Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան ընդդիմությունն ակտիվացնի իշխանության դեմ պայքարը, այնքան Փաշինյանը շարունակելու է նոր ռեպրեսիաներ ու բռնաճնշումներ իրականացնել և դրա համար գործի է դրել բոլոր միջոցները։ Նախօրեին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչև Մայր Աթոռ բազմահազարանոց երթ էր տեղի ունեցել, որին մասնակցել էին ընդդիմության ներկայացուցիչները՝ ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի, ով այսօր կալանավորված է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով։ Կարապետյանի միակ «մեղքն» այն էր, որ նա համարձակվել էր աջակցել Հայ Առաքելական Եկեղեցուն։

Արդեն Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Փաշինյանի և նրա թիմի գործողությունը գնահատել էր որպես իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավ։ «Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին: Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել մեր ազգային կյանքում: Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում: Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները»,-նշել էր Գարեգին Բ-ն, իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը անօրինական հետապնդում էր անվանել։

Երթը, մեր տեղեկություններով ցնցումներ է առաջացրել իշխանական համակարգում, Փաշինյանը հանձնարարել է ավելի ակտիվացնել ընդդիմադիր գործիչների դեմ ռեպրեսիաները, և առաջիկա օրերին իրավապահ համակարգը նոր հարձակումներ է սկսելու։ Միևնույն ժամանակ իշխանությունը շարունակում է նաև ապօրինի գործողությունները Հայաստանի էլեկտրական ցանցերի դեմ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, թե առաջիկայում կհրապարակվի ՀԷՑ-ը պետականացնելու կոնկրետ ծրագիրը։ Դավիթ Ղուդաթյանը, սակայն, ոչ ժամկետներն է հստակեցնում, ոչ հայտնում, թե որ կառույցն է զբաղվում այդ հարցով և ինչպես է Կարապետյանին պատկանող ընկերությունն անցնելու կառավարությանը, բայց խոստանում է, որ այդ հարցում հետքայլ չեն անելու։ Ընդհանրապես, փաշինյանական իշխանությունն իր գոյության ողջ ընթացքում բազմաթիվ ապօրինություններ է արել, որոնք, նշենք, եթե ոչ այսօր, ապա ապագայում, «ծանր հետևանքներ են ունենալու Հայաստանի Հանրապետության համար»։ Հայաստանի էլեկտրական Ցանցերի պետականացման փորձն այդ դրվագներից մեկն է դառնալու։ 

Քնար Մկրտչյան

Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»
Ամենադիտված