Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, որն իր ուժգնությամբ զիջում է միայն 2025-ին տեղի ունեցած նախորդ երկուսին: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում:
«Երևանի ժամանակով՝ ժամը 03:50-ին տարածաշրջանում գրանցվել է ամենաբարձր ուժգնության բռնկումը, որին, ըստ ընդունված միջազգային դասակարգման, նշանակվել է X1.9 մակարդակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ այս իրադարձությունն ուժով զիջում է միայն մայիսի 14-ի (X2.7) և փետրվարի 23-ի (X2.0) բռնկումներին: Գիտնականները նշել են, որ Երկրի վրա ազդեցությունը գործնականում բացառված է, սակայն ավելի մանրամասն մաթեմատիկական մոդելների վերլուծություն կիրականացվի ավելի ուշ։
Մեկ օր առաջ Արեգակի վրա տեղի է ունեցել X1.2 հզորության բռնկում։ Բռնկման առավելագույնը նկատվել է Երևանի ժամանակով՝ 01:49-ին։
Ամենաբարձր ուժգնությամբ նախորդ բռնկումը դիտվել է Արեգակի վրա մայիսի 25-ին: Ընդհանուր առմամբ, 2025 թվականին մինչ օրս տեղի է ունեցել X մակարդակի 9 բռնկում: