Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զորականի բնակիչ Հայկազ Մելքումյանն ապրիլի 24-ին Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:
Նա պատմեց, որ Հայկազ Մելքումյանն այդ օրը գնացել էր ծնեբեկ, բոխ հավաքելու: Երբ ուշացել է, համագյուղացիները գնացել են հետեւից եւ տեսել, որ վիրավորում է ստացել:
«Հայկազն իրեն չի կորցրել, պատռելով մայկան՝ կապել է վիրավոր ոտքը, որպեսզի չարյունաքամվի։ Հայկազն ազատամարտիկ է, պատերազմների մասնակից: Մենք նրան տեղափոխել ենք Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան: Հայկազի աջ ոտքը ծնկից ներքև անդամանահատվել է»,- ասաց նա։