Հայաստանի հավաքականը 5-0 հաշվով հաղթել է Սենթ Քիթս և Նևիսին
ՍՊՈՐՏֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին ընկերական խաղում սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթել է Սենթ Քիթս և Նեւիսի ընտրանուն։
Հաշիվը 20-րդ րոպեին բացել է Ռուսլան Կորյանը։ 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է հաշիվը, տասը րոպե անց ևս մեկ գոլ է խփել:
68-րդ րոպեին Արթուր Սարկիսովը խփել է չորրորդ գոլը, 89-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը՝ հինգերորդ։