Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձիու քանդակի մեջ կոկաին է հայտնաբերել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆոր Զելանդիայի ոստիկանությունը ձիու գլխի տեսքով քանդակի մեջ ռեկորդային քանակությամբ կոկաին է հայտնաբերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guardian պարբերականը:
Հիմնականում սեւ, ոսկեգույն եւ դարչնագույն քարերով զարդարված քանդակում 35 փաթեթ կոկաին են հայտնաբերել, յուրաքանչյուրը՝ մեկ կիլոգրամ կշռով: Իսկ քանդակի քաշը 400 կգ է:
Պարբերականի տվյալներով, սա ոստիկանության կողմից երբեւէ հայտնաբերված թմրանյութերի խոշորագույն խմբաքանակն է: Քանդակը մայիսին օդանավով ուղարկվել է Մեքսիկայից: