Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սոֆթբոլ

ՖՈՏՈ

Սոֆթբոլը կամ անգլերենից թարգմանած «փափուկ գնդակ»–ը թիմային խաղ է գնդակով, որը նման է բեյսբոլին: Խաղը կարելի է խաղալ մարզասրահում կամ բացօթյա սպորտային հրապարակում: Նմանատիպ խաղ ունեն նաև սլավոնները, որը կոչվում է լապտա, բայց այն մեծ ժողովրդականություն չի վայելում: Կան տարբեր վարկածներ սոֆթբոլի ծագման մասին: Դիտարկենք դրանցից միայն երկուսը:

Շատ հետազոտողներ կարծում են, որ սոֆթբոլը և բեյսբոլը հայտնվել են գրեթե միաժամանակ՝ մոտ 200 տարի առաջ: Ըստ այս վարկածի, երբ ներգաղթյալները գալիս են Ամերիկա, նրանք իրենց հետ բերում են իրենց երկրների հանրաճանաչ խաղերը։ Դրանց թվում են եղել սլավոնական լապտան, անգլիական կրիկետը և սկանդինավյան պեսոպոլոն: Սոֆթբոլն էլ ստեղծվել է այդ երեք խաղերի միաձուլմամբ։ Իսկ ժամանակի ընթացքում բեյսբոլը դարձել է տղամարդկանց սպորտաձև, իսկ սոֆթբոլ կարող էին խաղալ և՛ տղամարդիկ, և՛ կանայք:

Ըստ երկրորդ վարկածի, սոֆթբոլը հայտնվել է Չիկագոյում 1887 թվականին։ Ջորջ Հենքոքն ու իր ընկերները հանդիպել են մարզասրահում։ Նրանք սպասում էին համալսարանական թիմերի ֆուտբոլային հանդիպման ավարտին ու արդյունքի հրապարակմանը։ Որպեսզի ժամանակն ավելի արագ անցնի, նրանք սկսել են միմյանց ձեռնոց նետել, որը նախորոք լցրել էին պարաններով և գնդակի տեսք տվել։ Սկզբում նրանք խաղացել են զույգերով, բայց հետո բաժանվել են երկու թիմի, ինչպես բեյսբոլում: Քանի որ բեյսբոլ խաղում էին հիմնականում փողոցներում, խաղի համար հորինվել է նոր անվանում՝ «բեյսբոլ ծածկի տակ»: Այնուհետև հանդիպումները սկսել են անցկացվել նաև բացօթյա։ 1889 թվականին Չիկագոյում հայտնվել են խաղի պաշտոնական կանոնները։ Լույս է տեսել առանձին գիրք, որը պարունակում էր տեղեկություններ որոշակի քաշով և չափով գնդակի փափուկ նյութով լցոնման, խաղադաշտի չափերի, հատուկ սարքավորումների և խաղացողների հանդերձանքի մասին:  Սոֆթբոլի առաջին անվանումներն էին` «մաշբոլ»–ը և «քիտտեն–բոլ»–ը: Կոնկրետ «սոֆթբոլ» անվանումը ծնվել է 1926 թվականին: Միևնույն ժամանակ ի հայտ են եկել այդ խաղի միասնական կանոնները։ Շատերը սոֆթբոլը համարում էին բեյսբոլի կանանցի տարբերակը: Այն ի սկզբանե խաղում էին տղամարդիկ, բայց կանայք ևս սկսել են զբաղվել այդ սպորտաձևով: Կանանց առաջին թիմը ստեղծվել է Չիկագոյում 1895 թվականին։
1933 թվականին ստեղծվել է Ամերիկայի սիրողական սոֆթբոլի ասոցիացիան։ 1950 թվականին կայացել է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի լիգայի ներկայացուցիչների և հարևան երկրների՝ Մեքսիկայի, Կանադայի և Կուբայի թիմերի միջև։ 1952 թվականի սկիզբը նշանավորվել է Սոֆթբոլի միջազգային ֆեդերացիայի ստեղծմամբ, որի շտաբ-բնակարանը ներկայումս գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Սոֆթբոլի կանանց թիմերի միջև աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1965 թվականին: Մեկ տարի անց՝ 1966 թվականին, տեղի է ունեցել տղամարդկանց առաջին առաջնությունը։ Աշխարհի առաջնությունները սկսել են անցկացվել չորս տարին մեկ անգամ և ամեն տարի մասնակից երկրների թիվը միայն աճել է։ Ավստրալիայում կայացած աշխարհի առաջին առաջնությունում կար ընդամենը 5 թիմ, իսկ հաջորդ տարի Մեքսիկայում այդ թիվը հասել է 11-ի:

Սոֆթբոլն առաջին անգամ ընդգրկվել է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում 1996 թվականին։ Ճիշտ է, սոֆթբոլ  խաղացել են միայն երկու օլիմպիական խաղերում՝ 1996 և 2008 թվականներին, մնացած օլիմպիական խաղերում այն չի ընդգրկվել:

1965 թվականից ֆեդերացիան ակտիվորեն քարոզում է այդ խաղն աշխարհով մեկ։ Մինչ օրս գրանցվել է ավելի քան 120 մասնակից երկրներ։ Մոտավոր հաշվարկներով աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ սոֆթբոլ է խաղում:
 
Կ. Խաչիկյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում
Ամենադիտված