Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկությունների տարածումը Հայաստանի հասցեին՝ կրկին ակտիվացնելով բնապահպանական ուղղությունը։ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում COP29 համաժողովի ձախողումից հետո մի քանի ամիս ադրբեջանական կողմը զերծ էր մնում բնապահպանական հարցերը բարձրացնելուց՝ հասկանալով, որ միջազգային հանրությունն առանձնապես լուրջ չի վերաբերվել հայկական կողմին հասցեագրված բնապահպանական մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանի հասցեին կեղծ տեղեկություններ տարածել։

Թիրախը, ինչպես միշտ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը Հայաստանի տնտեսության ողնաշարն է ու թիվ մեկ հարկատուն, որի վճարած գումարներն էլ կազմում են պետական բյուջեի բավականին խոշոր հատվածը, ուստի և թշնամական պետության նպատակը Հայաստանին թուլացնելն է, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Որպեսզի երկիրը չկարողանա վերականգնվել պատերազմից հետո, առավել ևս՝ զենք գնել, Բաքուն շարունակում է ԶՊՄԿ-ի դեմ իր կեղտոտ քարոզչությունը։ Մի երկիր, որտեղ բնապահպանություն պարզապես գոյություն չունի, իսկ հանքերի դեմ երբևէ բողոքած որևէ քաղաքացի անպայման հայտնվել է ոստիկանական մահակների տակ, այսօր Հայաստանին է մեղադրում, ընդ որում, շարունակելով օգտագործել տեղական «վայ-բնապահպանների» ուղղորդված զեկույցները, թե իբր ԶՊՄԿ-ն աղտոտում է շրջակա տարածքը։ Նույնիսկ իրանական փորձագետները մի քանի անգամ հատուկ զեկույցներ էին հրապարակել՝ նշելով, որ Հայաստանից որևէ աղտոտում չի իրականացվում, ընդհուպ Արաքս գետի վերաբերյալ հատուկ զեկույց էր ներկայացվել՝ նշելով, որ Հայաստանը երբեք որևէ աղտոտված նյութ չի նետում գետը։

Մինչ թշնամին շարունակում է իր այս կեղտոտ քաղաքականությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդիականացման նոր փուլ է մտել՝ լուրջ տեխնիկական վերազինում իրականացնելով, որպեսզի ապահովի ամենաբարձր ստանդարտները։ Մեր տեղեկություններով, առաջատար կազմակերպությունների լավագույն տեխնիկան է բերվելու Հայաստան։

Բայց այստեղ անելիք ունեն նաև Հայաստանի պետական մարմինները. պետք է գիտակցել, որ բնապահպանական մեղադրանքները բավական լուրջ են։ Եթե մի քանի ամիս առաջ Ադրբեջանը ձախողվել է այդ ուղղությամբ, չի նշանակում, որ հետագայում չի փորձելու նույնը կրկնել, ուստի պետք է տարբեր փորձագետների և մասնագետների խմբեր հրավիրել Հայաստան, նրանց ցույց տալ, թե ինչպես են աշխատում հայկական հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված