Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կոնյակն արգելափակվել է Վրաստանի մաքսային կետում. ո՞րն է պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին հայկական կոնյակ  ու ալկոհոլային խմիչքներ արտադրողներն ու արտահանողները նոր բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան առջև։ Նրանք պահանջում են բաց թողնել Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարները։ Դա արդեն երկրորդ հանրահավաքն էր, բայց որևէ շոշափելի արդյունք չկա, գրում է dw.com–ը։ Մատակարարման ուշացումները զգալի ֆինանսական վնաս են պատճառում ընկերություններին, որոնք ստիպված են տուգանքներ վճարել ժամկետները չպահպանելու համար և կորցնում են վստահությունն արտաքին շուկաներում։

Dw.com–ի հետ հարցազրույցում Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մենեջեր Գայանե Պողոսյանը խոսել է հայկական ալկոհոլային արտադրանքի Վրաստանի միջոցով արտահանման շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին։ Նրա խոսքով այս պահին Թբիլիսիի վրացական «Գեզի» մաքսային տերմինալում գործարանի արտադրանքով 15 բեռնատար կա՝ 14-ը կոնյակով և մեկը՝ գինով։ Նրանցից որոշներն այնտեղ են ավելի քան մեկ ամիս։ «Առաջին մեքենան անցակետ է ժամանել ապրիլի 15-ին, իսկ ապրիլի 18-ին վերցվել են նմուշներ փորձարկման համար։ Այդ ժամանակից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց մենք դեռևս չենք ստացել լաբորատոր փորձարկման որևէ արդյունք կամ որևէ բացատրություն», - պատմել է Պողոսյանը։

Գործարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրավիճակը դուրս է գալիս սովորական մաքսային ընթացակարգերից։ Կանոնների համաձայն լաբորատոր փորձարկումները պետք է տևեն 3-ից 15 օր, սակայն իրական ժամկետները զգալիորեն գերազանցվում են։ Ավելին, նույնիսկ գինով բեռնատարը, որը, ըստ Պողոսյանի, չպետք է որևէ փորձաքննության ենթարկվի, նույնպես արգելափակված է։ «Սա այլևս միայն նմուշառման խնդիր չէ։ Այստեղ ակնհայտ է, որ կա ևս մեկ բան, որի մասին մենք, ցավոք, տեղեկացված չենք։ Մենք չենք հասկանում պատճառները, բայց ուզում ենք իմանալ։ Նույնիսկ եթե մեզ չասեն պատճառները, իրենց մեջ պահեն, միևնույն է, գոնե լուծեն խնդիրը և բացեն ճանապարհը մեզ համար», - հավելել է նա։

Այլ արտադրողներ նույնպես բախվել են նմանատիպ դժվարությունների։ Պողոսյանի խոսքով «Գեզի» տերմինալում արգելափակվել են առնվազն յոթ հայկական ընկերությունների մեքենաներ։ Արտահանողները մտավախություն ունեն, որ ապագայում այլ կատեգորիաների ապրանքները ևս՝ մրգերից մինչև արդյունաբերական արտադրանք, կարող են ենթարկվել արգելափակումների։ «Մենք արդեն մեկ ամիս է, ինչ չենք կարողանում արտադրանք մատակարարել Ռուսաստան և Բելառուս: Դա սպառնում է երկրի տնտեսությանը», - ընդգծել է Պողոսյանը նշելով, որ չնայած բողոքի ցույցերին և պաշտոնյաների հետ հանդիպումներին, խնդիրը չի լուծվել: Նա պնդում է, որ իրավիճակը զգալի ֆինանսական ծախսեր է առաջացնում արտադրողների և արտահանողների համար հաշվի առնելով ինչպես ուղղակի կորուստները, այնպես էլ ուշացած մատակարարումների համար նախատեսված տուգանքները։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է խնդրի գոյությունը և հայտարարել, որ գերատեսչությունն ամեն օր աշխատում է դրա լուծման համար։ Նա նույնիսկ հանդիպել է կոնյակի արդյունաբերության ներկայացուցիչների հետ և չի բացառել իրավիճակը քննարկելու համար Վրաստան իր անձնական այցի հնարավորությունը։ «Խնդիրն իսկապես գոյություն ունի, և ես կարծում եմ, որ մեր ձեռնարկատերերը ճիշտ են», - dw.com–ին տված հարցազրույցում ասել է նախարարը նշելով, որ «մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են տարբեր սցենարներ»։

Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները պնդում են, որ հայկական կոնյակի առաքումների հետ կապված ուշացումներ չկան, և որ ընթացակարգերն ընթանում են «սովորականի պես»։ «Ուշացումներ չկան», - bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է Գայանե Պողոսյանը, Երևանում Վրաստանի դեսպանատունը միայն հաստատել է, որ վրացական կողմն իրավունք ունի անցկացնել ապրանքների կարանտինային ստուգումներ «առանց նշելու նման ստուգումների ժամկետներն ու ընթացակարգերը»։

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն կարծում է, որ վրացական իշխանությունների գործողությունները կարող են անօրինական լինել: «Տրանզիտային բեռները չեն ենթարկվում ստուգման: Սա տարօրինակ է, և իշխանությունները, կարծես, պարզապես ժամանակ են ձգում»,– ասել է նա: Նրա կարծիքով, դա կարող է պայմանավորված լինել Վրաստանի ներսի որոշակի բիզնես խմբերի կողմից գործադրվող ճնշումներով։

Մյուս կողմից, տնտեսագետ և Կովկասի համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Պարցվանիան տեղի ունեցողի մեջ հնարավոր արտաքին քաղաքական ֆոն է տեսնում։ Նա կարծում է, որ վերահսկողության խստացումը կարող էր տեղի ունենալ ռուսական կողմի խնդրանքով։ Անցյալ տարվա օգոստոսին ռուսական կազմակերպությունները՝ Կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ արտադրողների միությունը, հայտարարություն տարածեցին, որ «ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ը», իբր, «անվտանգ չեն»։ Նրանք նաև պնդում էին, որ հայկական արտադրության կոնյակի գրեթե կեսը «պարունակում է ոչ խաղողի սպիրտ»։ Այդ մեղադրանքները համընկան հայ-ռուսական հարաբերությունների սրման հերթական փուլի հետ։ «Վրաստանը փորձում է պահպանել Ռուսաստանի նկատմամբ հավատարմությունը՝ որպես իր խոշորագույն առևտրային գործընկերներից մեկի։ Սա հատկապես արդիական է Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին», - բացատրել է Պարցվանիան նշելով, որ Վրաստանը կախված է Ռուսաստանից ցորենի, ալյուրի, հնդկացորենի և այլ ապրանքների մատակարարումներով։ 

Գելա Վասաձեն այլ կարծիքի է ասել, որ բեռների ուշացումը, հավանաբար, քաղաքական ենթատեքստ չունի։ «Ռուսաստանը դժվար թե խնդրի Վրաստանին խոչընդոտել տարանցումը, նա չի տատանվի ինքը դա անել։ Միևնույն ժամանակ, ես չեմ տեսնում որևէ լուրջ վատթարացում Երևանի և Մոսկվայի, կամ Թբիլիսիի և Երևանի միջև հարաբերություններում», - ասել է նա։ Վասաձեն նշել է, որ բեռների ուշացումը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ վրացական իշխանությունների հետ կապված որոշ ձեռնարկատերեր «խնդրել» են արհեստականորեն երկարաձգել տարանցման գործընթացը, բայց միայն գործարար պատճառներով։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին և 2024 թվականի առաջին կեսին Հայաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 275 միլիոն դոլարի կոնյակ։ Ռուսաստանը մնում է դրա հիմնական վաճառքի շուկան, որը կազմում է հայկական կոնյակի արտահանման մինչև 80 %-ը։

Հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները, ինչպես նաև իրանական երթուղու բարձր արժեքը Վրաստանն է Հայաստանի համար հիմնական տարանցիկ միջանցք։ Թբիլիսիի միջոցով լոգիստիկայի ցանկացած խափանում լուրջ մարտահրավեր է Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության համար։ «Հուսով ենք, որ ստիպված չենք լինի հանրահավաքից հանրահավաք անել միայն աշխատելու հնարավորություն ունենալու համար», - եզրափակել է Պողոսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ինչու է Փաշինյանը բարեկամություն խնդրում Թուրքիայից«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. գլխավոր քարտուղար
Ամենադիտված