Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գերմանիա՝ Գրքի օր, Թայլանդ՝ Հերկողի օր, Ադրբեջան՝ ծաղկի օր, Ղրղզստան՝ Բանկային աշխատողի օր, Չինաստան՝ Ծովի աստված Մացուի օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 – ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ Խենթը (Սամսոն Տեր-Պողոսյան), որը հանդիսանում է Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը:

1870 – ծնվել է հայկական ազատագրական շարժման մասնակից Արմենակ Եկարյանը:

1924 –ծնվել բանաստեղծ  Զահրատը (Զարեհ Յալտըզճեան):

1927 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը:

1931 – վախճանվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արման Մանուկյանը:

1994- Երևանում Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին կնքված համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

2004- Միացյալ Նահանգների ղեկավարությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Ջոն Օրդուեյին փոխարինելիք բարձրաստիճան դիվանագետի անունը: Դա եղել է երեսնամյա դիվանագիտական ծառայության փորձ ունեցող Ջոն Էվանսը:

2005- Ազգային ժողովը Սահմանադրական փոփոխությունների երեք փաթեթներից ընտրել է կոալիցիայի առաջարկածը՝ մերժելով Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խմբակցության և ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը:

2005 —Թբիլիսիիում Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը նռնակ է նետել տրիբունայի վրա որտեղ եղել են Միխաիլ Սահակաշվիլին և Ջորջ Բուշը, սակայն նռնակը չի պայթել:

2008-Հայազգի օպերային մեներգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը նկարահանվել է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի սխրանքների մասին պատմող հերթական 22-րդ ֆիլմում:

2018-Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիում:

2019- Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներարկման հետևանքով 8 քաղաքացու տեսողություն խիստ վատթարացել է: Ըստ Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի նախնական գնահատականի խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները:

2021- Ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Փաստացի Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվել է:

2022- «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում պահանջելով վարչապետի հրաժարականը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497 —սկսվել է Ամերիգո Վեսպուչչի երկրորդ ճանապարհորդությունը Նոր աշխարհ՝ Ամերիկա:

1503 —իսպանացի նավագնաց Քրիստոֆոր Կոլոմբոսը հայտնաբերել է Կայմանյան կղզիները:

1534 —նավագնաց Ժակ Կատիեն Նյուֆաուդլենդը հայտարարել է Ֆրանսիայի մաս:

1566 —վախճանվել է գերմանացի գիտնական և բժիշկ Լեոնարդ Ֆուքսը, որը համարվում է  «բուսաբանության հայրեր»-ից մեկը:

1746 —ծնվել է ֆրանսիացի գծագրող Գասպար Մոնժը, որը հանդիսանում է գծագրական երկրաչափության հիմնադիրը:

1796 —տեղի է ունեցել Լոդիի ճակատամարտն ավստրիական բանակի և Նապոլեոնի բանակի միջև, որն ավարտվել է վերջինիս հաղթանակով:

1811 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել թղթադրամները:

1844 —Կանադայի մայրաքաղաքը Կինգստոնից տեղափոխվել է Մոնրեալ:

1850 —ծնվել է անգլիացի լորդ, յախտսմեն, Lipton թեյի ընկերության հիմնադիր սէր Թոմաս Լիպտոնը:

1869 —հանդիսավոր պայմաններում գործարկվել է առաջին տրանսկոնտինենտալ երկաթուղին ԱՄՆ-ում:

1871 —կնքվել է ֆրանկֆուրտյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է դրել ֆրանս-պրուսական պատերազմներին:

1881 —Ռումինիան հայտարարվել է թագավորություն:

1923-ծնվել է խորհրդային և ադրբեջանական քաղաքական գործիչ Հեյդար Ալիևը:

1932 —լենինգրադյան «Կոմինտերն» գործարանում արտադրվել են առաջին խորհրդային 20 հեռուստացույցերը:

1933 —Բեռլինում նացիոնալ-սոցիալիստ ուսանողները հրապարակայնորեն  այրել են գրքեր, որը սկիզբ է դրել գերմանական ոգուն չհամապատասխանող գրքերի այրման մասսայական գործողություններին:

1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատում գերմանական զորքերն անցել են հարձակման միացյալ զորքերի վրա (անգլիական, ֆրանսիական, հոլանդական և բելգիական), հարձակումը եղել է չափազանց հաջողակ այն աստիճանի, որ դարձել է հաջողված բլիցկրիգի օրինակ:

1950 —Հաիթիում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում տապալվել է նախագահ Դյումարս Էստիմի կառավարությունը, իշխանությունն անցել է ռազմական խունտայի ձեռքը:

1956 —ծնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Լիստևը («Հայացք», «Հրաշքների դաշտ», «Թեմա» հաղորդումներ):

1978 —Օդեսայում սկսվել են «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները:

2008 —ակտիվացել է Եվրոպայի ամենամեծ Էտնա հրաբուխը, որի վերջին նման ակտիվացում նկատվել էր 2001 թվականին:

2022 — վախճանվել է Ուկրաինայի առաջին նախագահ, պետական և քաղաքական գործիչ Լեոնիդ Կրավչուկը:

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված