Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը գերակտիվ երեխա էր, ամեն հարցում առաջատար էր, լավ ընկեր իր շրջապատի համար: Շատ էր սիրում նկարել, խեցեգործությամբ զբաղվել, դհոլ նվագել անսամբլում, փոքրուց նաև ֆուտբոլով էր տարված, արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր: Դպրոցում սիրված աշակերտ է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Հայկի մայրիկը: Նշում է՝ որդին սիրում էր նվեր ստանալ լեգոներ, հետաքրքիր և ուսուցողական կոնստրուկտորներ. «Այնպիսի բաներ, որոնք կզարգացնեին նրա միտքը, կկարողանար կյանքի կոչել իր մտահղացումները: Ոչ թե ինչ-որ խաղ խաղալ, այլ ինչ-որ բան կառուցել: Իր ուսուցիչները, որոնց մոտ տարբեր խմբակների է հաճախել, շատ գոհ էին իրենից: Նկարչական շատ ցուցահանդեսների ենք մասնակցել: Խեցեգործության ուսուցչուհին կին էր, միշտ հիանում էր իրենով: Երևի չորրորդ դասարանում էր, հանձնարարություն էին տվել, նա էլ խնձոր էր պատրաստել՝ որդը ներսից դուրս եկած: Ցեղասպանության թեմայով նկար ունի, կարմիր գույնի ալիքներով ծով է նկարել, իսկ ծովում ծառերից թափված բազմաթիվ խնձորներ են: Բայց իր բոլոր նախասիրությունները մի կողմ դրեց և ֆուտբոլն ընտրեց»:

Հայկը ծնունդով Երևանից է, ընտանիքով բնակվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Նրա հետաքրքրություններն արվեստն ու սպորտն էին, օտար լեզուներից սիրում էր ռուսերենը: Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Սիրում էր իր մասնագիտությունը, շատ լավ մարզիչ կլիներ: Հրաշալի հասկանում էր երեխաների հոգեբանությունը և կարող էր հեշտությամբ աշխատել նրանց հետ: Ընդունվեց բուհ, բայց այդպես էլ ուսանող չդարձավ: Դա ինձ համար մեծ ցավ է: Քննությունները հանձնեց, ընդունվեց, շատ էինք ուրախացել, պետք է վերադառնար բանակից ու շարունակեր ուսումը: Շատ մեծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված: Իր հայրենիքին օգտակար եղավ, բայց իր մնալով ավելին կարող էր անել մեր երկրի համար»:

2021 թ. հուլիսի 27-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել Կապան: Ավագ հրաձիգ էր: «Ես Հայկին ճանապարհել եմ բանակ այն ժամանակ, երբ Կառլենը՝ եղբայրը, դեռ բանակում էր: Կառլենս անցել է պատերազմով, ծառայել «Եղնիկներում»: 40 օր իրենից տեղեկություն չենք ունեցել, հետո եկել է արձակուրդ: Եվ պատկերացրեք, որ այս ապրումներից հետո Հայկին եմ ճանապարհել, պատկերացրեք, թե ինչ եմ ապրել: Մինչև բանակ գնալը Հայկս վթարի ենթարկվեց, ծունկը վնասվեց: Ֆուտբոլի պարապմունքներից, խաղերից հետ էր ընկնում: Իրեն առաջարկեցին, որ կարող է ոտքը բուժել և երեք տարի հետո զորակոչվել բանակ: Բայց Հայկը մերժեց այդ առաջարկը. «Ես իմ հասակակիցների հետ կմեկնեմ ծառայության: Ես պետք է ծառայեմ»: Կարծես ներսում ինչ-որ վրեժ ունենար: Չկարողացանք իրեն համոզել, նա կարողանում էր իր խոսքն առաջ տանել»:

Շատ հետո է մայրիկն իմացել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկն էլ մյուսների հետ օգնություն է հավաքել, պաշտպանիչ ցանցեր գործել ռազմաճակատ ուղարկելու համար: «Մեզ հետո պատմեցին, որ արկղերի վրա գրում էր. «Եղնիկներ, Կառլենին, ապե՛ր, զանգի տուն»»:

Հայկի ծառայությունը շատ լավ է անցել: «Բազմաթիվ պատվոգրեր ունի: Արմավիրում ծառայելու ժամանակ հակագազով վարժություն էին կատարել, ասում էր՝ մա՛մ, ինչ-որ բան սարքին չէր: Պետք է սերժանտի կոչումով տեղափոխվեր Կապան, բայց չստացվեց: Մի տեսակ նեղսրտել էր: Ինձ ասաց. «Սերժանտն ի՞նչ է, ավելի բարձր կոչումով եմ Կապանից տուն գալու»: Հայկին ասացի՝ ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ ծառայես ու անվտանգ տուն հասնես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ռազմական գործողությունների կիզակետում է հայտնվում նաև Հայկը: «Շատ ծանր վիճակում են եղել՝ շրջափակման մեջ: Ես ու ամուսինս տեղյակ չենք եղել, բայց եղբոր հետ խոսելիս ասել է. «Շրջափակման մեջ ենք, հրամանատարական կազմը խոստացել է, որ հրետանի կաշխատի, մեզ այստեղից դուրս կհանեն»: Վերջին անգամ իր հետ խոսել ենք սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10-11-ի միջակայքում: Ամբողջ գիշեր մարտնչել է: Իր մոտից եկած տղաներն են ինձ պատմել, որ Հայկն իր դիրքը թողել է, գիշերով գնացել և կողքի դիրքին է օգնել, նորից վերադարձել իր դիրք: Զոհվել է այն դեպքում, երբ շատ հանգիստ կարող էր նահանջել: Իր զենքը ինչ-որ պահի խափանվել է, նորակոչիկի ПК-ն է վերցրել, իսկ իրենց ասել՝ դուք նահանջեք, ձեր փոխարեն կկրակեմ: Այդ տղան փաթաթվել էր ամուսնուս ու ասում էր. «Ձեր տղայի շնորհիվ ենք ողջ մնացել, կարողացանք դուրս գալ, որովհետև Հայկը կրակեց»: Նրանց ասելով՝ Հայկն առաջին զոհն է եղել:

Հայկը դիրքում կռվել է մինչև վերջ, անգամ դիրքից դիրք գնալով: Տղաներն են պատմում՝ դիմում էին հրամանատարությանը, որ գործի դնեն հրետանին, քանի որ թշնամին արդեն իրենց դիրքեր էր հասել»: Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Մոտ մեկ շաբաթ անց տուն «վերադարձել» մեր 32 տղաների հետ: «Սեպտեմբերի 13-ի կեսօրին ամուսինս ու եղբայրս Կապանում էին: Պատմում են՝ Ներքին Հանդում զորք կար, երբ հարցրել են, թե ինչո՞ւ չեն բարձրանում դիրքեր տղաներին օգնելու համար, արձագանքել են՝ հրաման չեն ստացել:

Հայկը դիրքապահ չի եղել: Սեպտեմբերի 12- ին՝ ժամը 8-9-ի կողմերը, Ներքին Հանդի դպրոցից մի քանի տղաների բարձրացրել են դիրքեր՝ իբր ինժեներական աշխատանքների, թողել երեխաներին այդտեղ ու գնացել: Դրանից առաջ Հայկը պատմել էր՝ 20 օր դիրք էին բարձրանում, ամեն ինչ կարգի բերում, բայց հաջորդ անգամ նույն դիրքը չէին գնում, որովհետև այն արդեն հանձնված էր, գնում էին ուրիշ դիրք»: Տղաների զոհվելու հանգամանքների առթիվ քրեական գործ է հարուցված: «Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Չգիտենք, թե ում տանք մեր հարցերը, իսկ դրանք այնքան շատ են»:

Մայրիկը հիշում է՝ իրենց բարեկամներից մեկը Հայկին ասել էր՝ եթե պատերազմ լինի, նահանջի: «Բայց Հայկն ասում էր. «Չէ, մենք պիտի հող, երկիր պահենք: Ամեն մեկն իր գլուխը պահելով՝ երկիր չի պահում, մա՛մ ջան: Դու տղուդ ո՞նց գիտես, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ»: Հայկը մնաց իր համոզմունքին, որ պետք է հողը պահի: Պայքարող տեսակ էր: Եթե բակում անհավասար կռիվ լիներ, նա չէր վախենում, այդ կռվի կենտրոնում էր: Դասղեկն է պատմում՝ կարող էր ուրիշ աշակերտի համար վիճել ուսուցիչներից ինչ-որ մեկի հետ. «Ընկեր Գրիգորյան, ճիշտը պետք է անցնի»: Նա ճշտի մարտիկ էր: Դրա համար նաև հարգանք էր վայելում շրջապատում: Հանուն ընկերոջ, փոքր ու մեծի ոչինչ չէր խնայում: Նույն հարգանքը նաև ծառայության ժամանակ է վաստակել: Իր գունդը, ծառայակից ընկերներն ասում են՝ նա ավելի բարձր մեդալների է արժանի: Դիմեցինք պաշտպանության նախարարությանը, որտեղից մեզ շնորհակալություն հայտնեցին, բայց պատասխանը կարող եմ մի քանի բառով այսպես ձևակերպել՝ ինչ տվել ենք, դա է»:

Ապրելու ուժի մասին: «Կառլենն է ինձ ուժ տալիս, նա իմ մոտիվացիան է: Իմ միակ ուժն ու հույսն իմ Կառլենն է, իր մեջ Հայկին էլ եմ տեսնում: Ինձ համար Հայկը կա: Հայկին ուրիշ տեղ չեմ կարողանում տեսնել: Իմ ենթագիտակցության մեջ Հայկս դեռ Ներքին Հանդում է: Եթե հակառակի մասին մտածեմ, կարող եմ խելագարվել»:

Հ. Գ. - Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Մերձավանի գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել
Ամենադիտված