Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1705-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին:

1816-ծնվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը:

1878– սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:

1886-ծնվել է հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ Հայկ Շեքերջյանը:

1899 – ծնվել է նշանավոր դասական գրող Ակսել Բակունցը:

1951 – ծնվել է ամերիկակահայ գրող Փիթեր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը»):

1956 – ծնվել է հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը:

1969-վախճանվել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:

1992- ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը, օդաչու Վագիֆ Կուրբանովը զոհվել է (Ադրբեջանի ազգային հերոս):

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քենիայի հետ։

2007-երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ-Ղալթախչի երկաթուղային ուղեմասում՝ շուռ է եկել ցորենով բեռնված 6 վագոն: 

-Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2012-Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում մոտ մեկուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

2015-Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանն անժամկետ հացադուլ են հայտարարել, քանի իրենց անվտանգության հետ կապված սպառնալիքներ են տեսել:

2016-վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը:

2018- Շիրակի մարզի մի քանի համայնքներում երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

922-Վոլժսկի Բուլղարիայում տեղի է ունեցել իսլամը պետական կրոն ընդունելու պաշտոնական արարողություն:

1373-Անգլիան և Պորտուգալիան ստորագրել են միության մասին պայմանագիր, որը գործում է նաև հիմա:

1525– Մարտին Լյութերն ամուսնացել է նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:

1773-Լոգստաունյան պայմանագրով Օհայո գետից հարավ ընկած իրոկեզ և դելավար հնդկական ցեղերի հողերը տրվել են անգլիական Վիրջինիա գաղութին:

1773-ծնվել է անգլիացի ֆիզիկոս, բժիշկ և աստղագետ, լույսի ալիքային տեսության հեղինակներից մեկը հանդիսացող գիտնական Թոմաս Յունգը:

1782-Շվեյցարիայում իրականացվել է աշխարհում վերջին կախարդության մեղադրանքով մահապատիժը, այրել են Աննա Գելդիին:

1831-ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, էլեկտրամագնիսական դաշտի տեսության հեղինակ Ջեյմս Կլերկ Մաքսվելլը:

1860- հիմնադրվել է Ռուսաստանի պետական բանկը:

1918-Պերմում սպանել են Միխաիլ Ալեքսանդրովիչին, դա գահընկեց արված Ռոմանովների դինաստիայի առաջին անդամի սպանությունն էր:

1920-ԱՄՆ-ի փոստային ծառայությունն օրենք է ընդունել՝ համաձայն որի արգելվել է երեխաներին ուղարկել փոստով:

-Ժնևում բացվել է ֆեմինիստուհիների առաջին համագումարը:

1934-Վենետիքում հանդիպել են Հիտլերը և Մուսոլինին:

1940-ծնվել է հարավսլավ դերասան, ռեժիսյոր և կասկադյոր Գոյկո Միտիչը:

1941-Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սկսվել է ընտանիքներով մասսայական դեպորտացիա դեպի Սիբիր:

1942-ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը Կենտրոնական Հետախուզական Վարչություն ստեղծելու հրաման է ստորագրել:

1944-առաջին անգամ իրականացվել է գերմանական ՖԱՈՒ-1 հրթիռների մարտական օգտագործում:

1958-գործարկվել է առաջին չինական փորձնական միջուկային ռեակտորը:

1997– Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 59 մարդ, 103-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

2005– Ըստ Եվրամիության որոշման՝ իռլանդերենը դասվել է Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը:

2009– Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվել են զանգվածային անկարգություններ:

Կ. Խաչիկյան

«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Ֆուտբոլի ԱԱ-ի հաղթանակը տոնելիս Իսպանիայում ավելի քան 80 մարդ է տnւժել Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բառը Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան Ստելլա Մելիքյանը ընտրյա՞լ ունի. համացանցում հայտնվել են Արամ Մելիքյանի դստեր և նրա սիրելիի լուսանկարներըՊենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղանԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված