Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» վերնագրով հոդվածում գրում է, որ գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Հայաստանում: Հայաստանի քննչական կոմիտեն մեղադրում է Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ: Գործարարը չի ընդունում մեղքը, իսկ նրա պաշտպանությունը մեղադրանքը համարում է անօրինական:

Փորձագիտական հանրությունը քննարկում է Հայաստանի իշխանությունների գործողությունները: Քաղաքագետ Ալեքսանդր Մատյուշինը eadaily.com-ի հետ կիսվել է այս հարցի վերաբերյալ իր կարծիքով:

«Հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարձր հեղինակությունը հասարակության մեջ, մասնավորապես նրա հայրենասիրական թևի շրջանում, Նիկոլ Փաշինյանը որոշել է արհեստական պատրվակ ստեղծել հատկապես քրիստոնեական արժեքների և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կառուցողական հարաբերությունների զարգացման կողմնակից քաղաքական հակառակորդներին մաքրելու համար։

Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի վրա կոպիտ հարձակման տեսքով սադրանքի հետևանքն է։ Նրա հաշվարկը, որ գործարարը կսկսի հրապարակավ պաշտպանել Եկեղեցին, արդարացվեց։ Այդ համատեքստում ռեժիմի իրական նպատակը Կարապետյանի բիզնես ակտիվի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է (ազգայնացման անվան տակ)։ Սա ևս մեկ քայլ է դեպի Արևմուտքի հետ Երևանի մերձեցումը, որը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի տնտեսական ոլորտից։ Փաշինյանի ռեժիմի կողմից նմանատիպ քայլեր, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենի գործարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի դեպքերում, քանի որ այնտեղ ևս առկա են ռուսական փողեր»,–ասել է նա։

Սամվել Կարապետյանը հայտնի է Ռուսաստանի հայ համայնքի հետ իր լայն կապերով։ Նա պահպանում է ինչպես մշակութային, այնպես էլ հոգևոր կապերը իր պատմական հայրենիքի հետ և հնարավորություն ունի արդյունավետորեն իրականացնել գործարքներ Ռուսաստանի հետ։ «Այդ տեսանկյունից կարելի է ասել, որ Փաշինյանը ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ուղին, որը նախատեսում է ազգային ինքնության լիակատար մերժում (ՀԱԵ-ի ոչնչացում) և երկրի հանձնում Փաշինյանի արևմտյան կուրատորներին։ Դիմակները հանվել են», - ընդգծել է Ալեքսանդր Մատյուշինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»
Ամենադիտված