Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի փաստացի ձախողում, մասսայական դժգոհության ալիք հարկերի և տուրքերի դրույքաչափերից: Տեսակետ կա, որ իշխանությունների այս քաղաքականությունը վկայում է անելանելիության մասին՝ հակառակ դեպքում ի՞նչ այլ նպատակ պետք է հետապնդի հարկային այս «տեռորը»: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դեռևս արտաքին դրական գործոններով պայմանավորված իներցիան շարունակվում է: «Անելանելիության կետին դեռ չեն հասել: Բայց իրական վիճակի մասին ամենալավն իրենք գիտեն: Այս պահին դեռ կարողանում են ընթացիկ ծախսերը հոգալ, նրանք շատ լավ գիտեն, որ միտումն արդեն գնում է դեպի բացասական՝ էական բացասական խորացման արտահայտությամբ: Դա կանխատեսել էինք, բայց այս իշխանությունները պոպուլիստ են: Ամեն դրականն իրենց են վերագրում, իսկ բացասականի համար էլ գտնում են մեղավորներ, այդ թվում՝ իրենց համար մեղավոր են փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, նախկինում աղքատներն էին մեղավոր, և այդպես շարունակ: Հիմա փաստը հետևյալն է. այո, միտումը լավը չէ, բացասական է, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, տեղացի և օտարերկրացի լուրջ փորձագետները կանխատեսում են, որ և՛ գլոբալ՝ համաշխարհային տնտեսության իմաստով են տնտեսական խնդիրները խորանում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ազդեցությամբ, և՛ մասնավորապես Հայաստանի, որովհետև Հայաստանի 2022-24 թթ. բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինն արտաքին գործոնով էր պայմանավորված՝ ռուս-ուկրաինական պատերազմով: Հիմա այդ գործոնը թուլանում է, և մենք մտնում ենք լրացուցիչ տնտեսական դժվարությունների փուլ, այսինքն՝ ոչ միայն այդ գործոնը չկա, և այդ բարձր աճերը դրա արդյունքում չեն լինելու, այլ նաև երկրից կապիտալի «փախուստի» դրսևորումներ են արձանագրվում, որոնք հանգեցնելու են լրացուցիչ դժվարությունների: Օր օրի առերեսվելու ենք խնդիրների և գետնի վրա դրանց հետևանքների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ օր առաջ իշխանությունները փորձում են պատրաստվել, որովհետև խնդիրների առջև են կանգնելու: «Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը: Հիմա նույնն է՝ «ամեն գնով իշխանություն պահենք»-ն այս պահին թելադրում է հետևյալը՝ տեսեք, որքան հնարավոր է, ինչքան հանրությունը իր ուսերին կտանի բեռը, այդքան այդ բեռն ավելացնեն: Եվ դա անում են փուլային տարբերակով: Հայտարարագրման գործընթացի սկիզբը դրեցին, տեսան, որ հանրությունը դա «չմարսեց», ժամկետ երկարաձգեցին: Հիմա ողջ ծավալով փիառում են, որ հայտարարագիր ներկայացնելը կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները և այլն: Իրականում դա պրիմիտիվ սուտ է: Քաղաքացիների հինգ տոկոսն է ներկայացրել հայտարարագիր, ունեն 95 տոկոս տապալում: Հաջորդիվ արցախահայության սոցիալական ծրագրերը դադարեցրեցին: Հետո մարդիկ դուրս եկան, բողոքեցին, տեսան, որ չեն կարողանում դա «մարսել», հետողորմյա արեցին 2 ամսով: Իրենք թաքնվում են ստի հետևում, որ հետո հարմար պահի ու դիրքի «հարձակվեն» իրենց զոհի վրա: Գիշատիչն իրենք են, զոհը հանրությունն է՝ իր տարբեր շերտերով, այդ թվում, օրինակ՝ փոքր բիզնեսը, որի հարկային բեռը, փաստորեն, կրկնապատկեցին: Հանձնաժողովում վերջին օրերին քննարկումներ էին, եկել էին ՓՄՁ-ի ներկայացուցիչները, փաստարկներ էին ներկայացնում: Իրենց տողատակերով արձագանքում են՝ կվերլուծենք, տեսնենք, եթե հնարավոր լինի, նորից կվերադառնանք նախորդ դրույքաչափերին: Այդ վերլուծելը մեկ բան է նշանակում: Իրենց քարոզչական թիմերն աշխատում են, տեսնեն՝ եթե հանրության մեջ բողոքը կրիտիկական մակարդակի է մոտենում, հետքայլ կանեն: Ի դեպ, նույն ձևով, ինչպես հիմնավորել էին 5 տոկոսից 10 տոկոս հարկային բեռն ավելացնելը, պետք լինի, «կփոխեն իրենց հագուստը» և իրենց ասածի ճիշտ հակառակը կհիմնավորեն, 10-ից նորից 5 տոկոս կդարձնեն: Դա իրենց կերպն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարությունը քաղաքացուն ասում է՝ այս գումարներն ուղղվում են մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցմանը: Բյուջեի միջոցներն արդյունավե՞տ են ծախսվում: «Հակառակի մասին կարող ենք ասել: Երկրից օտարերկրյա կապիտալը «փախչում» է:

Անցած տարվա ցուցանիշների համաձայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը եղել է բացասական, էական բացասական ցուցանիշ է արձանագրվել: Կարճ ասած, ավելի շատ մեր երկրից կապիտալը գնում է, քան գալիս: Եթե այդքան ժողովրդավար են, հարկային համակարգը լավն է, ռիսկերը կառավարելի են, իրենք էլ արդյունավետ են աշխատում, ինչո՞ւ է օտարերկրյա կապիտալը «փախչում» երկրից: Այս տարի արտաքին գործոնը չկա, տնտեսական ակտիվությունն էապես նվազում է: Արտաքին գործոնը չկա, մեր հարկային մուտքերն անցած տարի ծրագրվածից 230 միլիարդ դրամից պակաս հավաքեցին, այս տարի կրկին ունենք թերհավաքման աճող ցուցանիշ: Եթե իրենց ասածով ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է գետնի վրա այդքան վատ: Անդրադառնալով ծախսերին, ապա նրանք դա անում են զուտ իրենց նեղ քաղաքական նպատակներից և անձնական շահերից դրդված: Ասֆալտ անող և ասֆալտին փռող իշխանություն են դարձել: Միշտ բերում եմ այդ օրինակը: Նորքից դեպի Նոր Նորքի զանգված ճանապարհով հաճախ եմ անցնում: Այդ ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են, հետո քանդում են հիմնավոր, նորից ասֆալտապատում: Իմ հարցին, թե ինչո՞ւ են քանդում, ասացին, որ ենթակառուցվածքներ են անցկացնում, այսինքն՝ մի տարի առաջ չգիտեին, որ այստեղ ենթակառուցվածքներ են պետք: Նույնը՝ Ջրվեժից դեպի Գառնի՝ զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհի պարագայում: Ասֆալտապատեցին, քանդվեց, քանդում են, նորից ենթակառուցվածքներ անցկացնում: Եթե 20 տարին մեկ ենթակառուցվածքի համար քանդում ես ճանապարհը, դա հասկանալի է, որովհետև զարգանում է ամեն ինչ, բայց եթե մի քանի ամիս հետո ենթակառուցվածքի համար նոր ասֆալտն ես քանդում, դա նշանակում է, որ դու կա՛մ ապիկար ես, կա՛մ դիտավորյալ ես դա անում այլ նպատակներից կամ քո անձնական շահերից դրդված: Հաջորդ կարևոր հարցը: Տեսնում ենք, չէ՞, որ «պադավատապետության» դեմ խոսողները որքան են ավելացրել իրենց ծառայողական մեքենաները, իրենց օգնականների և «նազիր-վեզիրների» թիվը, որովհետև ոչինչ չանող օգնականը թագավորական պալատի «նազիր-վեզիրն» է. միայն թե լինի, որ թագավորն էլ իրեն լավ զգա: Կամ իրենց ուղեկցող շարասյուների ավելացումը, մի կետից մյուս կետը գնալիս հազարավոր ոստիկաններ են ուղեկցում իրենց, դա ևս մեծ ծախս է, քաղաքապետն ինքնաթիռի 7 մլն դրամանոց տոմսով է մեկնում ԱՄՆ և այլն: Սրանք բոլորը ծախսերի հետ կապված խնդիրներ են, և դեռ որքան էլ կա, որ մենք չգիտենք, իշխանափոխությունից հետո կպարզվի: Որպես կանոն՝ այդ ծախսերը, նաև մեկ անձից գնումներով, կատարում են իրենց շրջանակի օլիգարխները և, ինչու ոչ, հենց իրենց հարազատները նեղ շրջապատից»,-հավելում է պատգամավորը:

Քաղաքացին ունի՞ այն գիտակցումը, որ օր օրի իր կյանքի որակն ավելի է վատանում: «Այո, ունի: Մի դեպքում՝ դա դառնում է անտարբերություն, մի դեպքում՝ արտագաղթի պատճառ, իսկ վրա հասնող անարդարությունն, ի վերջո, ընկճում է մարդկանց՝ ապագան դարձնելով անորոշ իր բոլոր բացասական հետևանքներով: Ի վերջո, վստահաբար ասում եմ՝ այս և մնացյալ պատճառներով օր առաջ իշխանափոխությունն այլընտրանք չունի: Սա միանշանակ է, և բազմաթիվ քաղաքացիներ սա ամեն օր գետնի վրա զգում են»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»
Ամենադիտված