Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Կրեմլ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման մեջ կան բազմաթիվ տարրեր, որոնք համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ուկրաինայի հարցով գործարքի պայմանների մասին։
Ավելի վաղ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։ ԱՄՆ առաջնորդը նաև նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը որպես հակամարտության մեկնարկի պատճառներից մեկը։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ Կիևը ստիպված կլինի հրաժարվել այդ ծրագրերից հանուն խաղաղության։