Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը․ պատմության այս օրը (08 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։

1970-վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1980-վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը:

1987-վախճանվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։

1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել  Հայկական ԽՍՀ-ի դրոշը։

1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը, որը բացի ադրբեջանական ուժերը պաշտպանում էր նաև չեչեն գրոհային Շամիլ Բասաևը։

-Վագիֆ Իբրահիմովի Սու-25 ինքնաթիռն առաջին անգամ սկսել է ռմբակոծել Ղարաբաղը՝ գլխավորապես Ստեփանակերտը։

2000- առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է: 

2002- Երևանի Կինոյի տան լեփ-լեցուն դահլիճում՝ առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրն առանց  քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չեն եղել ակնարկներից: 

2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը  կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։

2009-Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: 

2012-Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2014-Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանը  ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել ընդունելով  Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։

2018- Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի  վարչապետ, որի առիթով օտարերկրյա պետությունների ղեկավարներից նրան առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019- Փաշինյանը ներկայացրել է առաջին100 փաստը Նոր Հայաստանի մասին։

2020- Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորների միջև:

2021-Արկադի Տեր Թադևոսյանին` Կոմանդոսին,  հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացրել Գյումրիում:

2024– Ի պաշտպանություն Տավուշը հանուն հայրենիքի քայլերթի Շիրակը հանուն հայրենիքի նախաձեռնության անդամները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան առաջնորդությամբ Գյումրիից ավտոերթով միացել են շարժման մասնակիցներին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541-իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։

1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ։

1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հայր Անտուան Լուվազյեն։

1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։

1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալյան երկաթուղային աղետում զոհվել են 55 մարդ։

1842-վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան Դյումոն-Դյուրվիլը։

1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։

1880-վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։

1884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Տրյումենը։

1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-Կոլան»։

1895-Չինաստանը Տայվանը հանձնել է Ճապոնիային։

1902-ժայթքել է Մարտինիկայի Մոն-Պելյե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։

1903-առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլն իրականացրել է  թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։

1903-վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ  Պոլ Գոգենը։

1921-ռուս էմիգրանտները Կոնստանտինապոլիսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։

1929-առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։

1952-վախճանվել է պրոդյուսր, ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուիլյամ Ֆոքսը։

1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։

1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։

1992-վախճանվել է ռեժիսյոր, դերասան, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։

2020 —ռուսական ինքնակառավարվող «Վիտյազ-Դ» ստորջրյա սարքն ընկղմվել է մինչև Մարիանյան իջվածքի հատակը (10028 մետր):

Կ․ Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված