Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Լավրենտը։ Հինգ տարեկանից դպրոց հաճախեց, իրեն մանկապարտեզում արդեն անհետաքրքիր էր։ Ինչ-որ առումով սա փորձնական քայլ էր։ Մտածում էինք՝ կմնա, լավ, չէ, ուրեմն մեկ տարի հետո կհաճախի։ Բայց խնդիրներ չեղան, և արդյունքում մեկ տարի շուտ ավարտեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անին։

Լավրենտին ծնունդով Երևանից է, հաճախել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց։ Մայրիկը նշում է՝ առաջինից հինգերորդ դասարաններում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Դրանից հետո առաջադիմությունը փոխվեց, քանի որ սկսեց արդեն պարով զբաղվել։ Ժամանակը չէր հերիքում։ Մենք էլ մի տեսակ պահանջկոտ չէինք, թույլ էինք տալիս, որ նա հասկանա, թե ինչն է իրեն ավելի հոգեհարազատ ու հետաքրքիր։ Մաթեմատիկայի հետ սեր չուներ, բայց հումանիտար առարկաներ սիրում էր։ Իրեն հեշտ էին տրվում լեզուները, շատ պարզ ու մաքուր խոսում էր ռուսերեն, զուգահեռ նաև անգլերենն ու գերմաներենն էին։ Դպրոցը գերմանական թեքումով էր, երբ ընտրում էինք դպրոցը, դա մեծ դեր խաղաց, քանի որ արտերկրում սովորելու, ինչ-որ ծրագրերի մասնակցելու համար օտար լեզուն կարևոր նշանակություն ունի»։

Մայրիկն անկեղծանում է՝ որդու՝ բանակում ծառայելու մասին երազանք չեն ունեցել։ «Իրեն այդ կարգավիճակում չենք պատկերացրել։ Մտածում էինք, որ նա այնպիսի ուսումնական հաստատությունում կսովորի, որ զինվորական ծառայությունը կհամատեղի կրթության հետ։ Կծառայեր, բայց ոչ դիրքում»։

Լավրենտին 8 տարեկանից հաճախել է Երկաթուղայինների «Անի» պարախումբ, պարել Robstyle խմբում, «Սարդարապատ» համույթում, «Բերդ» պարային անսամբլում։ «Ամեն ինչ սկսվեց «Անի» պարախմբից։ Իր ընկերները պարի էին գնում, Լավրենտն էլ ցանկություն հայտնեց նրանց հետ գնալու։ Եկավ տուն, մեզ ասաց, որ անհրաժեշտ ամեն ինչ գնենք, ուզում է պարի հաճախել։ Իր ընկերներից նա միակը դարձավ, որ շարունակեց պարի ուղին։ Պարն իր տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին։ Նա կարող էր «Սարդարապատում» պարելով և՛ իր զինվորական ծառայությունն անցնել, և՛ իհարկե, չթողնել պարը։ Քննության օրը ՊՆ-ի ներկայացուցիչն ասել էր՝ չես կարող մասնակցել այս քննությանը, որովհետև ունես «սրտի հոդված»։ Բոլոր մարզիկներն ու պարողներն ունեն սրտի առիթմիա, դա բնական երևույթ է։ Այդ պաշտոնյան ասել էր՝ չեմ կարող թույլ տալ, որ մասնակցի քննությանը, իսկ եթե բեմի վրա իր սիրտը կանգնի՞... Իր սիրտը բեմի վրա չկանգնեց։ Իր վիրավորումը եղել է ԱԹՍ հարվածից՝ թիկունքից դեպի սիրտ»։

Դեռ ավագ դպրոցում Լավրենտին հստակ որոշել էր, որ կրթությունը շարունակելու է պարարվեստի ուղղությամբ։ 2021 թվականին ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն բաժին»։ «Ուսանողական այդ մեկ տարին հրաշալի անցկացրեց «Բերդ» պարային անսամբլում՝ Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ։ Շատ մեծ դպրոց անցավ, ափսոս, որ կիսատ մնաց»։

Լավրենտին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. հուլիսի 28-ին։ Ծառայում էր Սոթքում։ «Ամառային զորակոչի ամենավերջին օրն էր։ Վիճակահանությամբ ընտրեց Սոթքի զորամասը, բայց առաջին 20 օրը ծառայել է Կարճաղբյուրում, հետո տեղափոխվել Սոթք։ Օգոստոսի 28-ին՝ իր երդմնակալության արարողությանը, առաջին ու վերջին անգամ ենք իրեն տեսել զինվորական համազգեստով»։

Լավրենտին անձնական կորուստներ էր ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ։ «2020 թվականին իմ եղբայրը՝ Լավրենտի հարազատ քեռին, կամավոր մեկնել է Արցախ։ Նա զոհվեց հոկտեմբերի 28-ին, իրեն 40 օր հետո գտանք։ Այդ ընթացքում Լավրենտը շատ «մեծացավ»։ Նույն ժամանակ նաև իր ընկերոջը՝ Շահենին կորցրեց։ Շահենը պարում էր «Բերդ» անսամբլում։ Միասին պարել էին «Անի» պարախմբում, Շահենի օրինակով համալսարան էր ընդունվել։ Մտերիմ ընկերներ էին։ Շահենի կորուստն աննկարագրելի էր Լավրենտի համար։ Մինչև հիմա տղայիս ձայնն ականջներումս է, երբ ասում էր, որ Շահենն էլ չկա»։

Պատերազմը չշրջանցեց նաև Լավրենտիին։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Լավրենտիի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը յոթ անց կեսի կողմերը։ «Ճաշի ժամը վերջացել էր, խոսեցինք, ասաց՝ մա՛մ, ծանրամարտ ենք նայում, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն հարցրեցի՝ բալե՛ս, այդտեղ ապահո՞վ է։ «Մա՛մ, ամենաապահով տեղում եմ»։ Չգիտեմ, թե ինչու եմ նման հարց տվել իրեն։ Դա մեր վերջին զրույցն էր։ Գիշերը 12 անց կես ինձ զանգեցին՝ Անի՛, պատերազմ է։ Զանգում էինք Լավրենտին, չէր պատասխանում, իրեն անընդհատ գրում էի՝ մի վերցրու հեռախոսը, բայց գոնե մի բառ գրի։ Լավրենտը զոհվել է գիշերը 00։20-ին։ Առաջինը հարվածում են Սոթքի զորամասին, տղաները ներսից անկանոն դուրս են գալիս, որովհետև, մեր տեղեկություններով, այդ պահին համակարգող չի եղել։ Լավրենտը զոհվում է ԱԹՍ-ի՝ ընդամենը 2 սմ բեկորից»։

Լավրենտին տուն է «վերադառնում» հաջորդ օրը։ «Առաջին րոպեներին, երբ ամուսինս հայտնեց լուրը, իրեն ասում էի՝ դու չես տեսել, ոչ մեկին մի հավատա։ Իմ այդ հերքումից մեր շրջապատի մարդկանց սրտում էլ կասկած հայտնվեց։ Բայց իրականությունն այլ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրած 18 տարվա ընթացքում այնքան սիրուն անուն է թողել տղաս, այդ անունը պետք է բարձր պահենք։ Հպարտություն եմ զգում, որ Լավրենտի մաման եմ։ Բարի էր, կամեցող, ընկերասեր։ Յուրաքանչյուրի մեջ փորձում էր մի լավ բան գտնել։ Շատ լավ ընկերներ ունի, որոնք մեզ հիշում են, այցելում, մեր կողքին են։ Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակել։ Լավրենտի ծննդյան օրերին գիշերը գնում ենք իր մոտ այն մտքով, որ մենակ մնանք իր հետ, շնորհավորենք։ Բայց Լավրենտի ընկերներն արդեն Եռաբլուրում են լինում։ Իր համակուրսեցիները տղայիս 20-ամյակի առիթով համալսարանում միջոցառում էին կազմակերպել, շատ գեղեցիկ բեմականացում, որը պատմում էր նրա կյանքի պատմությունը։

Իմ տղան հիանալի ընկերներ ունի, նրանք շարունակում են ընկերություն անել մյուս որդուս՝ Հարությունի հետ։ Նրա կողքին են, մեր կողքին են։ Միայն սա է ինձ ապրելու ուժ տալիս։ Եղբորս կորուստը դատարկություն բերեց, բայց Լավրենտին ինձ կյանք էր վերադարձնում։ Ասում էր՝ համերգ ունեմ, ամեն ինչ անում էր, որ ներկա լինեմ, չպարփակվեմ։

Իսկ հիմա... Շատ բարդ է, ամեն օր երազում ենք մեռնելու մասին։ Ամեն առավոտ ասում ես՝ այսօր էլ արթնացա, այսօր էլ պետք է դեմքիս ժպիտ նկարեմ, որովհետև, օրինակ՝ աշխատավայրում կամ շրջապատում որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածում։ Երկու իրականության մեջ ենք ապրում»։

Հ. Գ. - Լավրենտի Նատոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացել
Ամենադիտված