Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերխնդիրը բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետական կազմավորում, գոյություն ունի արդեն 34 տարի (1991 թ. սեպտեմբերի 21-ից հաշված): Բնականաբար, կազմավորման օրվանից կան մեր պետության հանդեպ ինչպես բարեկամաբար, այնպես էլ թշնամաբար, այդ թվում՝ ծայրահեղ թշնամաբար տրամադրված երկրներ, հատկապես՝ հարևանների շարքում:

Թշնամիներն «ավանդական» են՝ Թուրքիան ու մոտ 100 տարի առաջ թուրքական ջանքերով ձևավորված արհեստական պետություն Ադրբեջանը: Վերջին 34 տարվա ընթացքում, այսինքն՝ ՀՀ վերաանկախացումից ի վեր, ինչի՞ դեմ են պայքարել, ինչի՞ դեմ են կռվել կամ ի՞նչ թիրախներ են ունեցել մեր երկրի ու մեր ազգի, ժողովրդի թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը:

Առաջինը, հասկանալի է, մեր թշնամիների թիրախը եղել է Արցախը: Որպես օժանդակ թիրախ՝ դիտարկվել են Հայոց բանակը, զինված ուժերը, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակը: Մեր թշնամիներն ի սկզբանե կարծել են, թե հայությանը չի հաջողվի բանակ ստեղծել: Բայց, թշնամիների սանձազերծած պատերազմին զուգահեռ, մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել բանակ, այլև ձևավորել մեր փոքր տարածաշրջանի ամենից մարտունակ, ի լրումն՝ հաղթական ընթացքով փառք նվաճած բանակ: Որն էլ, ի լրումն, Հայաստանը դարձրեց «տարածաշրջանային» խաղացող՝ արտաքին-քաղաքական ասպարեզում:

Երկրորդը, ինչի դեմ պայքարել ու պայքարում են մեր թշնամիները, հայկական Սփյուռքն է: Պատահական չէ, որ անցած տարիներին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական զանազան շրջանակներ հայկական Սփյուռքի տարբեր գաղթօջախների, նաև առանձին հայտնի սփյուռքահայ գործիչների ճնշելու կամ վարկաբեկելու, սփյուռքյան կազմակերպությունների դեմ հակաքարոզչություն իրականացնելու բազմաթիվ փորձեր են արել:

Երրորդը՝ Թուրքիան ու որոշ չափով նաև Ադրբեջանը մշտապես ջանքեր են գործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ: Ըստ որում, այդ ջանքերը հիմնականում ձախողվել են, հատկապես՝ 1995-2015 թվականների ժամանակահատվածում:

Չորրորդ. թշնամիների թիրախում մշտապես եղել են Հայ առաքելական եկեղեցին, հայության հոգևոր-մշակութային ժառանգության հուշարձանները:

Այս ցանկը բավական երկար կարող է լինել, այդ թվում՝ Հայաստանի պետականության կորստի թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը, սակայն այս պարագայում բավարարվենք հիմնական, առանցքային հարցերով, որոնց թուլացման միջոցով էլ նրանք, ի վերջո, փափագում են հասնել նշյալին:

Բայց... Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ամեն ինչ պարզ է. նրանք թշնամիներ են, նրանց նպատակը պարզ է: Իսկ ի՞նչ են արել վերջին 7 տարում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Եկեք նորից ու միասին «անցնենք» վերոթվարկյալ կետերով:

Առաջին՝ Արցախ: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքն այն է, որ. ա) Արցախի տարածքն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանական ու թուրքական զորքերի կողմից, բ) ՀՀ իշխանությունը պաշտոնապես ուրացել է Արցախի հայկականությունը և այն հայտարարել է Ադրբեջանի մաս, գ) հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը լիովին հայաթափված է:

Որպես զուգահեռ հետևանք՝ կազմալուծված, վերացված է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը այսօր Բաքվի զնդաններում է և, կտտանքների ենթարկվելով, «դատվում» է: Ավելորդ է ասել, որ դա ևս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «քաղաքականության» ուղիղ հետևանք է:

Հաջորդը՝ Սփյուռք: Փաշինյանն ու ՔՊ-ն էական ջանքեր են գործադրել, որպեսզի պառակտեն նաև Սփյուռքը, սփյուռքահայությանը հնարավորինս օտարեցնեն Հայրենիքից, վանեն, Սփյուռքում հարուցեն խոր անվստահություն՝ Հայաստանի իշխանական ու հասարակական շրջանակների նկատմամբ:

Կա ևս մեկ հանգամանք. ներհասարակական մթնոլորտը, ու ոչ միայն Սփյուռքում, այլև կամ առավելապես Հայրենիքում: Վերջին 7 տարին Փաշինյանի իշխանությունը եղել ու մնացել է որպես հասարակության շարունակական պառակտման, ներքին թշնամանքի ու ատելության առանցքային գեներատոր:

Գանք Եկեղեցուն: Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին, հակաեկեղեցական դիրքավորում ու վերաբերմունք են ունեցել Մայր Աթոռի ու ՀԱԵ նկատմամբ: Այս օրերին Փաշինյանի և նրա ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ ծավալած վայրագ ու անպատկառ արշավանքը, Եկեղեցու դեմ պատերազմը ասվածի առավել քան ցցուն հիմնավորում ու վկայություն են:

Է՛լ ավելին. թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մերձավոր քաղթիմակիցները ոչ մեկ անգամ արել են այնպիսի հայտարարություններ, որոնք եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության բացահայտ ուրացում չեն, ապա առնվազն նման ուրացման վատ քողարկված պատրաստականության ցուցադրություն են: Մի բան, որ նկատել ու արձանագրել են նույնիսկ միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ՝ հայտնի «Լեմկինի ինստիտուտը»: Դեռ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ուրացման, Արարատ սարից ու Արարատի պատկերից դեմոնստրատիվ հրաժարվելու և նմանօրինակ դրսևորումների մասին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, կամ ավելի ճիշտ՝ առկա է այն, որ Հայաստանի իշխանություն համարվողն իրականացնում է բոլոր այն «ծրագրային կետերը», որոնց հետամուտ են մեր պետականության, մեր ազգի ու ժողովրդի թշնամիները՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:

Սա է հիմնականը, որքան էլ որ փաշինյանական քարոզիչները ջանան իրենց սատարած իշխանության դրսևորումներն ինչ-որ օրինակների, առանձին անհատների կամ գործիչների վերագրվող այս կամ այն հանգամանքներով «փաթեթավորել»:

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը վերջին 7 տարվա ընթացքում նախանձելի համառությամբ ու հետևողականությամբ միանգամայն ծրագրված քանդել ու խարխլել է բոլոր այն անկյունաքարերը, այն բոլոր հիմնասյուները, որոնք պահում են Հայոց պետականության վերնաշենքը: Անկյունաքարերից մի քանիսն արդեն ջարդված են, մի քանիսը՝ էապես խարխլված, թերևս միայն Եկեղեցին է, որ իր տեղում է:

Այսինքն՝ գերխնդիրը մեր պետականության բոլոր անկյունաքարերը շարքից հանելն է: Այսինքն՝ այն, ինչը պետք է թշնամիներին, և ինչին նրանք՝ այդ թշնամիները, ձգտում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա
Ամենադիտված