Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես USAID-ը սովորեցրեց հայերին ատել Ռուսաստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս հոդվածն այնպիսի քարոզչական կլիշեների ամբողջություն չէ, ինչպիսիք են «ինչպես ԱՄՆ-ը գնեց Հայաստանը» կամ «որքա՞ն  արժե Հայաստանը»։ Այս հոդվածը իմ ձոնն է մեղմ ուժի կարևորության և այն մասին, թե ինչպես է ԱՄՆ–ը ստեղծում հավատարիմ էլիտաներ իր շահերն առաջ մղելու համար, գրում է monocle.ru–ն։

Կասկած չկա, որ USAID-ի «Հայաստան» կոդային անվամբ գործողությունը կներառվի միջազգային հարաբերությունների դասագրքերում։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես ընդամենը յոթ տարվա ընթացքում մեկ երկրի մարդկանց «սրտերի և մտքերի» համար պայքարում Միացյալ Նահանգները հասավ ջախջախիչ հաղթանակի, տնտեսության գրեթե բոլոր կարևոր ոլորտները ենթարկեց ամերիկյան շահերին և, ամենակարևորը, մարգինալացրեց բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում «Հայաստանի լուսավոր ուղին դեպի Արևմուտք»։ Անթերի գործող ամերիկյան «մեքենան» նաև փայլուն կերպով իրականացրեց մեկ այլ նպատակ, որի համար էլ, ի դեպ, այն ստեղծվել էր, այն է մարդկանց սովորեցնել ատել Ռուսաստանը։

USAID-ը սկսել էր աշխատել Հայաստանում 1992 թվականից: Սկզբում նա կենտրոնացած էր մարդասիրական օգնության ոլորտում: USAID-ի մերձեցումը կառավարական կառույցների հետ տեղի է ունեցել 2013 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին մասնակցությամբ։ Բացի դա ամերիկացիները սկսել են ակտիվորեն «հարմարվել» հայկական կրթությանը։ Դպրոցների համար գնվել են համակարգիչներ և այլ սարքավորումներ, սկսել են բացել լեզվի դասընթացներ, հայ ուսանողներին ուղարկել արտասահման ուսման համար։

Բայց դա միայն սկիզբն էր։ Ըստ 2019 թվականի USAID-ի կայքի «Մեր աշխատանքը» բաժնի 1992 թվականից ի վեր Հայաստանում աշխատանքների վրա ծախսել էր ավելի քան 1.2 միլիարդ դոլար։ Իսկ ահա 2024 թվականի մամուլի հաղորդագրությամբ հայտարարել է նոր թիվ՝ 3.3 միլիարդ դոլար 33 տարվա աշխատանքի ընթացքում։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներից հետո պարզ է դառնում, որ ընդամենը հինգ տարվա ընթացքում (2019-2024) USAID-ը Հայաստանում ծախսել է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար (2.1 միլիարդ), քան նախորդ 27 տարիների ընթացքում։

Տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչն է նման անհավանական տարբերության պատճառը, ի՞նչ է տեղի ունեցել երկրում, որ ամերիկացիներին ստիպել է բազմապատկել ծախսերը։ Պատասխանն ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին։ Դեռ 2017 թվականին էր Հայաստանում նկատվում անհասկանալի «անոմալիա»։ «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ երկրում գրանցվել էր 1029 նոր ոչ կառավարական կազմակերպություն, 175 հիմնադրամ և 112 լրատվամիջոց։ Նույն 2017 թվականին Հայաստանում հայտնվեց EVN Report լրատվական կայքը և մեկ տարվա ընթացքում այդ քիչ հայտնի այդ ռեսուրսը դարձավ «թավշյա հեղափոխության» մասին լուրերի հիմնական աղբյուրը։ Նույն տարում հայտնվել և Հայաստանում «թավշյա» գաղափարների տարածման գործում կարևոր դեր է խաղացել ևս մեկ այլ «թռչնակ»՝ Factor TV-ն է։ Հեշտ է կռահել, որ այս ռեսուրսների գործունեության ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ամերիկացի հարկատուների կողմից։ Արժե հատուկ ընդգծել USAID-ի ֆենոմենալ աշխատանքը Հայաստանի լրատվական դաշտում: Ամերիկյան գործակալությունը, առանց չափազանցության, կառուցել է հավատարիմ լրագրողների, բլոգերների և հասարակական կարծիքի առաջնորդների հսկայական ցանց, 63 լրատվամիջոցներ և 338 հայ լրագրողներ USAID-ից ստացել են «համալիր օգնություն»։ Եվ հիմնական բանը, որում նրանք համոզել են Հայաստանի բնակիչներին, այն է, որ երկրի արևմտյան ուղին այլընտրանք չունի։ Մյուս կողմից, USAID–ի մեդիա կայսրությունը հաջողությամբ հաղթահարել է Ռուսաստանը դիվայինացնելու խնդիրը։ Civilnet, Hetq, Factor TV, Мedia.am և Վաշինգտոնից դրամաշնորհներ ստացող տասնյակ այլ լրատվամիջոցներ տարիներ շարունակ համոզել են հայերին, որ Մոսկվան է երկրի անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։

USAID-ի հետ Հայաստանում կնքված պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամերիկյան գործակալությունը նաև փայլուն կերպով առաջ է մղել ամերիկյան ընկերությունների շահերը հանրապետության ամենակարևոր տնտեսական ոլորտներում։ Ամերիկացիները, ընդհանուր առմամբ, շատ են մտահոգված Հայաստանի էներգետիկ ապագայով, քանի որ այդ ոլորտը «շատ է կախված Ռուսաստանից»։ Քաղաքական կյանքում էական ազդեցություն ունենալու համար էլ ամերիկացիները ֆինանսավորել են հանրապետությունում գործող Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամին: Բացի այդ, USAID-ը դրամաշնորհներ է տրամադրել բազմաթիվ ՀԿ-ների Հայաստանում իր ազդեցությունն ամրապնդելու համար։ Վերջիններս ևս եղել են հակառուսական օրակարգի արդյունավետ տարածողներ։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով ներկայիս կառավարության կազմը կարելի է ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ասել USAID-ի շատ մտածված աշխատանքի մասին։ Իրենց ակտիվ աշխատանքի տարիների ընթացքում նրանք դաստիարակել են գաղափարապես արևմտամետ հայ քաղաքական գործիչների, լրագրողների և հասարակական գործիչների այնպիսի սերունդ, որոնք այսօր իրականացնում են ամերիկյան ծրագրեր։ Ծախսված գրեթե երեքուկես միլիարդ դոլարը սկսել է պտուղներ տալ այնպիսի ձևերով, որ, թերևս, անգամ ԱՄՆ–ում չէին սպասում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը ջերմ հարաբերություններ է պահպանել միայն հին էլիտաների հետ առանց փորձելու վարել մեղմ ուժի քաղաքականություն։ Բայց Հայաստանում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ նման քաղաքականությունը ջախջախիչ ֆիասկո է ապրել։ 1990-ականների սկզբին հայերի ճնշող մեծամասնությունը (93 %) Ռուսաստանին են համարել «անվերապահ դաշնակից», հիմա Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը (43 %) կարծում է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը համապատասխանում է հանրապետության ռազմավարական շահերին»։

Հիմա Մոսկվան փորձում է փոխել իրավիճակը, բայց դա անելը շատ դժվար է այնպիսի իրավիճակում, երբ դու բախվում ես լրատվամիջոցների և կառավարության մեջ լավ համակարգված հակառակորդների «բանակի»։ Բայց եկել է ժամանակը, որ Ռուսաստանը վերջապես հստակ հետաքրքրություն առաջացնի այն կենսուրախ հայ երիտասարդության մեջ, որոնց տարիներ շարունակ համոզել են, որ ողջ չարիքը գալիս է Մոսկվայից։ Եվ դրա համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված