Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ընտանիքի պատմությունն ընդամենը երկու տարի և հինգ ամիս է տևել, բայց այնպիսի տպավորություն է, թե, օրինակ՝ 25 տարի միասին, ձեռք ձեռքի տված քայլում էինք այս կյանքի միջով։ Ծանոթացանք իմ աշխատանքի վայրում, աշխատում էի Վերնիսաժում՝ զինվորական հագուստի խանութում։ Աշոտը որսորդություն շատ էր սիրում, և մեր խանութ էր գալիս որպես հաճախորդ։ Այդպես ծանոթացանք, այնուհետև ամուսնացանք։ Ծանոթությունից ամուսնություն ընթացքը շատ կարճ՝ քսան օր տևեց։ 2018 թվականի ապրիլի 26-ին ընտանիք կազմեցինք, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 14- ին ծնվեց մեր աղջիկը՝ Նատալին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը՝ Աշոտի կինը։

Աշոտը ծնունդով Երևանից է, տան ավագ որդին։ Նրան մանկության տարիներից որպես ժիր երեխայի են հիշում։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը։ Սովորել է Երևանի Հակոբ Կարպենցի անվան թիվ 6 դպրոցում, այնուհետև ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի Կիրառական արվեստի բաժինը։ Ավարտելուց հետո 2002 թվականին զորակոչվել է Հայկական զինված ուժեր։ Ծառայել է Ստեփանավանի հրթիռային զորքերում։

Լիլիթը վերհիշում է պատմություններն այն մասին, որ ժամկետային զինծառայության տարիներին Աշոտը զորամասում իր իսկ ձեռքով քանդակ-հուշակոթող է կանգնեցրել՝ նվիրված հրթիռային զորքերին, իսկ նկարներով ձևավորել է զորամասի տարածքը։ Զորացրվելուց որոշ ժամանակ անց ընդունվել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը։ Աշոտը նկարիչ-քանդակագործ էր, նրա գործունեության ոլորտը ներառում էր դիզայնը, նկարչությունը, անգամ դաջվածքներ էր անում։

Ասում են՝ կարճ ժամանակն էլ բավարար է մարդուն ճանաչելու համար։ Լիլիթին հարցնում եմ՝ ինչպե՞ս կնկարագրի Աշոտին։ «Աննկարագրելի, անբացատրելի մարդու տեսակ էր։ Մարդկային լավագույն որակներով էր օժտված։ Լավագույնն էր որպես ամուսին ու հայր, զավակ՝ իր ծնողների համար, ընտանիքին նվիրված էր։ Կնոջ համար թև ու թիկունք էր, որևէ հարցում երբեք վեճ չունեցանք՝ ո՛չ երեխային խնամելու, ո՛չ անգամ խոհարարական կամ էլ տանը վերաբերող այլ հարցում։ Այնքան սեր ու ներդաշնակություն կար մեր միջև...»։

Պատերազմները փոխում են մարդկանց ճակատագրերը, փոխում նրանց կյանքի ընթացքը, հատկապես այն մարդկանց, որոնց սիրելիները պատերազմի դաշտից տուն չեն վերադառնում։ Այդպիսի մի պատերազմ էլ դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Սկսվեց սեպտեմբերի 27-ին, և տպավորություն է, թե շարունակվում է մինչ օրս։ «Այդ օրն աշխատանքի վայրում էի։ Զանգահարեց, շատ անհանգիստ էր՝ պատերազմ է սկսվել, պետք է շուտ տուն գաս, որ ես գնամ, ինձ սպասում են։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան կամավորագրվեց և մեկնեց մարտադաշտ։ Մեզ ոչ մի հստակ բան չէր ասել, մինչ հասկացանք ամեն բան, նա արդեն Մարտունիում էր»։ Շատերի պատմությունների մեջ է կարմիր թելով անցնում հետևյալ միտքը՝ անգամ անսահման սերը երեխայի հանդեպ հետ չպահեց տղաներին Արցախ մեկնելուց։ Աշոտի պատմությունը ևս բացառություն չէ։ «Երբ արդեն պատերազմի դաշտում էր, հնարավորություն ունեցանք նաև մեկ անգամ տեսազանգով զրուցելու, ասաց՝ ես ձեզ գժի պես եմ սիրում, բայց գիտես՝ հայրենիքն առաջին տեղում է»։

Լիլիթն ասում է՝ ամուսինը սկզբից եղել է Ճարտարի դիրքերում։ «Մինչև հոկտեմբերի 22-ը՝ ամեն օր, այն էլ՝ օրը մի քանի անգամ կապի մեջ ենք եղել իր հետ։ Ընդհանուր վիճակը, բնականաբար, վատ էր, բայց Աշոտը պահպանում էր իրեն բնորոշ հանգստությունը, մեզ հետ կապի մեջ էր»։ Պատերազմի օրերին ընտանիքների համար օդ ու ջրի պես մի բան էր մեկ զանգը, մեկ նամակը, մեկ լուսանկարը, դա հավաստումն էր նրա, որ տղաների հետ ամեն բան կարգին է, անգամ այն պահերին, երբ պատերազմի դաշտում ռումբեր էին պայթում։

Աշոտը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 22-ին։ «Մայրիկին ու ինձ է զանգահարել, ասաց, որ իրենց տեղափոխում են, բայց չգիտի, թե ուր. «Կտեղավորվեմ, կզանգեմ»»։ Իսկ դրանից հետո սկսվում են սպասման երեք ամիսները։ «Հույս կար, որ նա ողջ-առողջ վերադառնալու է, մեր մտքով ոչ մի վատ բան չի անցել։ Երեք ամիս անհայտություն էր։ Հունվարի 23-ին իրեն «գտանք»։ Հիմա էլ չգիտենք, թե որքան ժամանակ է Վեդիի դիահերձարանում եղել, որտեղ է եղել դեպքը և ինչպես։ Ոչ մի տեղեկություն չունենք, որովհետև այդ պահին իր հետ էլ մարդ չի մնացել»։ Լիլիթն ասում է՝ ամենուր են փնտրել Աշոտին։ Անգամ վատագույնն են մտածել՝ ընտանիքի անդամները նաև դիահերձարաններում են փնտրել նրան։ «Թշնամին թիրախավորել էր մեքենաները, ոմանք մեզ ասում էին՝ այդ մեքենաների մեջ կամավորներ չեն եղել։ Ենթադրում ենք, որ տեղափոխվելու ժամանակ ԱԹՍ-ները թիրախավորել են իրենց։ Իր հետ մի տղա էր եղել, կարողացել էի իր հեռախոսահամարը գտնել։ Անընդհատ իրեն զանգահարում էի, բայց անհասանելի էր։ Հետո նա կապվեց ինձ հետ, պատմեց. «Հոկտեմբերի 23-ին, երբ մեզ տեղափոխում էին, իջեցրեցին, որ Մարտունու թիկունքը պահենք, դիմացի մեքենային խփեցին, ես ու ամուսինդ իջել ենք, որ գնանք, ականանետի հարվածից ես վիրավորվել եմ, բայց ամուսնուդ հետ ամեն ինչ կարգին էր»։ Այդ տղան ուշաթափվել է, իրեն կարողացել են տեղափոխել «Մուրացան» հիվանդանոց։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, արդեն չգիտենք»։ Որպես Աշոտի զոհվելու օր նրա ընտանիքը հիշատակում է հոկտեմբերի 24-ը, վայր՝ Մարտունին։

Ապրելու ուժի մասին։ Միշտ այս հարցով ենք ավարտում մեր զրույցները։ Լիլիթն ունի այս հարցի ամենակարճ, բայց ամենաբովանդակալից պատասխանը։ «Աղջիկս է ուժ տալիս։ Մեկ տարեկան էր աղջիկս, իր ատամհատիկն էինք արել, երբ Աշոտը մեկնեց մարտադաշտ։ Այս տարի աղջիկս դպրոց է հաճախելու։ Ամբողջ օրը նկարի հետ է խոսում, ասում՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու։ Ինձ ասում է՝ տար ինձ պապայի մոտ։ Միասին գնում ենք, բայց, միևնույնն է, սպասում է։ Հարցնում է՝ հեռու տեղ է գնացե՞լ, հեռախոս չունի՞, որ ինձ զանգի։ Օգտագործում է «մահացել» բառը, բայց խորությամբ չի հասկանում, թե դա ինչ է, շարունակում է սպասել հայրիկին»։

Հ. Գ. - Աշոտ Ակողլ յանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԱՀ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»
Ամենադիտված