Պիկեն արձակուրդի ժամանակ դասընթացներ կանցնի Հարվարդի համալսարանում
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ալավեսի» (3:1) հետ խաղից հետո թիմի հետ չի վերադարձել Բարսելոնա:
Պիկեն մնացել է Մադրիդում, որտեղից կմեկնի ԱՄՆ, որտեղ էլ արձակուրդի ժամանակ դասընթացներ կանցնի Հարվարդի Համալսարանում:
30-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի «Զվարճանքի, ԶԼՄ-ների և սպորտի բիզնես» կուրսի դասընթացներին:
Հիշեցնենք, որ Պիկեն ցանկություն էր հայտնել կարիերան ավարտելուց հետո դառնալ «Բարսելոնայի» նախագահ: Նա արդեն ակումբ է բերել տիտղոսային հովանավորին՝ ճապոնական Rakuten ընկերությանը, որը նոր մրցաշրջանում նշվելու է կատանոլացիների մարզահագուստի վրա: