Լրագրողների անվտանգությունը կրիտիկական է․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմբողջ աշխարհում լրագրողների անվտանգությունը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։
«Լրագրողների աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական՝ չնայած բոլոր բարձրագոչ կոչերին և «ճիշտ» հայտարարություններին», - հայտարարել Է դիվանագետը:
Նա վստահություն է հայտնել, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության ամենամեծ սպառնալիքն այսօր գալիս է արևմտյան երկրներից, որոնք «պատերազմ են հայտարարել» խոսքի ազատությանը: