Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ, ընկերասեր, աշխույժ երեխա էր։ Իրեն միշտ «սնդիկ» էին ասում։ Սիրում էր կյանքն իր լավ ու վատ կողմերով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Էդիկի մայրիկը։ Էդիկը ծնունդով Մեծամոր քաղաքից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Մանկապարտեզում շատ ակտիվ էր, միջոցառումներ և բաց դասեր էին կազմակերպում, դաստիարակներն ասում էին՝ իր խելքն իրենից առաջ է ընկել։ Նկարներ էին տեղադրում, որ երեխաները պատմություններ պատմեին, փոքր տարիքի երեխա լինելով՝ այնպես էր նկարագրում, ստեղծագործում, կարծես նա հենց այդ նկարի միջից դուրս եկած լիներ։ Իր ուսուցիչներն իրեն հետևյալ բնորոշումն էին տալիս՝ «կայծակնային ուղեղ ունի», «մեր միտքը դեռ չավարտած՝ օդում որսում է հարցը և պատասխանում դրան»»։

Ինչպես կյանքում հաջորդականությունն է պահանջում, մանկապարտեզից հետո Էդիկը հաճախել է Մեծամորի թիվ 1 հիմնական, այնուհետև Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցները։ Ունեցել է գերազանց առաջադիմություն, մասնակցել է բազմաթիվ մրցույթների և օլիմպիադաների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ 2015 թվականին, մասնակցելով «Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթին, զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Դպրոցին զուգահեռ հաճախել է շախմատի, ինչպես նաև Մեծամորի մշակույթի պալատի կերպարվեստի ստուդիա: Սեր է ունեցել նաև ստեղծագործելու հետ, նրա գրած ստեղծագործություններից լավագույնները 2016 թվականին տպագրվել են «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում։

Մայրիկն ասում է՝ մինչև յոթերորդ դասարանը որդին գերազանց է սովորել։ «Հետո սկսվեց իր «տղայական» տարիքը։ Գնահատականները մի քիչ փոխվեցին։ Բոլոր առարկաներն էլ իրեն հեշտ էին տրվում, բայց տարիքի հետ «Մաթեմատիկան» և «Երկրաչափությունը» յուրահատուկ տեղ գրավեցին նրա կյանքում։ Ամեն երեխա չէ, որ «Երկրաչափություն» առարկային կարող է լիարժեքորեն տիրապետել։ Բառերով բացատրելու չէ, թե ինչպիսին էր իր վերաբերմունքն այդ առարկայի նկատմամբ։ Սկզբում իր հետաքրքրությունները նկարչության կողմն էին, հետո հասուն տարիքում նկարչությունից անցում կատարեց երկրաչափությանը, բայց արդյունքում ողջ ուշադրությունը սևեռեց գծագրության վրա։ «Մաթեմատիկա» ու «Երկրաչափություն» առարկաները ձևավորեցին «Գծագրություն» առարկայի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը։ Իսկ արդյունքում որոշեց ճարտարապետ դառնալ։ Երբ իրեն ասում էի, որ դպրոցում «Գծագրություն» առարկա չեն անցնում, կարո՞ղ է զրոյից այն սովորել, արձագանքում էր՝ մամա՛, եթե ուզում ես, կարողանում ես։ Եվ կարողացավ դա անել»։

2021 թվականին իր ուժերով Էդիկն ընդունվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության բաժին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2022 թ. հունվարի 11-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Տիկին Լուսինեն նշում է՝ որդին զրույցների ժամանակ հաճախ էր ասում, որ ուզում է լավ ճարտարապետ դառնալ։ «Հավելում էր՝ Մեծամորում շարժը կանգնած է, կա՛մ պետք է Երևանում իմ գործն ունենամ, կա՛մ էլ որևէ աշխույժ վայրում։ Շարժուն լինելով՝ չէր կարող հանգիստ տեղում մնալ։ Նախապատվությունը Երևանինն էր. «Հավանականությունը մեծ է, որ Երևանում տուն գնեմ, իմ գործն այնտեղ շարունակեմ, ձեզ էլ կտանեմ իմ մոտ»։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»։

Մայրիկի հետ վերհիշում ենք 44-օրյա պատերազմի օրերը։ «Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, տանը չէր։ Էդիկը եկավ տուն ու ասաց. «Պետք է գնամ իմ ընկերների, եղբայրների կողքին լինեմ։ Ուզում եմ գնալ, մասնակցել կռվին»։ Բնականաբար, իրեն ասում էինք՝ քո տարիքը դեռ չի լրացել, անհանգստանում էի, վախենում իր համար։ «Մենք որ չգնանք, բա ո՞վ պետք է պահի մեր հայրենիքը»։ Մի օր հետո տուն եկավ՝ մա՛մ, քո բախտը բերեց։ Ռազմագիտության ուսուցիչն ասել էր՝ չեք կարող գնալ, անձնագիր չունեք, ձեզ չեն տանի։ Այդ տարիքից արյունը եռում էր, պատրաստ կանգնած էր, այնտեղ գործ ուներ անելու։ Հայրենասեր էր, հայրենիքի մասին շարադրություններ ունի, ապշում ես, երբ կարդում ես։ Քառօրյա պատերազմից հետո այնպիսի շարադրություն էր գրել՝ նվիրված պատերազմում զոհված տղաներին, որ ուսուցիչն ասում է՝ ոչ ոք չկարողացավ այն առանց հուզմունքի լսել»։

Էդիկը ծառայել է նախ՝ Կարմրաքարում, ապա՝ չորս ամիս անց տեղափոխվել Կապանի զորամաս։ Երկու ամիս «Ականանետային մարտկոցում» ծառայելուց հետո իր որոշմամբ տեղափոխվել է «Արագ արձագանքման վաշտ»։ «Դժգոհող տեսակ չէր, այդ ամիսների ընթացքում չեմ լսել, որ ինչ-որ բանից նեղվեր, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ «տոչնի ա»»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվում է Հայաստանի սահմանների վրա։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 1-ին, Էդիկի վաշտը տեղափոխում են Ներքին Հանդ գյուղի դպրոց՝ ինժեներական աշխատանքների։ «Սեպտեմբերի 12-ին ցերեկը ժամը երեքի կողմերն ենք զրուցել. «Մա՛մ, հրաման ունենք, մեզ դիրքեր են բարձրացնում, քեզ մի երկու օր չեմ զանգելու, կտեղավորվենք, կզանգեմ, չանհանգստանաս»։ Զարմացա, որ չի զանգելու, քանի որ ամեն օր պարտադիր զրուցել ենք։ Իր ձայնը տխուր էր, հիմա մտածում եմ՝ գուցե չհասկացա, և նա ուզում էր ինձ ինչ-որ բան հուշել։ Այլևս չենք զրուցել։ Պատերազմը սկսվելուց հետո գիշերը մի քանի անգամ ընկերներին է զանգել, այն էլ՝ ոչ իր համարով։ Ամբողջ գիշեր փորձեցինք իր հետ կապի դուրս գալ, բայց իր հեռախոսահամարն անհասանելի էր»։

Էդիկն իր ընկերների հետ եղել է Ներքին Հանդի թիվ N դիրքում։ Դիպուկահարի կրակոցից ուսից վիրավորվել է։ Նահանջի հրամանին չի ենթարկվել, չի լքել դիրքը՝ մինչև զինակից ընկերները նահանջեն։ «Գիտեմ, որ Էդիկը չէր կարող այլ կերպ վարվել, միայնակ թողնել իր ընկերներին, նահանջել, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ»։

Հետո տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Վերջին անգամ զանգահարել է ընկերոջը՝ Դա՛վ, մամայենցս լավ կնայես, շրջափակման մեջ ենք։ Ընկերը հարցրել էր՝ ինչի՞ չես զանգում մամային։ «Չեմ ուզում զանգեմ, քնած կլինի մաման»։ Բայց ամբողջ գիշեր մեր բոլոր հարազատներով իրար հետ կապի մեջ ենք եղել, բայց այդպես էլ չկարողացանք իր հետ զրուցել»։

Էդիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N դիրքում բեկորային հարվածից։ Նա անմահացել է դիրքում իր 8 զինակից ընկերների հետ, տղաները եղել են շրջափակման մեջ։ Սեպտեմբերի 18-ին Էդիկն արդեն «տանն էր»։ «Մինչ դա Կապանում ամեն ծառի ու թփի տակ մերոնք իրեն են փնտրել։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան իմանում են, որ զոհված տղաներին Շուշիից տեղափոխում են Հայաստան։ Գալիս են Երևան, որ տեսնեն՝ մեր տղայի անունը կա՞ ցուցակում, թե՞ ոչ։ Եթե չլիներ, նորից հետ էին գնալու։ Բայց ամսի 8-ի երեկոյան արդեն լուրն իմացանք»։

Էդիկը տան կրտսերն է, ավագ քույր ունի։ Հենց նա էլ ուժ է տալիս ծնողներին ամուր կանգնել ոտքերի վրա։ «Պետք է իր համար ապրենք։ Պահեր են լինում, երբ կարծես Էդիկը մեզ ուժ փոխանցի, որ կարողանանք ապրել, եթե սա ապրել է համարվում»։

2023 թ. ապրիլի 19-ին Մեծամոր համայնքի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի է ունեցել Էդիկի նկարների անհատական ցուցահանդեսը։

Հ. Գ. - Էդիկ Բարսեղյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Եվրոպայի 5 առաջատար լիգաների խորհրդանշական հավաքականը Մայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. հրդեհ է բռնկվել Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կանՇվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը40-ամյա Պոդոլսկին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում
Ամենադիտված