«Իգլայի» գործով կալանավորվածը պնդում է, որ գաղտնալսված խոսակցությունը կապ չունի «իգլայի» հետ․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «իգլայի» գործով հերթական հարցաքննությունն է տեղի ունեցել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն կրկին հարցաքննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին:
Ըստ մեզ հասած լուրերի՝ քննիչները կրկին գաղտնալսման մասով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանը ինչ է խոսել և ում հետ է խոսել: Վերջինս էլ ասել է, թե խոսակցության թեման կապ չի ունեցել ոչ զենքի, և ոչ էլ «Իգլա» տեսակի հրթիռի հետ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սանասար Գաբրիելյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար վերջինիս պաշտպանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել վերջինիս կալանքի հարցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: