Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ներքաղաքական նշանակալի իրադարձություններից մեկը, թերևս, դարձան գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով, Կարապետյանի հետ կատարվածը, բացի նրանից, որ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի օբյեկտիվ մտավախությունները ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այսինքն՝ ցանկացած նոր դիմադրության օջախ իր համար կարող է վտանգ ներկայացնել, սա նաև պետք է դաս լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս ցանկացած հայ գործարարի համար այն առումով, որ նույնը կարող է կրկնվել նաև իրենց հետ։ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Կարապետյանն ունի ֆինանսական, աշխարհաքաղաքական, սոցիալական, կազմակերպչական կապիտալ։ Գաղափարական տեսանկյունից աջակցություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը չի կարող նրան կպցնել նույն պիտակը, ինչ կպցնում էր ընդդիմադիրներին՝ «թալանչի», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «սև» և այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ամենն իր համադրության մեջ կարող է վերածվել քաղաքական կապիտալի։ Ուշադիր եղեք նրա գրառումներին՝ կապված ՀԷՑ-ը պետականացնելու հետ։ Այնտեղ հիմնական թիրախն այն էր, որ նա փորձում էր զսպել ՀԷՑ աշխատակիցներին քաղաքական ակցիաներից, փողոց դուրս գալուց և այլն, որովհետև շատ լավ հասկանում է, որ լոկալ պահանջը, որը վերաբերելու է Սամվել Կարապետյանին, կարող է տրանսֆորմացվել քաղաքական շարժման։ Այս պահի դրությամբ առնվազն պարզ չէ՝ Սամվել Կարապետյանն ի՞նչ արձագանք է տալու այս ամենին, բայց այն հանգամանքը, որ իր առջև Հայաստանում բացվել են քաղաքականության դռները, և Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ակնհայտորեն ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ, ակնհայտ է։ Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն այս ամենի համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Շեշտում է՝ Փաշինյանը, հասկանալով, թե ինչ կապիտալի տեր է Սամվել Կարապետյանը, այս հարձակումն իրականացնում է այդ կապիտալի ներգրավումը քաղաքականության մեջ խափանելու համար։ «Վերադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին՝ կարող ենք ասել, որ նա այստեղ ավելի շատ բլեֆ է անում։ ՀԷՑ-ը պետականացնելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ, բայց քարոզչություն այս հարցի վերաբերյալ, իհարկե, իրականացվելու է։ ՀԷՑ-ը գնվել է 2015 թվականին, այստեղ կա մի կարևոր նրբերանգ՝ այն գնվել է նախկին իշխանությունների խնդրանքով, որովհետև գտնվում էր բավականին անմխիթար վիճակում։ 2016-ից մինչև 2024 թվականը Սամվել Կարապետյանը ավելի քան 630 միլիոն դոլարի ներդրում է կատարել ՀԷՑ-ի արդիականացման ուղղությամբ, ստեղծվել են նաև անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի ՀԷՑ-ի գործունեությունը պայմանավորված լինի միայն Հայաստանում արտադրվող ապրանքի և այլնի հետ, այսինքն՝ կախված չլինի արտասահմանից եկող ցանկացած ինչ-որ մի ապրանքի հետ։ Շատ կարևոր էր այս փակ ցիկլն ապահովել։ Այս պահի դրությամբ նաև հայտնի է, որ Կարապետյանը մինչև 2034 թվականը տարեկան 100 միլիոն դոլար է պլանավորում ներդնել ՀԷՑ-ի զարգացման մեջ։ Մինչև 2034 թվականը 1,4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ աշխատակազմը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը, այն սուբյեկտը չէ, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, եթե ստանա վերահսկողություն ՀԷՑ-ի նկատմամբ, կկարողանա օպերատիվ կառավարում իրականացնել»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է, որ այս իշխանությունն ավելի քան երեք տարի է՝ պետք է 10 տուն կառուցի Շուռնուխի հայկական հատվածում՝ Շուռնուխի հանձնված հատվածում թողնված 10 տների փոխարեն։ «Պատկերացնո՞ւմ եք, որ իրենք կարողանան 3 միլիոն հայի տուն մտնող ՀԷՑ-ի աշխատանքները կոորդինացնել, օպերատիվ կառավարում իրականացնել։ Այստեղ աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի բլեֆ է, որի հիմնական նպատակը ՀԷՑ-ի աշխատակիցներին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է, բայց կա շատ մեծ հավանականություն, որ Փաշինյանը հակառակ էֆեկտն է ստանալու»,-հավելում է նա։

Զուգահեռաբար շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Քաղաքագետն առաջարկում է Եկեղեցու դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի արշավը դիտարկել նաև ժամանակագրության տեսանկյունից։ «Վերջերս Նիկոլ Փաշինյանը Տիրանայում էր, մասնակցեց եվրոպական համայնքի հերթական գագաթաժողովին, դրանից հետո՝ մայիսի 22-ին, Ադրբեջանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդ Փաշազադեն հանդես եկավ «քննադատությամբ»՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Իր հիմնական մտավախությունն այն էր, որ հայկական ներկայիս պետականության լուծարման պարագայում Էջմիածինը կարող է վերածվել պայմանականորեն հայկական Վատիկանի, այսինքն՝ մի կենտրոնի, որից կծնվի նոր հայկական պետականություն։ Ադրբեջանի հոգևոր, քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության համար ներկայիս հայկական պետականությունը արդեն «դուրս գրված» է, հիմա իրենք պայքարում են ապագայի դեմ, իսկ այդ ապագան կերտելու հարցում Հայ առաքելական եկեղեցին անվիճելի առաջատարներից մեկն է, այդ իսկ պատճառով էլ հարձակվեցին Եկեղեցու վրա։ Այստեղ ժամանակագրությունը, ադրբեջանական կողմի մոտեցումները պատահական չեմ մեջբերում։ Նույն, մեղմ ասած, զուգադիպությամբ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի դատախազությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ 2025 թվականի հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Ցանկացած մեկը Հայաստանում կամ Հայաստանից դուրս, բայց կապված Հայաստանի հետ, ով ունի կապիտալ, կարծիք, չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանը թյուրքական աշխարհի մաս դարձնելուն, նրանք բոլորն էլ կարող են հայտնվել և կհայտնվեն Սամվել Կարապետյանի կարգավիճակում։ Կարող են հայտնվել նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակում, այսինքն՝ Փաշինյանի քննադատության գլխավոր թիրախներից մեկը կարող են դառնալ»,-շեշտում է նա։

Փաշինյանին և նրա թիմակիցներին նույնիսկ հիմա Արցախը հանգիստ չի տալիս։ Պարբերաբար իր խոսույթում նա անդրադառնում է ԼՂ հակամարտությանը, արցախցիներին։ Օրերս էլ հայտարարեց՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դարձել է անկախ Հայաստանի վարչապետ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այս բավականին աղմկահարույց հայտարարությունը լեգիտիմ հնարավորություն է տալիս բոլորիս բարձրացնել հետևյալ հարցը՝ կարո՞ղ ենք սրանից եզրակացություն անել, որ բանակցային գործընթացի տապալումը, պատերազմական մենեջմենթի տապալումը, հետագա հայտարարությունը, որ նա պատրաստ է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, որն արեց 2022 թվականի ապրիլին, հետո 2022 թվականի սեպտեմբերի բախումները Ջերմուկում և այլուր, այս ամենը նպատակաուղղված, շատ մանրամասն ծրագրավորված քաղաքական ակտի դրսևորումներ էին հենց այս հայտարարությունն անելու համար։ Երբ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է անում, նաև պետք է արձանագրենք հետևյալը. 2021 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան աջակցեց, ինչը թույլ տվեց Փաշինյանին Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պահպանել իր ազատությունը և կյանքը, ինչի դիմաց նա, փաստորեն, հանձնեց Արցախի Հանրապետությունը։ Օրերս Փաշինյանը Թուրքիայում էր, հանդիպում էր Թուրքիայի նախագահի հետ՝ ակնկալելով նրա աշխարհաքաղաքական աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ զիջումներ նա կարող է անել, եթե կարողանա վերարտադրել իր իշխանությունը նաև այս անգամ։ Փաշինյանի այս հայտարարությունն ապագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա այն համատեքստում, թե արդյոք պատերազմը և պարտությունը չէին արվել հենց այս կարգավիճակի համար, այսինքն՝ մի կարգավիճակի, երբ դու Հայաստան ես, որը չունի Արցախ, ինչը թույլ է տալիս Հայաստանին ինտեգրվել թյուրքական աշխարհի մեջ՝ առանց պետության համար անվտանգության երաշխիքների»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին
Ամենադիտված