Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խորքում, չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույն աշխուժությամբ ու ամենօրյա ռեժիմով Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն հայտարարում, որ պատրաստ են ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Թերևս տեսնում են, որ չկա նույն ցանկությունն Ադրբեջանի կողմից, մյուս պարագայում՝ Ադրբեջանն առաջադրել է հերթական պահանջները, որոնք ընդունելուց հետո հնարավոր կլինի փաստաթղթի ստորագրումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ խորքային իմաստով իրավիճակը չի փոխվել: «Հայ-ադրբեջանական գործընթացի ներքո Ադրբեջանը պահանջողի դիրքերում է, Հայաստանն՝ այդ պահանջները հերթով հետևողականորեն բավարարողի դիրքերում: Երբ երկուսն էլ հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են, դրանից հետո սկսվեց նախապայմանների շարքը: Այս պահին երկուսն են, բայց հասկանում ենք, որ դա շարունակական է լինելու, հերթում կանգնած նախապայմաններ էլ կան, որոնց մասին պարբերաբար Բաքվից հիշեցնում են: Գործընթացը, թերևս, այս տրամաբանության շրջանակներում է հիմա: Բանակցային պրոցեսի առնչությամբ գուցե տպավորություն լինի, որ որոշակի դադար կա: Համաձայն եմ, որ գուցե նման տպավորություն ստեղծվի՝ հաշվի առնելով հայտարարությունները, պրոցեսը: Որոշ ժամանակ առաջ, երբ համաձայնեցվեց փաստաթուղթը, այդ ընթացքում պրոցեսը շատ ակտիվ էր: Սա էլ է միգուցե ստեղծում ֆոն, որ հիմա առավել դադարի վիճակում է: Իսկ իրականում, ըստ իմ գնահատականների, խորքում՝ չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հիշեցնում է՝ հայտարարությունների ֆոնին, որ փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը սկսեց սահմանային լարվածության շղթան: «Կարելի է ասել, որ այն մինչև հիմա շարունակվում է: Հայտարարությունների ինտենսիվությանը զուգահեռ խորանում էր նաև դրանց բովանդակությունը: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ սա նոր ռազմական գործողությունների նախապատրաստում է դասական իմաստով, այսինքն՝ քարոզչական, տեղեկատվական ֆոնն են նախապատրաստում և «տաք» պահում: Զուգահեռ այն իրականությանը, որ փորձում են հայ ժողովրդին, աշխարհին համոզել, որ գնում են խաղաղության, շատ տեսանելի ընթանում է ռազմական գործողությունների նախապատրաստման գործընթաց Ադրբեջանի կողմից: Բայց Ադրբեջանն անգամ այսքանով չի սահմանափակվում: Եթե հետևենք, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարվում Բաքվի կողմից վերջին ամիսներին, ապա այստեղ բավականին ինտենսիվ վիճակ ունենք Չինաստանի, Իսրայելի հետ կապված, այսինքն՝ փորձերը որևէ ճամբարում տեղավորվելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Թուրքիայում տեղի ունեցած լարվածությունը Բաքուն իր վրա զգում է, այսինքն՝ իրավիճակ, որ Թուրքիան կարող է գոնե ժամանակավորապես, բայց հետքայլ անել արտաքին օրակարգից, Ադրբեջանի համար աղետալի կարող է լինել, և իրենք հստակ փորձում են նոր ուղղություններում էլ ամրապնդվել: Իրականում լավ օրից չէ, որ Ադրբեջանն այսքան ակտիվ աշխատում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի իշխանությունները, կարծես, մնացել են առանց հուսալի գործընկերների: Մի իրավիճակում, երբ նրանք կարծում են, թե «լուծել» են Արցախի հիմնախնդիրը, հիմա էլ անցել են Հայոց ցեղասպանության հարցին: Վերջին շրջանում հատկապես ահագնացել են այս հարցի շուրջ շահարկումները, ինչն ուղղակի անհավանական մի բան կթվար տարիներ առաջ: Այստեղ կարո՞ղ են խորքային կապեր լինել աշխարհաքաղաքական գործընթացների հետ: «Կարելի է և՛ իրադարձային, և՛ խորքային պատճառներ առանձնացնել: Խորքային պատճառը 2018 թվականից սկսած այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դրա արդյունքում ստեղծված իրավիճակն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի իշխանությունների, հայտնվել է մի իրավիճակում, որ որևէ միջազգային գործընկերոջ համար վստահելի դաշնակից, անգամ վստահելի գործընկեր չէ: Կորցրել են վստահելիությունը ԱՄՆ-ում, միացյալ Արևմուտքում, Մոսկվայի հետ հարաբերություններում, այն է՝ Ռուսաստանի աչքերում, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունների համար գործընկերային, դաշնակցային լավագույն կենտրոնը մնացել է Թուրքիան: Մի կողմից՝ դա միջազգայիններից մնացած իրենց գործընկերն է, որպես այդպիսին, որը կարող է իրենց կողքին կանգնել: Մյուս կողմից՝ երկիր է, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Բաքվի վրա, այսինքն՝ «Խաղաղության պայմանագիր», խաղաղություն ստիպելու, պարտադրելու, կոչ անելու համատեքստում: Գնում են ամեն գնով խաղաղության Ադրբեջանի հետ, խոսում են, որ հայ-թուրքական հարաբերություններն անպայմանորեն պիտի կարգավորվեն, սահմանը պետք է բացվի, անցյալը պետք է դրվի մի կողմ և այլն: Այս ամբողջ խոսույթը, որը գեներացվում է իշխանությունների կողմից, ծառայում է մեկ նպատակի, իսկ դրա մեսիջները գալիս են մեկ կենտրոնից: Հույս ունենա՞լ, որ այսօրվա իշխանությունները Թուրքիայի առաջ դնում են ինչոր պահանջներ, պայմաններ կամ իրենց կարմիր գծերն են փորձում տանել: Իհարկե, այդ ամենը չկա, միամիտ պետք է լինել նման մտքեր ունենալու համար, հետևաբար, եթե Անկարայից գալիս են ինչ-որ մեսիջներ, դրանք հետևողականորեն պիտի բավարարվեն, պիտի իրականացվեն: Մյուս կողմն էլ կա: Պարտադիր չէ, որ Անկարայից գան մեսիջներ Հայոց ցեղասպանության հարցով, այստեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Մշտապես հիմնական նախապայմանն է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը։ Ըստ այդմ, այդ քաղաքականությունն էլ պետք է հետևողական տարվի Հայաստանի այս իշխանությունների կողմից»,-նշում է կենտրոնի տնօրենը: Ընդգծում է՝ իրադարձային իմաստով առիթն ապրիլի 24-ն էր: «110-րդ տարելիցն էր: Դա իրադարձային առիթ էր, որն ամբողջ աշխարհին նորից հնարավորություն էր տալիս խոսելու դրա մասին: Հիշենք 100-րդ տարելիցի միջոցառումները, Հայաստանի Հանրապետության կեցվածքը, արված միջոցառումների ցանկը, հնչած թեզերը, բովանդակությունը: Դա, իրոք, իրադարձություն էր, որը ծառայեց իր ամբողջ բովանդակության գեներացմանը, միջազգային հանրության հետ աշխատանքին և այլն: Դրա նման հնարավորություն ունեինք, բայց իշխանությունների կողմից նպատակ կար դա ճիշտ հակառակ ուղղությամբ օգտագործել, ամեն ինչ անել, որ Սփյուռքի, կյանքի նշույլներ ցույց տվող ինստիտուտների ու մարմինների, (որոնք պետք է այս ուղղությամբ աշխատեին) գործունեությունը ստվերվեր իրենց կողմից ներկայացված թեզերի և օրակարգերի ներքո: Ցավալի է, երբ, օրինակ՝ Հանրայինից հնչում են հայտարարություններ, այդ օրերին քննարկման են դրվում հարցեր, որոնք մի քանի տարի առաջ ուղղակի աբսուրդային կարող էին հնչել: Դա հետևողական քաղաքականություն է` ուղղված մեկ նպատակի՝ չզայրացնել Թուրքիային, հասնել նրան, որ Թուրքիան բարի աչքով նայի, միջնորդի, օժանդակի: Բանալին շատ հստակ է՝ այն «խաղաղությունը», որ ուզում կամ առաջարկում են բերել այսօրվա իշխանությունները, անհնար է առանց Ադրբեջանի բարի կամքի: Իսկ դրա ստեղծման համար էլ շատ կարևոր է Թուրքիայի գործոնը, հետևաբար` երկուսի մասնակցությունն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում, եթե այդպիսին կա, բավական մեծ է»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներումԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալուՓաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին 1 օր ջուր չի լինելուՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Հեռուստահաղորդավար Սոլովյով. Ռուսաստանն արդեն բավականաչափ նոր հողեր է ձեռք բերել, և անհրաժեշտություն չկա ընդլայնելու Հատուկ գործողությունների գոտին Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Փաշինյանը պատրաստ է նոր ակտիվներ հանձնել Ադրբեջանին. Աթաևը ընդգծել է ամենասպասված քայլը «Թրամփի միջանցքը» Հայաստանում ԱՄՆ-ի համար նոր ռեսուրսային «զարդատուփ» է Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ»Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին
Ամենադիտված