Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վրա:

Այո, խոսքը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող համակողմանի հարձակման, իրավաբանորեն ասած՝ բռնաճնշումների մասին է: Չնայած այս դեպքում «իրավաբանություն» ասվածը ճոխություն է, քանի որ գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ: Հակիրճ՝ դեպքերի ժամանակագրությունը:

Սամվել Կարապետյանը, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ընդամենը երկու-երեք նախադասություն է ասում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, մասնավորապես. «Ես միշտ եղել եմ հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»: Գործարարի հենց այս արտահայտությունն են Փաշինյանի «իրավապահները» իրենց շեֆի ուղիղ ցուցումով հիմք ընդունում՝ «իշխանությունը յուրացնելու» ակնհայտորեն անհեթեթ մեղադրանք առաջադրելու, ապա և կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար:

Այդ հայտարարությունից Փաշինյանի մոտ «դուգա է տալիս», նա առավել քան հիստերիկ ոճով, բացահայտ վիրավորական, պիտակավորող արտահայտություններով գրառում գրառման վրա է անում, իր ՔՊ-խմբակցությանը հարձակման հրահանգ է տալիս, իրավապահ կառույցներին հրամայում է անմիջապես ձերբակալել, «ասֆալտին փռել» Սամվել Կարապետյանին:

Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, պարզապես սովորական հայ մարդիկ, իմանալով դրա մասին, ինքնաբուխ շարժվում են Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ, պաշարում են այն՝ իրենց հերթին պաշարվելով ոստիկանության զորքերի ու կարմրասև «բերետավորների» կողմից:

Ոստիկանությունը դիմում է ռեպրեսիաների և մոտ 50 քաղաքացու բերման է ենթարկում, բայց շուրջ 12 ժամ չեն համարձակվում «վրա տալ»: Գիշերը Սամվել Կարապետյանը հանգիստ դուրս է գալիս իր տնից, նրան հավաքվածները դիմավորում են ծափողջույններով, ինքը հայտարարում է, որ իր արտահայտած դիրքորոշումն անսասան է, իսկ բռնաճնշումների, այդ թվում՝ ՀԷՑ-ը կամ ինչ-որ բան իրենից խլելու հնարավոր զարգացումների վրա, ինքը, կներեք, «թքա՛ծ ունի»:

Երեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Սամվել Կարապետյանի դեմ, ինչպես նշեցինք, ծայրահեղորեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, ներկայացվել է կալանավորելու միջնորդություն: Ավելորդ է ասել, որ դատարանի մերձակայքը առավել քան բազմամարդ էր ու բազմաոստիկան:

Լավ, ի՞նչ է կատարվում:

Իհարկե, կան մի շարք նրբերանգներ, կարծիքներ, տեսակետներ, որոնց մի մասի վրա արժե ուշադրություն դարձնել:

Ամենից առաջինը. Սամվել Կարապետյանի վրա փաշինյանական վարչախմբի՝ բռնապետական ռեժիմներին բնորոշ այս հարձակման պատրվակը Հայ առաքելական եկեղեցուն միարժեք աջակցություն հայտնելու հայտարարությունն էր: Թեպետ, հանուն ճշմարտության, անհնար է չնշել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը առնվազն 4 կամ 5 տարի ուշացած էր՝ հաշվի առնելով այն աղետը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բերեցին Արցախի գլխին: Բայց սա երևի այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ ավելի լավ է ուշ, քան երբեք:

Երկրորդը, որ չափազանց էական է. այս աղաղակող իրավական, քաղաքական ու ընդհանրապես՝ բարոյական բոլոր նորմերը ոտնահարող խայտառակությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կանչվելու անմիջապես նախօրեին: Փորձագիտական շրջանակներում կան տարբեր կարծիքներ, թե Թուրքիայում ինչեր կարող են լինել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Հայաստանի համար խիստ վտանգավոր նոր «պայմանավորվածությունների» ձեռքբերման առումով: Եվ այդ սպառնալից «պայմանավորվածությունների» իրագործմանը խոչընդոտելու ունակ բոլոր հնարավոր միավորները՝ լինեն ազգային Եկեղեցին, ազգային շրջանակները, ազգային նկարագիր ու հենք ունեցող գործարարները, պետք է թիրախավորվեն: Տրամաբանությունը, կարծում ենք, չափազանց պարզ է՝ լրացուցիչ մեկնաբանելու համար:

Ի լրումն ամենի, Փաշինյանն այս հարձակմամբ զուգահեռաբար հարվածեց նաև Ռուսաստանին: Պատահական չէ, որ Ռուսաստանում Սամվել Կարապետյանի վրա հարձակումն ընկալեցին ու դրան արձագանքեցին որպես բացահայտ թշնամական գործողություն: Բայց դա առանձին դիտարկման նյութ է:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև՝ «Տաշիր գրուպի» տնօրինած ՀԷՑ-ի, «Տաշիր պիցցա» սննդի օբյեկտների դեմ հարձակումներով, ՀԷՑ-ը «ազգայնացնելու» մասին հայտարարությամբ Փաշինյանը սուր ազդակ հղեց անխտիր բոլոր գործարարներին, որ նրանց բիզնեսներն ու սեփականությունը վտանգված են: Սա ազդանշան էր, որ Հայաստանում օրենքների, Սահմանադրության, կարգուկանոնի փոխարեն գործում է բացառապես 1 անձի «կապրիզ»:

Վերջապես, եթե ամփոփելու լինենք, ապա այս ամենի մեջ բոլորը տեսան Փաշինյանի վախերը, անգամ՝ սարսափը: Թվում է՝ դա ի՞նչ իշխանություն է, որ ընդամենը 1 նախադասությունից տակնիվեր իրար է խառնվում, որի վարչապետը այդ հայտարարությունից «հոսանքահարվում» է: Իրականում սա սովորական մեկ հայտարարություն չէ, իսկ Սամվել Կարապետյանն էլ ուղղակի մեկ անձ չէ, այստեղ ավելի «բարձրավոլտ» իրողություն կա: Եվ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները, պետք է նկատել, շատ հիմնավոր են: Սա այն հազվագյուտ դեպքերից է, և Սամվել Կարապետյանն էլ այն քիչ մարդկանցից է, որի նկատմամբ փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաների հետ կապված դատապարտող հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, Եկեղեցին, ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներ, շոու-բիզեսի ներկայացուցիչներ, դեռ չենք խոսում ռուսաստանյան արձագանքների մասին:

Այսինքն, ակնհայտորեն երևաց, որ սա իրական ու լուրջ հնարավորություն է ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ միավորվելու, միաբանվելու, մի կողմ դնելու բոլոր տարաձայնություններն ու քաղաքական որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունները: Խոսքը մեկ թիմի մասին չէ, այլ մեկ նպատակի:

Կարծում ենք՝ հենց դրանից էլ Փաշինյանը «հոսանքահարվում» է...

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական խմբակի վախի, քինախնդրության, ինչպես նաև Կարապետյանների նկատմամբ ակնհայտ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում նաև այն, որ երկու օր շարունակ ՍԱՏՄ-ն ակնհայտ պատվերով կասեցնում է «Տաշիր պիցցայի» մի շարք մասնաճյուղեր, ինչպես նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Ինչո՞ւ պատվերով, որովհետև ամեն տարի նույն «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվել այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի կետերում, սակայն նախորդ տարիներին այդ «թերությունները» չեն նկատվել: Խոսքը, օրինակ՝ սրանց մասին է. «Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից», «առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը» և այլն, այսինքն՝ «թերություններ», որոնք, եթե եղել են, ապա եղել են ի սկզբանե և չէին կարող ի հայտ գալ 1-2 ամսվա, կամ նույնիսկ 1-2 տարվա ընթացքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե
Ամենադիտված