Ավտովթար Երևանում. ԵԿՄ շենքի դիմաց Opel-ը բախվել է մայթեզրին, իսկ հետո՝ հարակից բետոնին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 22 հասցեի դիմաց՝ Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հրանտ Մարգարյանը, ըստ նախնական տեղեկությունների, իր վարած ПАЗ 32053 մակնիշի ՊՆ 3202 համարանիշի ավտոմեքենայով աջ է մանրևել, ինչի հետևանքով Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 32-ամյա Արամայիս Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 DQ 453 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին ու հարակից բետոնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Շարունակությունն՝ այստեղ.