Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Սերը և բաժանումը

ՖՈՏՈ

Սերը և բաժանումը դիտում էին երիտասարդ մի զույգի: Բաժանումն ասաց,

 - Ես կարող եմ նրանց բաժանել:


Սերը պատասխանեց. 
- Թույլ տուր գեթ մեկ անգամ մոտենալ նրանց, հետո արա, ինչ ուզում ես, և կտեսնենք, թե արդյո՞ք կարող ես նրանց բաժանել:


Բաժանումը համաձայնվեց:


Սերը մոտեցավ երիտասարդ զույգին, հպվեց նրանց, նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ, որ նրանց միջև կայծ բռնկվեց… Ապա սերը մի կողմ քաշվեց և մոտենալով բաժանմանն՝ ասաց.
- Դե, հիմա քո հերթն է, դու մոտեցիր:


- Հիմա ոչինչ չեմ կարողանա անել, - պատասխանեց բաժանումը: - Հիմա նրանց սրտերը լի են սիրով: Ավելի ուշ կայցելեմ նրանց:


Անցավ որոշ ժամանակ: Բաժանումը մտավ ամուսինների տուն և տեսավ երիտասարդ ծնողներին ու նրանց նորածին զավակին: Բաժանումը հուսով էր, որ նրանց սերն արդեն մարել էր, սակայն նայելով նրանց աչքերին՝ տեասվ երախտագիտություն: Նա թոթվեց ուսերն ու հեռացավ՝ մտածելով. «Դե լավ, ավելի ուշ կգամ»:


Անցան տարիներ, բաժանումը կրկին այցելեց նրանց. տանն աղմկում ու խաղում էին ընտանիքի զավակները, աշխատանքից հոգնած տուն դարձավ ընտանիքի հայրը, իսկ մայրը խնամում և հոգ էր տանում զավակներին: Ահա, ճիշտ ժամանակն էր բաժանել նրանց, չէ՞ որ սերն ու երախտագիտությունը պետք է որ այլևս չտիրեին նրանց սրտերում, մտածեց բաժանումը: Սակայն նայելով նրանց աչքերին՝ բաժանումը տեսավ հարգանք և փոխըմբռնում:


- Դե լավ, հիմա կգնամ և ավելի ուշ կայցելեմ նրանց, - մտածեց բաժանումն ու կրկին հեռացավ:


Տարիներ անց բաժանումը կրկին այցելեց զույգին. զավակներն արդեն մեծ մարդիկ էին. ծնողները՝ ալեհեր, խելացի և օգտակար խորհուրդներով աջակից իրենց զավակներին:


Բաժանումը նայեց նրանց աչքերին և հիասթափված հոգոց հանեց՝ տեսնելով միմյանց հանդեպ վստահություն:


- Ավելի ուշ կայցելեմ, միևնույննն է՝ նրանք ինձանից չեն փախչի, - փնթփնթաց բաժանումն ու հեռացավ:


Տարիներ անց բաժանումն այցելեց զույգի տուն, որտեղ արդեն նրանց թոռներն էին վազվզում: Վառարանի մոտ նստած էր արդեն ծերացած տատիկը: Բաժանումն ուրախացավ՝ մտածելով. «Դե, հիմա արդեն իմ ժամանակը եկավ»: Նա ցանկացավ նայել ծեր կնոջ աչքերին, սակայն վերջինս վեր կացավ և տնից դուրս եկավ: Բաժանումը հետևեց նրան. ծեր կինը գնում էր գերեզմանատուն՝ այցելելու ամուսնու շիրիմին:


- Ես ուշացա, ժամանակն իմ փոխարեն իր գործն արեց, - փնթփնթաց բաժանումն ու նայեց ծեր կնոջ աչքերին և տեսավ արցունք և հուշեր՝ սիրո, երախտագիտության, հարգանքի, փոխըմբռնման և վստահության մասին:


Անտուան դե Սենտ-Էքսզյուպերի. «Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց, այլ՝ միևնույն ուղղությամբ»:


Վիկտոր Հյուգո. «Սերը չի մահանում, այն միշտ ապրում է, պայքարում և հաղթում: Սերը պայքար է, բայց միևնունն է՝սերը կյանք է»:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

Qahana.am

Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ
Ամենադիտված