Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես ու Գևորգը նույն գյուղից ենք։ Նա ինձ դպրոցական տարիքից է հավանել: Հետո փախցրեց ինձ, և 2007 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արմինեն՝ Գևորգի կինը։ Գևորգը ծնվել է Վարդենիս քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սոթք գյուղ։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Այն ավարտելուց հետո 2003-2005 թթ. ծառայել է Եղվարդի զորամասում։ Մի որոշ շրջան զբաղվել է գյուղատնտեսությամբ, իսկ 2010 թվականից անցել է պայմանագրային զինվորական ծառայության։ «Մեր առաջնեկի ծնվելու օրը եկավ իր հրամանը, իմացավ, որ անցնում է պայմանագրային ծառայության։ Կրկնակի հուզված էր»։ Այդ ժամանակից Գևորգը ծառայել է առանց ընդմիջումների՝ մինչև 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմը։

Երբ խնդրում եմ Արմինեին պատմել Գևորգի բնավորության, տեսակի մասին, նա արձագանքում է՝ ամուսինը պարտաճանաչ էր, համեստ։ «Բնավորությամբ շատ ազնիվ էր, աշխատասեր, հարգանքով, ընտանիքին նվիրված։ Օրինակելի հայր էր, հրաշալի ամուսին։ Միասին շատ լավ ու հետաքրքիր կյանք ենք ապրել, ունեցել ենք նաև դժվարություններ, բայց սիրով հաղթահարել ենք դրանք։ Միշտ ասում էր, որ իր ընտանիքը շատ է սիրում։ Սիրում էր նաև իր ծառայությունը, շատ ոգևորված էր ծառայում։ Անգամ ասում էր՝ և՛ ընտանիքս եմ շատ սիրում, և՛ գործս»։

Գևորգի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում։ «Քառօրյա պատերազմի ժամանակ ևս դիրքերում են եղել, բայց այդ ժամանակ իրենց մոտ մարտական գործողություններ չեղան։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին, ողջ ընթացքում եղել է Քարվաճառի դիրքերում։ Շատ ծանր շրջան էր իր համար, այդ օրերին մարտական շատ հարազատ ընկերների կորցրեց։ Իր հարազատ քույրիկի ամուսինը, իմ քույրիկի ամուսինը և հայրս զոհվեցին 44-օրյայի ժամանակ։ Հայրիկս կամավոր էր։ Գևորգը շատ էր նեղսրտում։ Կային օրեր, երբ տուն էր գալիս ու ասում՝ երանի ես էլ չլինեի, այսքան բան չտեսնեի։ Երբ հանձնեցին Քարվաճառը, իր մոտ ավելի ծանր սթրեսային վիճակ էր։ Ասում էր՝ տղաներին կորցրեցինք, հետո էլ տարածքները»։

44-օրյա պատերազմից հետո Գևորգի ջոկը տեղափոխել են Սոթք։ «Դժվարությունները շարունակվում էին, քանի որ իր մարտական ընկերներից շատերը չկային։ Ամեն անգամ դիրք բարձրանալուց նեղվում էր, բայց այդ ընթացքում երբեք չի մտածել ծառայությունից դուրս գալու մասին։ Եթե մինչև 44-օրյա պատերազմը նման մտքեր ունեցել է, ապա պատերազմից հետո՝ երբեք։ Ես կարող եմ ասել անգամ, որ պատերազմից հետո իր սրտում վրեժ ուներ»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Գևորգը ծառայում էր Սոթքի զորամասում, այդ օրը եղել է Վերին Շորժայի թիվ N դիրքում։ Արմինեն վերհիշում է այդ օրը։ «Գևորգն իրեր էր ուզել, նաև համեղ բաներ էի պատրաստել, որ ուղարկեի։ Պետք է իր ընկերներից գային, դա բարձրացնեին դիրքեր։ Զանգեցի Գևորգին՝ ասելու, որ ամեն ինչ պատրաստ է, կարող են գալ ու վերցնել։ Նկատեցի, որ նա մի տեսակ նեղված է, հարցրեցի՝ Գևոր, ե՞րբ պետք է գան, վերցնեն։ Արձագանքեց՝ կգան էլի։ Ահագին ժամանակ հետո նորից զանգեց՝ չսպասեք, չեն գա։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, պատասխանեց՝ կասեմ հետո»։

Արմինեն ասում է՝ ռմբակոծությունները նաև իրենց գյուղում են լսելի եղել ու ոչ միայն լսելի։ Գյուղի տները վնասվել են։ «Բարդ իրավիճակ էր, չգիտեինք, թե ինչ անել։ Զանգեցի Գևորգին, անջատեց զանգը։ Հասկացա, որ իրենց մոտ էլ է խառը, երևում էր, որ դիրքերում ամեն ինչ խառն է»։

Գևորգի ընտանիքը գյուղից դուրս է գալիս։ Արմինեն մի քանի ժամ հետո զանգահարում է ամուսնուն։ «Գևորգը հաստատեց, որ իրենց մոտ վիճակը խառն է. «Ահավոր է, «շները» մեզ մոտ լցված են»։ Մի պահ խառնվեցի իրար, չէի հասկանում, թե ինչ է ասում։ Նեղվեցի շատ։ Ես հիմա եմ հասկանում, որ այդ ընթացքում մեզ հրաժեշտի խոսքեր էր ասում։ Այդ պահին չհասկացա, հետո վերլուծեցի, թե ինչ էր ասում»։

Արմինեն և Գևորգը երկու որդի ունեին, սպասում էին երրորդի ծննդին։ «Երբ իմացանք, որ էլի երեխա ենք ունենալու, շատ ուրախացանք։ Ուրիշ ուրախություն էր։ Եվ մեր վերջին զրույցի ժամանակ ասաց՝ ես գիտեմ, որ դուք ուժեղ եք։ Այնպես կանես, որ երեխաս ծնվի»։ Գևորգը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13- ին Վերին Շորժայի թիվ N դիրքում ԱԹՍ-ի հարվածից։ «Տղաները ստացել են նահանջի հրաման, բայց որևէ մեկը չի նահանջել, մինչև վերջ պայքարել են։ Իրենց ընկերներն ասում էին՝ եթե նահանջեին, կփրկվեին։

Գևորգի մարմինը թշնամու մոտ էր, թշնամին այն չէր վերադարձնում։ Հետո սեպտեմբերի 30-ին 100-ից ավելի տղաների մարմիններ տվեցին, նրանց մեջ էր նաև ամուսինս։ ԴՆԹով հաստատվեց նրա ինքնությունը։ Հոկտեմբերի 2-ին Գևորգի հուղարկավորությունն էր»։

Գևորգն այդպես էլ չիմացավ՝ տղա՞ են ունենալու, թե՞ աղջիկ, բայց խնդրեց կնոջը պահպանել իրենց դեռ չծնված երեխայի կյանքը։ Հայրիկը չիմացավ իր ապագա երեխայի սեռը, չիմացավ, որ լույս աշխարհ եկավ նրանց երրորդ որդին, որին հոր պատվին Գևորգ անվանակոչեցին։ Փոքրիկ Գևորգը մեր զրույցի ողջ ընթացքում իր զրնգուն ձայնով հիշեցնում էր ու ապացուցում՝ կյանքը շարունակվում է, բայց անասելի ցավոտ է այս իրականությունը, որտեղ հայրը չկարողացավ գրկել իր որդուն, իսկ որդին էլ երբեք հնարավորություն չի ունենա ճանաչելու իր հայրիկին։

Ապրելու ուժի մասին։ «Հատկապես ցավալի է, որ մեր երրորդ տղային չտեսավ։ Մի օր այդ մտքերով շատ նեղված էի, երազիս տեսա Գևորգին, ասաց՝ ի՞նչ գիտեք, որ ես չեմ տեսել, ես ամեն օր էլ տեսնում եմ իրեն։ Հիմա ինձ ապրելու ուժ տալիս են երեխաներս։ Գևորգն այդ գիշեր ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ։ Հիմա ես այդ խոսքով եմ առաջնորդվում։

Տղաներիս մեջ շատ է կարոտը, մեծերի մեջ՝ նաև ափսոսանքը, որ հայրիկը չի տեսել փոքր Գևորգին։ Մեծ տղաս այս տարի ավարտում է իններորդ դասարանը, ասում է. «Մա՛մ, պատկերացնում ես՝ պապան տեսներ, որ ավարտում եմ, որքան կուրախանար»։ Ավելի վաղ, երբ գովասանագիր էր ստացել, Գևորգը շատ էր ուրախացել, ոգևորվել։ Կարևոր օրերին ավելի ցավոտ է»։

Հ. Գ. - Գևորգ Ստամբոլցյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, պատվոգրով, իսկ հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունը
Ամենադիտված