անհապաղ» պարզաբանվի։ Բացի դա, հայազգի ռուս միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է ձերբակալվել «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» մեղադրանքով: Բանն այն է, որ գործարարը հանդիմանել էր վարչապետին և նրա շրջապատին Հայաստանի հազարամյա պատմությունը անտեսելու համար և ասել, որ «եթե քաղաքական գործիչները ձախողվեն, մենք մեր ձևով կմիջամտենք հակաեկեղեցական արշավին»։

«Հայոց եկեղեցին հսկայական հեղինակություն է վայելում բնակչության շրջանում։ Եվ եթե բարեպաշտ հավատացյալները քննադատեն գործող վարչապետին, նրանց կարող են լսել, և այդ պատճառով էլ նրանք վտանգավոր են։ Ահա թե ինչու է վտանգավոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը», - news.ru - ին բացատրել է ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքագետ Գևորգ Միրզայանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները արդեն իսկ սկսել են բռնաճնշումներ արքեպիսկոպոսների դեմ։ «Բացի այդ, Փաշինյանը կաթողիկոս Գարեգին II-ին սպառնում է գրեթե քրեական գործերով և նրա նկատմամբ օգտագործում է բացարձակ անպարկեշտ խոսքեր։ Եվ երբ նա համարի, որ իր դիրքերը բավականաչափ ամրապնդվել են, կփորձի քրեական հետապնդում սկսել Գարեգին II-ի նկատմամբ», - հավելել է փորձագետը։

Իսկ ի՞նչ է թաքնված ՀԱԵ հոգևորականի՝ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքների հետևում: Կառավարության կողմից ՀԱԵ-ի և նրա կողմնակիցների դեմ արշավը, պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները չեն կարող անվանվել այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, news.ru - ին ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ ««Ապստամբություն նախապատրաստելու» դեպքը՝ ուղեկցված Եկեղեցու վարկաբեկմամբ, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ և այլ գործողություններով, սկսված թեմայի շարունակությունն է։ Փաշինյանն այսպես է պատրաստվում ընտրություններին, ուզում է դրանք կեղծել։ Բայց նրան դա չի հաջողվի։ Նա կրկնում է Սաակաշվիլիի ճակատագիրը, որը նույնպես այդպես պայքարեց իր ընդդիմության հետ։ Սակայն նա շատ վատ ավարտեց իր կարիերան։ Նույնը կատարվում է նաև Հայաստանում», կարծիք է հայտնել քաղաքական գործիչը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով «Փաշինյանն անգամ կարող է մահափորձ կազմակերպել իր դեմ»՝ իր հակառակորդների վրա հարձակվելու համար։ «Ավտորիտար ռեժիմները նման են միմյանց։ Բայց Փաշինյանի գործողությունները վնասում են Հայաստանի հեղինակությանը։ Այս քաղաքական գործչի մոտ իշխանությունն ու սեփականությունը կորցնելու վախի պատճառով արդեն իսկ ձևավորվել է հալածանքի մոլուցք, ինչն էլ նրան դրդում է անօրինական գործողությունների», - ասել է Թևանյանը։

Ըստ Միրզայանի, Փաշինյանը գտնվում է ծայրահեղ դժվարին իրավիճակում։ «Նա շատ դժվար որոշումներ ունի՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ռուս-հայկական հարաբերությունների հետագա բարդացման և Մոսկվային մոտ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու հետ։ Եվ այս իրավիճակում քաղաքական գործիչը պետք է հնարավորինս մաքրի ներքին ընդդիմությունը և ամրապնդի իշխանությունը իր ձեռքում», - բացատրել է քաղաքագետը։ Նա նաև ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին հստակ տեսնում է, թե ուր է Փաշինյանը տանում երկիրը, և «ողջ պատմության ընթացքում լինելով հայոց պետականության և ինքնության պահապանը»՝ հակադրվում է նրան։ «Փաշինյանի խնդիրն է, որքան հնարավոր է, վարկաբեկել Հայ եկեղեցին։ Հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, թե Հայ առաքելական եկեղեցուն աջակցող մարդիկ են պատրաստում պետական հեղաշրջում, թույլ կտա Փաշինյանին կտրուկ խստացնել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումները», - ասել է փորձագետը։

Իսկ ինչու՞ Արևմուտքը չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ճնշումներին: Այն փաստը, որ Արևմուտքը աչք է փակում տեղի ունեցողի վրա, վկայում է կրկնակի ստանդարտների մասին, ասել է Թևանյանը։ «Ի վերջո, այլ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանները մազերը պոկելով գոռում էին մարդու իրավունքների յուրաքանչյուր երևակայական խախտման մասին։ Բայց երբ մարդու իրավունքները հիմա իրականում են խախտվում, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ արևմտյան կազմակերպությունները լռում են։ Իրականում արևմտյան կառույցները որևէ մարդու իրավունք չեն էլ պաշտպանում», - ասել է նա։

Միրզայանի խոսքով, արևմտյան քաղաքական գործիչները լռում են, քանի որ տեսնում են, որ «Փաշինյանը իրենց մարդն է, իսկ Հայ եկեղեցին իրենցը չէ»։ «Արևմուտքը ընդհանրապես չի ցանկանում միջամտել այս հարցին։ Ինչո՞ւ վարկաբեկվել, բնակչության մի մասին իրենց դեմ հանել, եթե Փաշինյանն ամեն ինչ անում է նրանց համար։ Նա կատարում է իրեն տրված առաջադրանքը, այն է՝ ոչնչացնել և մասնատել ռուսամետ և հայամետ ընդդիմությանը», - եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին
Ամենադիտված