Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, այսօր ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգային վիճակը։

– Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին։ Պետք չէ լինել զինվորական գործիչ կամ մեծ գիտելիքներ ունենալ, որ հասկանաս՝ ինչ վտանգավոր վիճակում ենք։ Ադրբեջանը գնում է նոր զինատեսակներ, վերջերս էլ 4,7 միլիարդ դոլարով նոր կործանիչներ է գնել։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահը Հայաստանին է մեղադրում, թե իբր մենք զենք ենք գնում Հնդկաստանից կամ Ֆրանսիայից և պատրաստվում հարձակվել իրենց վրա։ Իրականությունն այն է, որ սահմանին ամեն օր կրակոցներ են լինում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ամենօրյա ռեժիմով զորավարժություններ են անցկացնում։ Միայն կույրը կարող է դա չտեսնել ու չլսել։ Սահմանային իրավիճակը թաքցվում է։ Բայց մենք պետք է արձանագրենք՝ իրական վտանգը գալիս է այս ամենի անտեսումից։

– Իսկ Հայաստանի զինված ուժերի ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։

– Զինված ուժերը, ցավոք, պատրաստ չեն, համալրված չեն։ Պայմանագրայինների մեծ մասը դուրս է գալիս ծառայությունից։ Սա չափազանց վտանգավոր միտում է։ Բանակի թուլացումը կարող է հետևանք լինել ինչպես վատ կառավարման, այնպես էլ գիտակցված կադրային քաղաքականության։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ բանակից դուրս եկող երիտասարդներն ուղղակիորեն ուղղորդվում են ոստիկանություն։ Սա արդեն իշխանության միտումնավոր որոշում է՝ բանակը թուլացնել, փոխարենը ուժեղացնել վարչական ճնշման գործիքը՝ ոստիկանությունը։

– Արտաքին քաղաքականության մակարդակում ի՞նչն է, որ Ձեզ հատկապես անհանգստացնում է։

– Այսօր Ադրբեջանին զսպող միակ ուժերը Ռուսաստանն ու Իրանն են։ Ուրիշ ոչ ոք չի կարող կանխել Ադրբեջանի ագրեսիան։ Բայց ինչի՞ ենք մենք ականատես։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վթարային են, Իրանի հետ՝ անորոշ։ Իրանի հետ հարաբերությունների հստակեցման, խորացման որևէ միտք չկա։ Նախկինում ես ասել եմ, որ այլ խաղացողների մուտքը մեր տարածաշրջան հղի է պատերազմի սկսման վտանգով։ Այսօր մենք ականատես ենք իմ այդ կանխատեսման իրականացմանը։ Տարածաշրջանում լուրջ վտանգներ են հասունանում։ Իսրայելն արդեն հարվածել է Իրանի տարածքին, սպանվել են բարձրաստիճան հրամանատարներ։ Սա ահռելի ռիսկ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչակարգը այդ զարգացումներին ոչ մի ռազմավարական արձագանք չունի։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ Հայաստանի համար չափազանց լուրջ անվտանգային գործոն է մեր երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությունը։

– Կուզենայինք լսել նաև ներքաղաքական դաշտի Ձեր գնահատականը։

– Փաշինյանը փորձում է կառուցել ընդդիմության կեղծ դաշտ։ Իրեն հարմար է, որ ընդդիմադիր հանդես գան միայն երկրորդ և երրորդ նախագահները։ Հետո էլ հարվածում է Եկեղեցուն, իսկ նրանք, իրենց հերթին, պաշտպանում են Եկեղեցին՝ ցուցադրելով, թե իրենք են ընդդիմություն։ Սա հին բեմադրություն է։ Իրական ընդդիմությունը պետք է կազմված լինի անկեղծ և վճռական մարդկանցից։ Մարդկանցից, որոնք անկախ են և կապ չունեն նախկինների ու ներկաների կուլիսային պայմանավորվածությունների հետ։ Այդպիսի ուժը կարող է հաղթել Փաշինյանին։

– Վերջին շրջանում Եկեղեցին իշխանությունների համար թիրախ է դարձել։ Ձեր դիրքորոշումը։

– Ինձ դուր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոսի պահվածքը։ Իրեն ոչ ոք չի կարող գահընկեց անել, եթե ինքը չուզի։ Փաշինյանի բերած ֆեյք կաթողիկոսին աշխարհում ոչ ոք չի ընդունելու։ Երբ պաշտպանության նախարար էի, ես զանգահարել եմ Կաթողիկոսին ու շնորհավորել։ Իսկ դրանից հետո շատ կոշտ զրույց եմ ունեցել Փաշինյանի հետ։ Փորձել եմ բացատրել, որ Կաթողիկոսը սիմվոլ է, որ պետք է հարգանք լինի խորհրդանիշների հանդեպ։ Բայց ապարդյուն։ Հակաեկեղեցական արշավով փորձ է արվում շեղել ուշադրությունը իրական խնդիրներից։ Ոչ ոք չի խոսում, օրինակ՝ Վրաստանի հետ սահմանի փակ լինելուց։ Փոխարենը բոլորը հետևում են՝ Նիկոլն ինչ ասաց, ֆեյք ընդդիմադիրները ինչ պատասխանեցին։

– Ի՞նչ ուղի է ընտրել Ձեր կողմից ղեկավարվող «Համահայկական ճակատ» շարժումը։

– Մենք գնում ենք այլ ճանապարհով, այլ ծրագրով։ Մենք չենք մասնակցելու նրանց «բազարներին»։ Մենք չենք խառնվելու շոուներին, որտեղ նախկիններն ու ներկաները փոխադարձաբար բարձրացնում են միմյանց։ Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու։ Այդ պահը գալու է, մենք դրան պատրաստվում ենք։ Պետք է անաչառ, վճռական ընդդիմություն։ Մնացածը ընտրությունների խաղեր են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին
Ամենադիտված